Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իգի­թ­յանն ընդ­դի­մա­նում է Փա­շի­ն­յա­նի ստո­րագ­րած հայ­տա­րա­րութ­յա­նը

Իգի­թ­յանն ընդ­դի­մա­նում է Փա­շի­ն­յա­նի ստո­րագ­րած հայ­տա­րա­րութ­յա­նը
08.12.2020 | 00:22

«Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր, ԱԺ ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի փոխ­նա­խա­գահ Հով­հան­նես Ի­գի­թյա­նը հա­մա­ձայն չէ «կա­պի­տու­լյա­ցիա» բա­ռի հետ: Բա­ցատ­րում է՝ կա­պի­տու­լյա­ցիան նշա­նա­կում է, որ թշ­նա­մուդ ես տա­լիս քո սու­վե­րեն սահ­ման­նե­րը.

«Հի­մա մենք հա­մա­ձա՞յն ենք ար­դյոք մեր սահ­ման­նե­րը տալ թշ­նա­մուն, ի­հար­կե՝ ոչ: Բայց ես այլ բան եմ ու­զում ըն­դգ­ծել՝ որ­պես տեքստ, այդ հայ­տա­րա­րու­թյունն ար­դա­րա­նա­լու բան չի: Դր­դա­պատ­ճա­ռա­բա­նու­թյունն ի գի­տու­թյուն կա­րող եմ ըն­դու­նել, բայց այն Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հիմ­նա­հար­ցի լու­ծում չէ: Հի­մա աշ­խա­տում եմ, որ այդ հայ­տա­րա­րու­թյու­նը չդառ­նա Մինս­կի խմ­բի բա­նակ­ցա­յին կոն­ցեպ­տի մաս: Դա որևէ կապ չու­նի բա­նակ­ցու­թյուն­նե­րի հետ»: Ի­գի­թյանն այն հա­մոզ­մանն է, որ ԱԺ-ն պետք է հայ­տա­րա­րու­թյուն ա­նի ու իր ան­հա­մա­ձայ­նու­թյու­նը հայտ­նի հայ­տա­րա­րու­թյա­նը, որ­պես­զի այն Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի լուծ­ման կոն­ցեպտ չդառ­նա: Ըն­դգ­ծում է՝ ընդ­դի­մու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, հան­րա­հա­վաք­նե­րի ժա­մա­նակ մի­տին­գում ա­մե­նա­ծայ­րա­հեղ ե­լույթ ու­նե­ցող­նե­րի հետ միա­սին պետք է կա­րո­ղա­նան այն­պես ա­նել, որ այդ հայ­տա­րա­րու­թյու­նը պար­տադր­ված զի­նա­դա­դա­րի պայ­ման հա­մար­վի, ոչ ա­վե­լին:

«Ինձ հա­մար, օ­րի­նակ, ան­հաս­կա­նա­լի է հայ­տա­րա­րու­թյան այն մա­սը, որ­տեղ նշ­ված է, որ փախս­տա­կան­նե­րը պետք է վե­րա­դառ­նան ի­րենց տնե­րը: Բայց այդ կե­տը միայն ադր­բե­ջան­ցի­նե­րի՞ն է վե­րա­բե­րում, թե՞ նաև Հադ­րու­թը, Շու­շին ու մյուս հա­մայ­նք­նե­րը լքած հա­յե­րին: Ցան­կա­ցած փաս­տա­թուղթ, ո­րը ստո­րագր­վել է պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ, չի կա­րող պայ­մա­նա­գիր հա­մար­վել, ո­րով­հետև բա­նակ­ցու­թյու­նը սկս­վում է այն ժա­մա­նակ, երբ դա­դա­րում է պա­տե­րազ­մը»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 6951

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ