Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արամ Սարգսյան. Նիկոլ Փաշինյանն ինքը պետք է նախաձեռնի արտահերթ ընտրություններ

Արամ Սարգսյան. Նիկոլ Փաշինյանն ինքը պետք է նախաձեռնի արտահերթ ընտրություններ
04.12.2020 | 23:14

Նիկոլ Փաշինյանն ինքը պետք է նախաձեռնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:


- Կա՞ վարչապետ Փաշինյանի օր առաջ հրաժարականի անհրաժեշտություն, ինչպես պնդում են փողոցային պայքար սկսած մի շարք ուժեր:
- Պատերազմի արդյունքները, դրա հետևանքները, բնականաբար, հանրության մոտ բազմաթիվ հարցեր են առաջացրել, որոնք նաև վստահության պակասի խնդիր են առաջացնում գործող իշխանությունների առումով, ողջ հայության էներգետիկան մի տեղ համախմբելու, ուղղորդելու առումով: Այս առումով, այո, ես կարծում եմ, որ քաղաքական խնդիրները քաղաքական գործընթացներով պիտի լուծվեն: Մենք գտնում ենք, որ վարչապետն ինքը Սահմանադրության տառին, կետին հետևելով պիտի նախաձեռնի գործընթացներ Ազգային ժողովի և նախագահի ինստիտուտի կիրառմամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որի ժամկետը հիմա արդեն պիտի հայտարարի, որ այս ժամկետին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Պիտի ասեմ խելամիտ ժամկետում, այդ մի քանի ամիսը կարող է լինել չորս ամիս, կարող է լինել վեց ամիս: Ասեմ ավելին, այն ինչ որ ես ասում եմ, դա մաքսիմալ պետք է ձեռնտու լինի վարչապետին, որովհետև ինչքան այդ ժամկետը երկարաձգվի, այնքան ի վնաս իրեն է լինելու մի պարզ պատճառով՝ ունենք բացառիկ ծանր տնտեսական խնդիրներ, և խնդիրները շատ ծանր էին արդեն համավարակի՝ կորոնավիրուսի ժամանակ, սրան ավելացան պատերազմի խնդիրները, զոհվածների խնդիրները, հաշմանդամություն ստացածների, 50-60 000 անտուն մնացած մարդկանց խնդիրները, սրան ավելացավ բարոյահոգեբանական իրավիճակը, սրան ավելացան այն խնդիրները, որոնք պատերազմից հետո քաղաքական առումով պետք է լուծվեն: Այս առումով ողջ հայության, յուրաքանչյուրս ներուժը, պոտենցիալը ամբողջությամբ դնելու պարագայում միևնույն է շատ բարդ է լինելու, որ մենք կարողանանք դա հաղթահարել: Դրա համար այս բողոքի ալիքը, դժգոհությունն իշխանությունից, անկախ նրանից՝ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, թե ով է, այդ ալիքն անընդհատ ավելանալու է, օր օրի ավելանալու է: Պետք է ընդառաջ քայլեր անել բոլոր այն մարդկանց, ովքեր բողոքում են, ոչ թե խրամատների մեջ մտնել: Ցանկացած խրամատավորում երկիրը հետ է գցելու, միանշանակ:
- Վարչապետի պաշտոնում ինքն է մնո՞ւմ:
- Այդ խնդիրները վարչապետը նախագահի, Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ թող քննարկի: Սահմանադրությամբ իրենք մաքսիմալ քվե են ստացել, ես երկու տոկոս քվե եմ ստացել, մեծ քվե ստացողներն այնտեղ են, թող իրենք քննարկեն, ընդհանուր հայտարարի գան: Ես չեմ կասկածում իրենցից որևէ մեկի սերն առ հայրենիք՝ ինձնից պակաս չի, ես չեմ կասկածում, որ էս մարդիկ բոլորն էլ հասկանում են, որ այն վիճակը, որում այսօր Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ու առաջիկա 6 ամիսը այս պետության ամենադժվար 6 ամիսն է լինելու: Այդ մարդիկ պիտի միասնական, իրենց ստացած քվեն արդարացնեն ու ընդհանուր հայտարարի գան: Եթե իրանք ընդհանուր հայտարարի կգան, որ վարչապետը մնում է ու ինքն է անցկացնում ընտրությունները ուղղակի փոխում է կազմը, թող այդպես անեն, եթե ընդհանուր հայտարարի չեն գա՝ վարչապետը հրաժարական է տալիս, նշանակում է, չգիտեմ, Ավինյանին, Պապիկյանին, ես որևէ դեմ բան չունեմ, բայց Սահմանադրությունը նման հնարավորություն է տալիս:
- Այդ համաձայնությունն առայժմ չկա, հակառակը՝ Ազգային ժողովում մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ ԲՀԿ-ն Վազգեն Մանուկյանի թեկնածության շուրջ է այլ ուժերի հետ դաշինք կազմել: Ասում են, որ նա փորձառու մարդ է, հետագայում չի հավակնի պաշտոնի, այլ միայն այս անցումը կպահպանի:
- Ամենաքիչ էականը ապագա վարչապետի անուն-ազգանունի հարցն է: Ես հասկանում եմ, թե 16-ը ինչու է այսօր անուն ասում, որովհետև ասում էին՝ եթե ոչ Նիկոլ Փաշինյանը, ապա ո՞վ, բայց, ցավոք սրտի, մենք ինքներս մեր երկիրը հասցրել ենք այն աստիճանի, մենք իրար այնքան ենք վարկաբեկել, որ ցանկացած մարդու անուն, եթե այսօր տաս, միտինգում մարդիկ ոչ թե ավելանալու են, այլ պակասելու են: Չկա այդպիսի մարդ Հայաստանի Հանրապետությունում, ում անունը տալով կարող ենք ասել, որ միտինգում մարդը կավելանա ու այդպիսի բան լինի: Ցավոք սրտի, մի մարդ կա աշխարհում, ում անունը տալով Հայաստանում միտինգի մարդը կավելանա, էդ մարդու անունը Վլադիմիր Վլադիմիրի Պուտին է: Մենք ենք հասցրել երկիրը սրան: Ինձ համար այսօրվա գերկարևոր խնդիրը ՀՀ ինքնիշխանությունն է, ազատագրած տարածքներից առավել, Ղարաբաղից առավել կարևորը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է:

Դիտվել է՝ 4321

Մեկնաբանություններ