Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մնում ես, որ ի՞նչ ա­նես

Մնում ես, որ ի՞նչ ա­նես
08.12.2020 | 00:56

Փա­շի­նա­նին հրա­ժա­րա­կան պար­տադ­րե­լու ընդ­դի­մու­թյան սահ­մա­նած վերջ­նա­ժամ­կետն այ­սօր ա­վարտ­վում է։ Ակն­հայտ է՝ Փա­շի­նյանն ինք­նա­կամ չի հե­ռա­նա, ա­վե­լին, նրա մնա­լու հա­մար շատ ինք­նա­տիպ թե­զեր են ա­ռաջ քաշ­վում, ո­րոնք հա­սա­րա­կու­թյա­նը իբր հա­մո­զիչ պի­տի թվան։ Իշ­խա­նա­կան քա­րոզ­չա­մե­քե­նան մեծ թափ է հա­ղոր­դել «հներ» և «նո­րեր» բա­ժան­մա­նը։ Ա­ռանձ­նաց­նենք այն հիմ­նա­կան դի­տար­կում­նե­րը, ո­րոն­ցով իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է վար­չա­պե­տի պաշ­տո­նա­վա­րումն ար­դա­րաց­նել։


1. Վազ­գեն Մա­նու­կյա­նը «հին» ու­ժե­րի թեկ­նա­ծու է։ Նրանց տրա­մա­բա­նու­թյամբ, նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րը կամ նրանց հետ առ­նչ­ված մար­դիկ ոչ միայն չպետք է քն­նա­դա­տեն, այլև որևէ թեկ­նա­ծու ա­ռա­ջադ­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն չպետք է ու­նե­նան։ Գու­ցե այս իշ­խա­նու­թյու­նը հս­տակ սահ­մա­նագ­ծի՞, թե որ­տեղ է վեր­ջա­նում «հի­նը» և սկս­վում «նո­րը», Հա­յաս­տա­նի խղ­ճուկ քա­ղա­քա­կան դաշ­տում այդ ի՞նչ քա­ղա­քա­կան դե­րա­կա­տար­ներ կան, որ ոչ մի առն­չու­թյուն չու­նեն հնե­րի և փա­շի­նյա­նա­կան թևի հետ։ Այս թե­զի ջա­տա­գով­ներն ան­գամ չեն էլ պատ­կե­րաց­նում, թե ի­րենց «նո­րի» մեջ որ­քան ժամ­կե­տանց, քա­ղա­քա­կա­նա­պես վար­կա­բեկ­ված, ան­գամ «հրեշ» մա­կա­նուն ու­նե­ցող մար­դիկ կան։


2. Պա­տե­րազ­մի հետևանք­նե­րի հա­մար պա­տաս­խա­նա­տու են նախ­կին­ներն ի­րենց թո­ղած դի­վա­նա­գի­տա­կան ժա­ռան­գու­թյամբ, չլի­ներ դա, այս­պի­սի խայ­տա­ռակ և ան­խու­սա­փե­լի պար­տու­թյուն չէր լի­նի։ Սա ակ­տիվ շր­ջա­նառ­վող թեզ է։ Նախ­կին­նե­րի դի­վա­նա­գի­տու­թյունն ա­մենևին չար­դա­րաց­նե­լով, պի­տի հաս­կա­նալ, որ ցան­կա­ցած դի­վա­նա­գի­տու­թյան գնա­հա­տա­կա­նը երևում է ար­դյունք­նե­րով։ Թե ինչ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ, ինչ հայ­տա­րա­րու­թյուն­ներ են ե­ղել՝ ժո­ղովր­դին հե­տաքր­քիր չէ, ո­րով­հետև ե­ղել է հս­տակ ար­դյունք, նա­խորդ տա­րի­նե­րին ոչ մե­կը հայ­րե­նիք չի հանձ­նել, ապ­րել ու շե­նա­ցել է Ար­ցա­խը։ Ա­վե­լին, նախ­կին­նե­րը ոչ մի փաս­տա­թուղթ չեն թո­ղել հա­ջոր­դին, ո­րով նա պար­տադր­ված էր հանձ­նե­լու հո­ղե­րը։ Նման պաշ­տո­նա­կան փաս­տա­թուղթ չկա, իսկ բա­նա­վոր ինչ են խո­սել, պայ­մա­նա­վոր­վել, դա ար­դեն երկ­րոր­դա­կան է։


3. Ա­մե­նաաբ­սուր­դա­յին ու ան­հե­թեթ թե­զը. նա­խորդ­նե­րը գի­տեին, որ պետք է Ար­ցա­խը հանձ­նել, դրա հա­մար այս իշ­խա­նու­թյուն­նե­րին հենց սկզ­բից ան­վա­նում էին «հող հանձ­նող»։ Նախ՝ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան դաշ­տում դժ­վար է հի­շել մի շր­ջան, երբ քա­ղա­քա­կան ու­ժե­րը մի­մյանց չեն մե­ղադ­րել հող հանձ­նե­լու մեջ։ Բայց սա դեռ մի կողմ. քիչ թե շատ վեր­լու­ծե­լու կա­րո­ղու­թյուն ու­նե­ցող մար­դը, հա­մադ­րե­լով տա­րա­ծաշր­ջա­նա­յին զար­գա­ցում­նե­րը, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը, կա­րող էր հաս­կա­նալ, որ պա­տե­րազմն ան­խու­սա­փե­լի է, ա­վե­լին, փոր­ձա­գետ­նե­րը վեր­ջին ա­միս­նե­րին գրե­թե ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով գու­ժում էին, որ Ադր­բե­ջա­նը պա­տե­րազմ է սկ­սե­լու։ 2,5 տար­վա բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց­նե­րը (ե­թե, ի­հար­կե, դրանք կա­րե­լի է բա­նակ­ցու­թյուն ո­րա­կել), Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը լա­վա­տե­սու­թյան հիմք չէին տա­լիս։ Նախ՝ Փա­շի­նյա­նը եր­բեք չի ա­սել, որ Ար­ցա­խը չի լի­նե­լու Ադր­բե­ջա­նի կազ­մում, «Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն» ա­սե­լու փո­խա­րեն նա օգ­տա­գոր­ծում էր՝ «Ար­ցա­խի ըն­տր­ված ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ»։ Հի­շենք նաև հայտ­նի թե­զը, որ հա­կա­մար­տու­թյան լու­ծու­մը պի­տի ձեռն­տու լի­նի նաև Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դին։ Ան­վերջ կա­րե­լի է թվել այս կար­գի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ո­րոնց հետևող մարդն ան­մի­ջա­պես կհաս­կա­նար, թե ուր է տա­նում այս քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Իսկ հե­տո պի­տի աս­վեր՝ «ե­կեք պայ­մա­նա­վոր­վենք, որ ինչ էլ լի­նի, մենք մեզ պարտ­ված չենք զգա­լու»։


4. Իշ­խա­նու­թյան հա­ջորդ թե­զը բազ­մա­շերտ է։ Այ­սօր­վա վար­չա­պե­տի ա­թո­ռի հա­մար պայ­քա­րի ի­մաստն այն է, թե ով է կազ­մա­կեր­պե­լու ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը։ Իշ­խա­նու­թյունն ա­սում է, թե Վազ­գեն Մա­նու­կյա­նը դա չի կա­րող ա­նել, քա­նի որ նրան սա­տա­րող «հին» ու­ժե­րը կկեղ­ծեն ընտ­րու­թյուն­նե­րը։ Փաս­տո­րեն, հող հանձ­նող, դա­վա­ճան ո­րակ­վող մար­դը կա­րող է ար­դար ընտ­րու­թյուն­նե­րի ե­րաշ­խա­վոր լի­նել, իսկ Վազ­գեն Մա­նու­կյա­նը՝ ոչ։ 2,5 տա­րում մշ­տա­պես պա­ռակտ­ման մթ­նո­լորտ ա­պա­հո­վող մար­դը կա­րո՞ղ է ար­դար ընտ­րու­թյուն­ներ անց­կաց­նել, կա­րո՞ղ է նոր­մալ ընտ­րու­թյուն կազ­մա­կեր­պել մի մարդ, որն ար­դեն 3 տա­րի է ողջ ի­րա­վա­պահ հա­մա­կար­գը դարձ­րել է անձ­նա­կան հա­վակ­նու­թյուն­նե­րի գե­րի։ Ինչ­պե՞ս է նա հան­դարտ ու կա­յուն մթ­նո­լոր­տում կազ­մա­կեր­պե­լու ընտ­րու­թյու­նը, երբ հա­սա­րա­կու­թյան գե­րակ­շիռ հատ­վա­ծը նրան դա­վա­ճան է ո­րա­կում։


Ե­թե ան­գամ այս կար­գի հա­զար ու մի պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­ներ բեր­վեն, դրանք առ ո­չինչ են ու փշր­վում են մեկ հա­կա­փաս­տար­կի ա­ռաջ. Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­րե­նիք է հանձ­նել, դրա հետ մեկ­տեղ՝ մեր սր­բու­թյուն­նե­րը, մե­զա­նից խլել է մեր 30-ա­մյա պայ­քա­րի ողջ ի­մաս­տը, ա­մե­նա­թանկ մարդ­կանց կո­րուստն ար­ժեզր­կել է։ Սա բա­վա­րար էր, որ նա վայր­կյան ա­ռաջ մեզ ա­զա­տեր իր ներ­կա­յու­թյու­նից, իսկ նա դեռ հիմ­նա­վո­րում­ներ է բե­րում իր մնա­լու հա­մար ու «մուն­նաթ» գա­լիս բո­լո­րի վրա։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 8879

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ