Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչու՞ Ֆրան­սիան

Ինչու՞ Ֆրան­սիան
08.12.2020 | 00:06

Ֆրան­սիա­յի Սե­նա­տը, ա­պա նաև Ազ­գա­յին ժո­ղո­վը ճա­նա­չե­ցին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ան­կա­խու­թյու­նը՝ կոչ ա­նե­լով կա­ռա­վա­րու­թյա­նը նույն­պես ճա­նա­չել: Եր­կու դեպ­քում էլ կա­ռա­վա­րու­թյու­նը մեր­ժեց: ԱԳ նա­խա­րար Ժան Իվ Լե Դրիա­նը հայ­տա­րա­րեց. «1994-ին ԵԱՀԿ-ի՝ Ռու­սաս­տա­նի ու ԱՄՆ-ի հետ մեզ տված ի­րա­վա­սու­թյուն­նե­րը պա­հան­ջում են լիա­կա­տար ա­նա­չա­ռու­թյուն» և «Մենք այլևս չենք հա­մար­վի լե­գի­տիմ, ե­թե եր­կու եր­կր­նե­րից մե­կի կամ մյու­սի կողմն անց­նենք»: Տրա­մա­բա­նո­րեն Ֆրան­սիան իբրև եր­կիր, որ 26 տա­րի ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ան­դամ է, պետք է չե­զոք գոր­ծի:


ՈՒ­րեմն՝ ին­չու՞ են խոր­հր­դա­րա­նի եր­կու պա­լատ­նե­րը հա­կադր­վում կա­ռա­վա­րու­թյա­նը: Դի­վա­նա­գի­տա­կա՞ն, թե՞ քա­ղա­քա­կան խն­դիր­ներ է Ֆրան­սիան լու­ծում: Ի՞ր, թե՞ մեր: Ին­չու՞ Ֆրան­սիան չճա­նա­չեց Ար­ցա­խը պա­տե­րազ­մի ըն­թաց­քում: Պա­տե­րազ­մում հայ­կա­կան կող­մի պար­տու­թյու­նը մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում տար­բեր ու հա­ճախ հա­կա­սա­կան գնա­հա­տա­կան­ներ ստա­ցավ:
Թուր­քիա­յի Ան­դր­կով­կաս մտ­նե­լը Արևմուտ­քը գնա­հա­տեց Ռու­սաս­տա­նի պար­տու­թյուն: Ռու­սաս­տա­նի՝ կոնֆ­լիկ­տի գո­տի մտ­նե­լը Ադր­բե­ջանն ու Թուր­քիան գնա­հա­տե­ցին Ռու­սաս­տա­նի հաղ­թա­նակ: Պա­տե­րազ­մից հե­տո ու­ժե­րի նոր դա­սա­վո­րու­թյուն է ստեղծ­վել, և Ռու­սաս­տանն ու Թուր­քիան, մի­մյանց հա­կադր­վե­լով հան­դերձ, նոր ստա­տուս քվո­յում դի­մադ­րում են ԱՄՆ-ի ու Ֆրան­սիա­յի մաս­նակ­ցու­թյա­նը:
Հար­գե­լով՝ Ժան Իվ Լե Դրիա­նի տե­սա­կե­տը՝ հարց է ծա­գում՝ ժա­մա­նա­կը չէ՞, ար­դյոք, Ֆրան­սիան (ԵՄ-ն, ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն), որ վեր­ջին տա­րի­նե­րին ՄԽ պա­սիվ դի­տորդ էր, ո­րի հետևան­քը դար­ձավ նո­յեմ­բե­րի 9-ի Ե­ՌԱ­ԿՈՂՄ, ոչ թե ՀՆ­ԳԱ­ԿՈՂՄ հայ­տա­րա­րու­թյու­նը, փո­խի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րից Է­մա­նուել Մակ­րո­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը՝ Ադր­բե­ջա­նի նա­խա­հար­ձակ լի­նե­լու, Թուր­քիա­յից վարձ­կան­նե­րի փո­խադր­ման, հայ­կա­կան շա­հի պաշտ­պա­նու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին դա են են­թադ­րում:


Պա­տե­րազ­մը, ըն­թացքն ու ել­քը վկա­յում են ոչ միայն Հա­յաս­տա­նի պար­տու­թյու­նը, այլև Ֆրան­սիա­յի ու ԱՄՆ-ի դի­վա­նա­գի­տու­թյան պար­տու­թյու­նը Ռու­սաս­տա­նին, որ իր խա­ղա­ղա­պահ­նե­րը տե­ղա­կա­յեց տա­րա­ծաշր­ջա­նում ու հի­մա պար­տադ­րում է կաս­կա­ծի տակ չդ­նել ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նու­թյու­նը:
Ի՞նչ կընտ­րի Ֆրան­սիան՝ պահ­պա­նել չե­զո­քու­թյու­նը իբրև ՄԽ ան­դամ ու տա­նուլ տալ դի­վա­նա­գի­տա­կան մար­տը Թուր­քիա­յի ու Ռու­սաս­տա­նի դե՞մ, թե՞ աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ գլ­խա­վոր գոր­ծող անձ դառ­նալ՝ ԵՄ-ում խրա­խու­սե­լով մյուս եր­կր­նե­րին ճա­նա­չել Ար­ցա­խը՝ ի­րա­վի­ճակ փո­խե­լու և հաս­նե­լու Ար­ցա­խի հար­ցի վերջ­նա­կան լուծ­ման ու տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյան հաս­տատ­ման:


Այս պա­տե­րազ­մը վեր­ջի­նը չէ, ե­թե դի­վա­նա­գի­տա­կան ճա­նա­պար­հով չլուծ­վի Ար­ցա­խի՝ ԼՂԻՄ-ի սահ­ման­նե­րով, ան­կա­խու­թյան ճա­նաչ­ման հար­ցը: Ե­թե Մոսկ­վա­յին կար­գա­վի­ճա­կի հար­ցի լու­ծու­մը պետք չէ՝ խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյու­նը եր­կա­րաց­նե­լու, Բաք­վին, Երևա­նին իր շր­ջագ­ծում պա­հե­լու, նաև Ան­կա­րա­յի ու Թեհ­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում սա­կար­կե­լու հա­մար, Փա­րիզն ու Վա­շինգ­տո­նը պետք է հար­ցի վերջ­նա­կան լուծ­ման կողմ­նա­կից լի­նեն:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ. Գ. ՀՀ ԱԳՆ-ի խն­դիրն է ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի պահ­պա­նու­թյու­նը և Ֆրան­սիա­յի ու ԱՄՆ-ի ակ­տի­վա­ցու­մը՝ հա­նուն Ար­ցա­խի հար­ցի վերջ­նա­կան ու ար­դա­րա­ցի լուծ­ման և Ար­ցա­խի՝ ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի վրա հիմն­ված կար­գա­վի­ճա­կի ճա­նաչ­ման, Իլ­համ Ա­լիևը այ­սօր հայ­տա­րա­րում է, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կոնֆ­լիկտ չկա: Վա­ղը հայ­տա­րա­րե­լու է, որ Հա­յաս­տան չկա ու չի ե­ղել: Հա­մա­ձա՞յն ենք:

Դիտվել է՝ 9282

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ