Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լեռնային Ղարաբաղում պատերազմը բացահայտել է ուժեղ թուրքամետ լոբբին ՌԴ վերնախավում և ԶԼՄ-ներում

Լեռնային Ղարաբաղում պատերազմը բացահայտել է ուժեղ թուրքամետ լոբբին ՌԴ վերնախավում և ԶԼՄ-ներում
05.12.2020 | 15:19

Առաջադեմ քաղաքականության հիմնադրամի տնօրեն Օլեգ Բոնդարենկոն Независимая Газета-ին հարզացրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմն ի հայտ է բերել թուրքամետ լոբբիստների առկայությունը ՌԴ վերնախավում և ԶԼՄ-ներում:

Ըստ Բոնդարենկոյի՝ հենց նրանք էլ ԼՂ հակամարտության վերջին սրման ֆոնին առաջ են քաշել «Սա մեր պատերազմը չէ, Ռուսաստանն այնտեղ անելիք չունի» թեզը: «Նման հայտարարությունների գագաթնակետը կարծիքն է, որ Անկարան Մոսկվայի գլխավոր դաշնակիցն է` հատկապես բիզնեսում: Բայց առաջին հերթին բիզնես շահերը հակված են փոխվելու, և երկրորդ` Ջոզեֆ Բայդենի ԱՄՆ նախագահ ընտրվելուն պես, Անկարայի հարաբերությունները Վաշինգտոնի հետ ակնհայտորեն կվերանայվեն» - ասել է փորձագետը: Բոնդարենկոն շեշտել է, որ կառուցելով «Օսմանյան կայսրություն 2-ը», Թուրքիայի նախագահը նպատակադրված շարժվում է Մոսկվա` բոլոր ճակատներում լայնամաշտաբ հեռանկարով:

«Իհարկե, շատ արտաքին ուժեր հետաքրքրված են նման սցենարով, բայց դա չի ժխտում շահերի բախման աճող աշխարհաքաղաքական իրողությունը: Ռուսաստանի համար այս իրավիճակում հատկապես կարևոր է Սերբիայի դերը, որի հետ` օսմանյան նախագծերին ընդդիմանալու 150 տարվա համատեղ պատմություն ունի»՝ նշել է Բոնդարենկոն:

Դիտվել է՝ 3223

Մեկնաբանություններ