Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Դեկտեմբերի 7-ին ջուր չի լինի

Դեկտեմբերի 7-ին ջուր չի լինի
05.12.2020 | 15:02

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Արարատյան 1-ին և 2-րդ զանգվածների, Վարուժանի, Իսրայել Օրու, Տիտովի, Դուրյան, Մանուկյան, Մամիկոնյան փողոցների, Ծերենցի փողոցի (նրբանցքներով), Շահումյան 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների (նրբանցքներով), Ջիվանու փողոցի (նրբանցքներով), Կուրղինյան փողոցի և նրբանցքի, Հովնաթանի փողոցի 1-20 համարների, Մալաթիա փողոցի 1-50 համարների, Վանտյան փողոցի 1-60 համարների, Միքայելյան փողոցի 2-30 զույգ համարների, Շրջանային փողոցի 40-102 համարների, Սեբաստիա փողոցի 98-136 զույգ համարների և հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը:

Դիտվել է՝ 1993

Մեկնաբանություններ