Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արթուր Վանեցյան. GPS-ով սահման գծելը պետական հանցագործություն է

Արթուր Վանեցյան. GPS-ով սահման գծելը պետական հանցագործություն է
04.12.2020 | 23:41

«Կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրած մարդը չի կարող հակադարձել իրեն հաղթած երկրի ղեկավարին»,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը` հավելելով, որ ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները մտնում են հայկական բնակավայրեր, առևանգում քաղաքացիներին, ծեծում, խոշտանգում, իսկ Երևանը չի արձագանքում։ Ալիևը ցինիկ արտահայտություններ է անում ու Փաշինյանը անպատասխան է թողնում։


«Կամ նրա մեջ կա պարտվողի բարդույթ և նա չի կարողանում անցնել դա և պատասխանել, կամ կա ինչ -որ պայմանավորվածություն՝ ինչ որ բանի դիմաց՝ լռելու և հանձնելու մեր հայրենիքը հակառակորդին», - ասել է նա: Թե ո՞րն է իրականությունը, պետք է պարզի արդար քննությունը և տրվի հստակ պատասխաններ։ «Մենք այսօր ունենք շուրջ 500 կմ բաց սահման։ Հարավային հատվածը՝ Ֆիզուլի, Ջաբրայիլ, Զանգիլան, Քարվաճառ՝ Սյունիքի մարզը ամբողջությամբ մնացել է անպաշտպան։ Այսօր ստրատեգիական բարձունքներ ենք զիջում՝ առանց մի կրակոցի, տրվում է նահանջի հրաման և ադրբեջանական զինուժը տեղակայվում է Գեղարքունիքի մարզի սահմաններին։ Նույնը Լաչինի մասին է խոսքը։ Այսինքն, պետություն, որ կզբաղվի անվտանգությամբ՝ չկա», - ասել է Վանեցյանը:

Ըստ նրա՝ սահմանամերձ նոր բնակավայրերից դուրս գտնվող մարդիկ չեն գիտակցում, որ թշնամին հասել է մեր տուն և րոպե առաջ պետք է անվտանգային միջոցառումներ իրականացվեն, որպեսզի ապահովվի ՀՀ քաղաքացիների անվտանգությունն և ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Իսկ ի՞նչ է նշանակում GPS-ով սահման գծել, Վանեցյանն ասաց՝ դա պետական հանցագործություն է։ «Սահման գծելու հստակ մեխանիզմներ կան և դա ողջ աշխարհում օգտագործվող մեխանիզմներ են։ Կան քարտեզներ, կան դեմարկացիայի միջոցառումներ, որտեղ մարդիկ գնում և կոնկրետ չափագրում են իրականացնում՝ գծելով պետական սահմանը։ Դա անգրագիտություն է։ Դրա համար եմ ասում՝ Փաշինյանը պայմանավորվա՞ծ է անում, պարտավորություննե՞ր ունի, թե՞ ուղղակի անխելք է», - ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահը:


Ըստ Արթուր Վանեցյանի՝ ՀՀ-ում խոր ճգնաժամ է բոլոր առումներով, իսկ ճգնաժամի հաղթահարման միակ ելքը՝ արագ և անցնցում կառավարության փոփոխությունն է։ Օր առաջ պետք է իրականացվի Նիկոլ Փաշինյանի հեռացումն իշխանությունից, ձևավորվի թիմ, որ կկարողանա դժվար իրավիճակից երկիրը դուրս բերել։
«Դե ֆակտո ես համարում եմ՝ Փաշինյանն այլևս չկա որպես վարչապետ և առհասարակ նա քաղաքական դիակ է։ Երկրորդ հարցը, որ նա այնքան անթասիբ և աներես մարդ է, որ բոլոր ճանապարհներով փորձում է կառչած մնալ աթոռից և ամեն ինչ անում է իշխանությունը պահելու համար, բայց հասարակության լայն շերտերում կա հստակ պահանջ, որ Փաշինյանը պետք է գնա», - ասել է Արթուր Վանեցյանը։ Ըստ «Հայրենիք» կուսակցության ղեկավարի, գնահատականը, որն այսօր կա որոշ շրջանակներում, հիմնված է ֆեյսբուքյան տիրույթի ուսումնասիրությունների վրա, իսկ ֆեյսբուքյան տիրույթում Նիկոլ Փաշինյանը՝ լինելով բարձր որակի մանիպուլյատոր, կարողանում է իր կողմից ղեկավարվող մեծ ֆեյքային բանակներն ուղղորդել և մարդկանց մեջ ձևավորել մի իրավիճակ, որ ինքը դեռևս ունի հանրային ընկալում կամ աջակցություն։ «Փաշինյանը ունի հանրային ընկալում բացառապես ֆեյսբուքյան տիրույթում գործող ֆեյքերի շրջանում։ Նրա միակ հենարանը մնացել է այդ ֆաբրիկաները»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Դիտվել է՝ 1493

Մեկնաբանություններ