Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արթուր Վանեցյան. Ես անձամբ Նիկոլ Փշինյանին ֆիզիկական անվտանգության երաշխիքներ եմ տալիս

Արթուր Վանեցյան. Ես անձամբ Նիկոլ Փշինյանին ֆիզիկական անվտանգության երաշխիքներ եմ տալիս
05.12.2020 | 20:31

Նիկոլ Փաշինյանն այլ ելք չունի և անպայման պետք է հրաժարական ներկայացնի՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Հարցին՝ մինչև երեքշաբթի՝ ժամը 12:00-ն Փաշինյանին ժամանակ տվեցին հրաժարականի համար, ի՞նչ են անելու, եթե հրաժարական չտա, Վանեցյանն արձագանքեց՝ անհնազանդության մասսայական ակցիաներ, օրենքով թույլատրված բոլոր միջոցառումներին դիմելու են՝ օր առաջ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար: Հարցին՝ իրավապահ ուժերը ուժ կկիրառեն այդ անհնազանդության ակցիաները թույլ չտալու համար, Վանեցյանը շեշտեց. «Նիկոլ Փաշինյանին ՀՀ-ում ոչ միայն իրավապահ ուժերը, այլ առհասարակ պետական համակարգը, կառույցները չեն ենթարկվում»:

Անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծռուկյանին հարցաքննության հրավիրելուն, նա նշեց, որ դա դասական քաղաքական հետապնդման փորձ է, որը շատ վատ հետևանքներ է ունենում երկրի համար: Հարցին՝ մամուլում հրապարկվել է, թե անձամբ իր մոտ Նիկոլ Փաշինյանը բանագնաց է ուղարկել անվտանգության երաշխիքներ ստանալու համար, Վանեցյանը նշեց, որ այդ հարցը չի մեկնաբանում: Նա շեշտեց, որ ինքն անձամբ Նիկոլ Փաշինյանին ֆիզիկական անվտանգության երաշխիքներ է տալիս: Փաշինյանի այսօրվա ուղերձի վերաբերող հարցերին ի պատասխան՝ Վանեցյանն ասաց՝ չի կարողանում Փաշինյանին լսել, միայն սղագրությունն է կարդում, այսօր դեռ չի հասցրել կարդալ: Հիշեցմանը, ուղերձում նա նշել է, թե 25 տարի դիվանագիտությունը պարտված է եղել, պարտված դիվանագիտության փաստաթուղթն է ստորագրել ինքը, Վանեցյանն արձագանքեց. «Ես չեմ ուզում տալ նախկինում արված սխալների կամ դրական արարքների գնահատակները, ես կարող եմ ասել՝ Փաշինյանը եկավ ու հայտարարեց, որ բանակցությունները սկում է իր կետից, եղել են ձախողումներ նախկինում, թե չեն եղել, այդ հայտարարությամբ պատասխանատվությունը նախկինների վրայից դուրս է գալիս»:


Վանեցյանը հավելեց, որ իրեն շատ վատ է զգում այսօր փողոց դուրս գալով Փաշինյանի հրաժարականը պահանջելու համար, քանի որ դրա փոխարեն կարող էին բոլորով լծվել գործի և հայրենիքի, ժողովրդի համար մի օգտակար բան անել:
Հարցին էլ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին են ուզում առաջադրել վարչապետի պաշտոնում, նա ասաց՝ դա էլ ընդունելի չէ, իրենք ունեն մեկ պահանջ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:

Դիտվել է՝ 2971

Մեկնաբանություններ