Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Այս քաղաքական հետապնդումներն անօգուտ են. պայքարել և հետայսու ևս պայքարելու եմ իմ համոզմունքների ու սկզբունքների համար». Հովհաննես Շահինյանի հայտարարությունը

«Այս քաղաքական հետապնդումներն անօգուտ են. պայքարել և հետայսու ևս պայքարելու եմ իմ համոզմունքների ու սկզբունքների համար». Հովհաննես Շահինյանի հայտարարությունը
05.12.2020 | 20:26

Հարգելի հայրենակիցներ,


Օրերս ինձ հայտնի դարձավ, որ Ոստիկանության հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչության քննիչները հետախուզում են հայտարարել իմ նկատմամբ, և սա՝ այն դեպքում, երբ վերջին 10 տարին մշտապես հաճախակի բացակայել եմ երկրից և երբևէ երկիր մուտք ու ելքի հետ կապված խնդիր չեմ ունեցել:
Հստակ կարող եմ արձանագրել, որ սա քաղաքական հետապնդում է իմ քաղաքական հայացքների ու իմ պայքարի վեկտորների՝ իշխանությունների համար ոչ ցանկալի կողմով ուղղվելու համար:


Իշխանությունների՝ իմ անձի շուրջ «հետաքրքրությունն» առաջացել է այն ժամանակ, երբ ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պայքար սկսեցի Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար:
Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում իմ՝ Հայաստանում գտնված ժամանակ ամեն անգամ պարտադիր ներկայացել եմ նախաքննական մարմնին, բացատրություն չեմ տվել, հիմնավորումներ չեմ լսել:


Շուրջ 1.5 տարվա ընթացքում նախաքննական 3 մարմին է փոխվել իմ գործով՝ Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) և ՀԿԳ վարչություն: Օրերս փոխվել է նաև հերթական քննիչը: Ինչևէ:
Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ նախաքննական մարմնին հայտնի է իմ գտնվելու տեղը, հեռախոսահամարը, ես մշտապես հասանելի եմ ու պատրաստ պատասխանել իրենց հուզող բոլոր հարցերին: Ավելին, ինձ առաջարկվել է վաղեմության հիմքով կարճել քրեական գործը, ինչից հրաժարվել եմ՝ պնդելով, որ գործի քննությունը հասնի ավարտին:
ՀՀ դեռևս գործող իշխանություններին ուզում եմ տեղեկացնել, որ այս քաղաքական հետապնդումներն անօգուտ են. պայքարել եմ և հետայսու ևս պայքարելու եմ իմ համոզմունքների ու սկզբունքների համար:


Հարգանքով՝ Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան

Դիտվել է՝ 5517

Մեկնաբանություններ