Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

Վազգեն Մանուկյան. Այն խնդիրները, որ դրված էին 88 թվականին, դրված են հիմա և բոլոր խնդիրները պետք է լուծվեն

Վազգեն Մանուկյան. Այն խնդիրները, որ դրված էին 88 թվականին, դրված են հիմա և բոլոր խնդիրները պետք է լուծվեն
05.12.2020 | 20:42

«Այն խնդիրները, որ դրված էին 88 թվականին, դրված են հիմա և բոլոր խնդիրները պետք է լուծվեն։ Եթե խնդիր ես լուծում և անհաջողության ես հասնում, ոչ թե խնդիրը փոխի, այլ փոխի քո մեթոդները»,- ասաց վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ Ազատության հրապարակում։

Ըստ Մանուկյանի՝ մենք թշնամացանք իրար դեմ, թշնամացանք հայաստանցի-արցախցի, թշնամացան հին ու նոր, սև ու սպիտակ, ազնիվ ու ոչ ազնիվ։ «Ո՞նց մենք ընկանք այս ամենի մեջ, ո՞նց հավատացինք այդ քաղցր խոսքերին, ի՞նչ կատարվեց Հայաստանի հետ։ Առաջին քայլերից մեկը Նիկոլի՝ եղավ գլխատել Արցախի բանակը, Արցախի լավագույն հրամանատարները, որոնք ոչ միայն փորձ ունեին, հեռացվեցին այդ բանակից։ Պատերազմի ժամանակ նրանք սպասում էին դռան մոտ՝ Նիկոլը ցուցակ էր գրել, թե ով իրավունք ունի մտնելու շտաբ։ Երեք գեներալներն իրավունք չունեին շտաբ մտնելու»,- ասաց Մանուկյանը։ Վարչապետի միասնական թեկնածուն շեշտեց, որ վարկաբեկվում էր Հայաստանի բանակը, կորցրեցինք բոլոր դաշնակիցներին՝ Ռուսաստանի պես հզոր դաշնակիցը կորցրեց վստահությունը մեր նկատմամբ, Չինաստանը երեսը շուռ տվեց, Իրանը մեզ չէր վստահում և միայնակ գնացինք առաջ, իսկ Նիկոլ Փաշինյանի հակասական և գրգռիչ հայտարարությունները ամեն օրով մոտեցնում էին մեզ պատերազմին։


«Մենք կառուցեցինք անկախ պետություն իր բոլոր թերություններով, մենք հաղթեցինք պատերազմում։ Մենք Սփյուռքի հետ համագործակցելով պարբերաբար ավելացնում էինք մեր ազդեցությունը միջազգային ասպարեզում։ Հիմա մենք հավաքվել ենք նույն հրապարակում 30 տարի անց՝ վիրավորված արժանապատվության, հսկայական մարդկային, տարածքային կորուստներով և այն ամենը ինչ մենք արել ենք Արցախի համար, գրեթե կորած է։ Վտանգված է նաև Հայաստանի գոյությունը, երբ ադրբեջանցիներն են որոշում Հայաստանի սահմանը՝ մտնելով Հայաստան, ոչ մի դիմադրություն չստանալով մեր պետական մարմիններից։ Սա է վիճակը՝ հարմարվե՞նք այդ վիճակին»,-իր մտահոգությունը հայտնեց Վազգեն Մանուկյանը։ Ազատության հրապարակում հրավիրվածները միաձայն պատասխանեցին՝ «Ոչ, վիճակին հարմարվելն այլևս անհնար է»։


Ըստ Մանուկյանի՝ հատկանշական է, որ այսօր հավաքված են այն հրապարակում, որտեղ 88 թվականին մեր ժողովուրդը միասությամբ, ոգևորությամբ և մեծ հավատքով հավաքվեց և երդվեց, որ կկառուցի ազատ, անկախ, արդար միասնական պետություն, ձեռք կմեկնի Արցախի եղբայրներին և քույրերին, խոստանալով նրանց անվտանգությունը և խոստանալով վերամիավորում Հայաստանի հետ։

Դիտվել է՝ 3875

Մեկնաբանություններ