Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Սեր­գեյ Սա­րի­ն­յա­նի «անձ­նա­կան եր­ջան­կու­թ­յան և հո­գե­կան հար­մո­նիա­յի ե­րա­զան­քը»

Սեր­գեյ Սա­րի­ն­յա­նի «անձ­նա­կան եր­ջան­կու­թ­յան և հո­գե­կան հար­մո­նիա­յի ե­րա­զան­քը»
08.12.2020 | 01:18

Գե­ղան­կար­չու­թյան մեջ ար­տա­ցոլ­ված բնու­թյունն իր հեր­թին ինչ-որ ար­տա­կարգ, ան­փո­խա­րի­նե­լի հմայք ու­նի, ի­մա­ցա­կան մի ան­պար­փակ հո­րի­զոն, գե­րի­մաստ, ան­մեկ­նե­լի ա­ռեղծ­ված, ո­րոնք հու­շում են նրա են­թա­գի­տակ­ցու­թյու­նը:
Սեր­գեյ ՍԱ­ՐԻ­ՆՅԱՆ

Սա­րի­նյա­նա­կան այս բնո­րո­շու­մը՝ բնու­թյան և բնաշ­խար­հա­յին հա­մե­մա­տա­կան ուր­վա­գի­ծը որ­քան էլ զար­մա­նա­լի թվա ինձ մտո­վի տե­ղա­փո­խեց Ար­ցախ աշ­խար­հի հա­մա­պատ­կե­րի անկ­րկ­նե­լի ո­լո­րան­ներ, լեռ­նա­յին, հար­թա­վայ­րա­յին, ան­տա­ռա­խիտ տա­րա­ծու­թյուն­ներ. հենց այս բնաշ­խար­հիկ, տո­կուն են­թա­գի­տակ­ցա­կան պր­կում­ներն առ­կա են «հայ­կա­կան ռո­ման­տիզ­մի» տե­սա­բա­նի ստեղ­ծա­բա­նու­թյան մեջ։


Դի­ման­կա­րա­յին այս շար­քում նե­րա­ռե­լու պատ­ճա­ռը մի գրա­կա­նա­գե­տի, ինչ­պի­սին ա­կա­դե­մի­կոս Սեր­գեյ Սա­րի­նյանն է, ի­րա­վա­ցիո­րեն պատ­ճա­ռա­բան­ված է թե­կուզ և այն ա­ռու­մով, որ վեր­ջին ա­վե­լի քան կես­դա­րյա նրա գի­տա­կան, ման­կա­վար­ժա­կան, ստեղ­ծա­գոր­ծա­կան ծան­րակ­շիռ ա­վան­դը, հայ գե­ղար­վես­տա­կան և գե­ղա­գի­տա­կան մտ­քի բա­րե­փոխ­մանն ու զար­գաց­մանն ի նպաստ, ա­նու­րա­նա­լի է, ու­նե­ցած ներդ­րու­մը ան­հա­մե­մա­տե­լի՝ ար­ժե­քայ­նու­թյամբ և ծա­վա­լայ­նու­թյամբ, և ե­թե կու­զեք, ցայժմ չարժևոր­ված:


Եվ, ի­րոք, քա­նի-քա­նի գրա­կան, գրա­կա­նա­գի­տա­կան սե­րունդ­ներ են թրծ­վել նրա փի­լի­սո­փա­յա­կան ու­րույն հա­մա­կար­գի ի­մա­ցա­բա­նա­կան բո­վում, ում «անձ­նա­կան եր­ջան­կու­թյան ու հո­գե­կան հար­մո­նիա­յի ե­րա­զան­քը» ե­ղել է գրա­կան ի­րավ, գե­ղար­վես­տո­րեն հա­մո­զիչ ար­ժեք­նե­րի գնա­հա­տումն ու յու­րա­կերպ-յու­րա­կերտ մեկ­նա­բա­նու­մը թե՛ դա­սա­կան, թե՛ ար­դի գրա­կա­նու­թյան մեջ՝ զու­գա­հե­ռա­բար: Եվ ե­թե հպան­ցիկ հա­յացք նե­տենք գրա­կա­նա­գե­տի ա­մե­նա­տար­բեր տա­րի­նե­րի մե­նագ­րու­թյուն­նե­րին, հոդ­ված­նե­րին, նույ­նիսկ հար­ցազ­րույց­նե­րին, նկա­տե­լի կլի­նի նրա բազ­մար­դյունք տք­նան­քը՝ հայ գրա­կա­նա­գի­տա­կան միտ­քը, մտա­ծու­մը գի­տա­կան օ­րի­նա­կե­լի մա­կար­դա­կի հասց­նե­լու ուղ­ղու­թյամբ: «Հա­յոց գրա­կա­նու­թյան եր­կու դա­րը» բազ­մա­հա­տո­րյա­կը վե­րոն­շյա­լի ան­հեր­քե­լի վկա­յու­թյունն է:


Խա­չա­տուր Ա­բո­վյա­նից մինչև Րաֆ­ֆի ու Պերճ Պռո­շյան, Սա­յաթ-Նո­վա­յից մինչև Վա­հան Տե­րյան, Պա­րույր Սևա­կից մինչև ժա­մա­նա­կա­կից գրող­ներ, և այս­պես շա­րու­նա­կա­բար, ինչ­պես նաև ա­ռան­ձին մե­նագ­րու­թյուն­նե­րով քն­նա­բան­ված հայ ար­ձա­կը և ընդ­հան­րա­պես հայ գե­ղար­վես­տա­կան միտ­քը տար­բեր ո­լորտ­նե­րի հա­մա­կար­գա­յին վեր­լու­ծու­թյուն­նե­րով, հա­յոց պատ­մու­թյան, գրա­կա­նու­թյան տե­սու­թյան հիմ­նա­հար­ցե­րով, ինչ­պես նաև ազ­գա­յին գա­ղա­փա­րա­բա­նու­թյան նո­րա­հայտ դրսևո­րում­նե­րով է ներ­կա­յա­նա­լի Ս. Սա­րի­նյա­նի ան­ցած ճա­նա­պար­հը, մշ­տա­բար բա­նա­վե­ճե­րի և գրա­կան-առ­ճա­կա­տում­նե­րի առ­կա­յու­թյամբ՝ գիտ­նա­կա­նի իր կեց­ված­քով, ուղ­ղամ­տու­թյամբ ան­զի­ջում: Այս ա­մե­նով հան­դերձ, թերևս, մեր խոս­քը, ըն­կա­լու­մը ո­րո­շա­պես թե­րի ու ինչ-որ ա­ռու­մով ան­կա­տար է, և դա բնա­կան է «այս կարճ մի­ջո­ցին» ուր­վագ­ծե­լու «ի­մաս­տուն խղ­ճի սթա­փեց­նող ձայ­նից ծն­ված գրա­կա­նա­գե­տի ողջ ժա­ռան­գու­թյու­նը»:
Մի­ջան­կյալ նշենք, որ մեր մաս­նա­վոր զրույց­նե­րում ա­կա­դե­մի­կոս Սա­րի­նյա­նը հարկ էր հա­մա­րում եր­բեմն նշել, որ արևմտա­հայ և սփյուռ­քյան գրա­կան խն­դիր­նե­րին մեր գրա­կա­նա­գետ­նե­րը ի­մա­ցա­բա­նո­րեն այն­քան էլ պատ­շաճ ու­շադ­րու­թյուն չեն դարձ­րել, ինչ-որ ա­ռու­մով նույ­նիսկ թե­րա­ցել են, չեն անդ­րա­դար­ձել ի­րավ ար­ժեք­նե­րին: Չնա­յած իմ հա­մոզ­մամբ «հա­յոց ազ­գա­յին գա­ղա­փա­րա­բա­նու­թյան տե­սա­բա­նը» Սր­բու­հի Տյու­սա­բի, Հա­կոբ Պա­րո­նյա­նի, Լևոն Շան­թի, Սիա­ման­թո­յի, իսկ վեր­ջին տա­րի­նե­րին Հա­կոբ Օ­շա­կա­նի և Հա­կոբ Կա­րա­պեն­ցի ստեղ­ծա­գոր­ծու­թյա­նը, նրանց գե­ղար­վես­տա­կան մե­թոդ­նե­րի քն­նու­թյա­նը անդ­րա­դար­ձել էր իր մե­նագ­րու­թյուն­նե­րում և ա­ռան­ձին հոդ­ված­նե­րում, նաև չա­փա­զանց ու­շար­ժան ու­սում­նա­սի­րու­թյուն էր գրել «Մե­հյան» և «Նա­վա­սարդ» հան­դես­նե­րի քն­նա­դա­տու­թյան վե­րա­բե­րյալ:


Այժմ, «Հա­յոց գրա­կա­նու­թյան եր­կու դա­րը» բազ­մա­հա­տո­րյա­կը մեր ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է ոչ պա­տա­հա­բար, ա­վե­լին, ո­րո­շա­կիո­րեն լուծ­ման բա­նա­լի է Սեր­գեյ Սա­րի­նյա­նի մտա­ծո­ղա­կան աշ­խար­հըն­կա­լու­մը գո­նե դույզն-ինչ բնո­րո­շե­լու հա­մար. «Ոչ ոք ի զո­րու չէ ա­սե­լու, թե վա­ղը գրա­կա­նու­թյան, փի­լի­սո­փա­յու­թյան, գե­ղա­գի­տու­թյան մեջ ին­չը կլի­նի մե­ռած կամ կեն­դա­նի, ոչ ոք չգի­տի, թե ինչ գա­ղա­փար­ներ, ար­տա­հայտ­չա­կեր­պեր կար­ձա­նագր­վեն կո­րուստ­նե­րի ցու­ցա­կում, ինչ նո­րու­թյուն­ներ կհռ­չակ­վեն» (Պոլ Վա­լե­րի):


Սեր­գեյ Սա­րի­նյա­նը մե­զա­նում ա­ռա­ջինն էր Ար­սեն Տեր­տե­րյա­նից հե­տո, որ հան­րահռ­չա­կեց գրա­կա­նու­թյան փի­լի­սո­փա­յու­թյան էա­կա­նու­թյու­նը՝ գե­ղար­վես­տա­կան մտ­քի զար­գաց­մա­նը նպաս­տող, այդ մտ­քի հնա­րա­վո­րու­թյուն­ներն ընդ­լայ­նե­լով՝ հիմ­նա­կա­նում սևեռ­վե­լով խնդ­րի «մե­թո­դա­բա­նա­կան դր­ված­քի վրա». «Ի՞նչ է գրա­կա­նու­թյան փի­լի­սո­փա­յու­թյու­նը» հար­ցի պատ­մա­բա­նա­կան հղու­մը ուղ­ղա­կի է՝ ին­չու՞ կա ար­վես­տի փի­լի­սո­փա­յու­թյուն, կրո­նի փի­լի­սո­փա­յու­թյուն, ի­րա­վուն­քի փի­լի­սո­փա­յու­թյուն, պատ­մու­թյան փի­լի­սո­փա­յու­թյուն, բայց չկա գրա­կա­նու­թյան փի­լի­սո­փա­յու­թյուն: Կա­սեն, թե գե­ղար­վես­տի փի­լի­սո­փա­յու­թյան հա­մա­պատ­կե­րում ուր­վագծ­վում է նաև գրա­կա­նու­թյան փի­լի­սո­փա­յու­թյու­նը, սա­կայն դա մա­սամբ կա­րող է ստանձ­նել ա­ռար­կա­յի սահ­մա­նու­մը»: Եվ, ի­րոք, քա­նի որ «գրա­կա­նու­թյան փի­լի­սո­փա­յու­թյու­նը աշ­խար­հըն­կալ­ման ու­րույն փո­խաձևու­թյուն է, ուր հա­կա­սու­թյուն­նե­րի, ի­դեա­նե­րի տրա­մա­բա­նա­կան ա­պա­ցույց­նե­րը ան­ջատ­վում են գրո­ղից և վե­րա­ճում գրա­կան եր­կի կամ հե­րո­սի կեն­սա­փի­լի­սո­փա­յու­թյան»: Այ­սինքն՝ աշ­խար­հըն­կալ­ման: Այս­պի­սով, Րաֆ­ֆու, Մու­րա­ցա­նի, Շիր­վան­զա­դեի, Նար-Դո­սի ո­րոշ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի ա­ռան­ձին հե­րոս­ներ վար­քագ­ծե­րով, գոր­ծե­լա­կեր­պե­րով, մե­նա­խո­սա­կան ապ­րում­նե­րով մեկ­նա­բա­նում են ո­րո­շա­կի վեհ գա­ղա­փար­ներ, ար­ծար­ծում «բա­րո­յա­կան սկզ­բունք­նե­րի» հետ առ­նչ­վող խն­դիր­ներ, ո­րոնց շնոր­հիվ «բաց­վում է հե­տա­զո­տու­թյան մի լայ­նա­տա­րած աս­պա­րեզ՝ գրա­կա­նու­թյան աշ­խար­հա­յաց­քը հղե­լով դե­պի տիե­զե­րա­կան կե­ցու­թյան ա­ռեղծ­վա­ծը»՝ հա­վե­լենք, նաև Հա­յոց կե­ցու­թյան և կա­ցու­թյան, քա­նի որ գրա­կա­նա­գե­տի հիմ­նա­կան բնա­նյու­թը հա­յոց պատ­մա­փի­լի­սո­փա­յու­թյու­նից սեր­ված Հա­յաշ­խարհն է:


Գրա­կա­նու­թյան և պե­տու­թյան միջև ե­ղած կա­պի, գու­ցե և հիմ­նա­րար առն­չու­թյուն­նե­րի հար­ցադ­րում­նե­րում Ս. Սա­րի­նյա­նը «ին­տե­լեկ­տուալ տագ­նապ» է հն­չեց­նում. «Ե­թե գրո­ղի ստեղ­ծա­գոր­ծա­կան մղու­մը, որ հայտ­նի տե­սու­թյամբ նույ­նա­նում է է­րո­տիկ և փա­ռա­սի­րա­կան ցան­կու­թյուն­նե­րի դրսևոր­մա­նը՝ նյու­թա­կան առն­չու­թյուն ու­նե­նար պե­տու­թյան հետ», հար­ցադ­րումն ինք­նին ա­վե­լորդ կլի­ներ, և այդ կա­պի «ի­ռա­ցիո­նա­լու­թյամբ» է պայ­մա­նա­վոր­ված գրո­ղի ա­զա­տամ­տու­թյու­նը, ա­սել է, թե՝ ար­վես­տա­գե­տի «անձ­նա­կան, ֆան­տաս­տիկ աշ­խար­հում» միշտ առ­կա է գե­ղար­վես­տա­կան եր­կի ար­ձա­գան­քը:


Ընդ­հան­րա­պես Սեր­գեյ Սա­րի­նյա­նի բա­նա­սի­րա­կան և գրա­կան-փի­լի­սո­փա­յա­կան ար­ծար­ծում­նե­րում 19-րդ դա­րաս­կզ­բից մինչև 20-րդ դա­րա­վեր­ջի ազ­գե­րի և ազ­գայ­նա­կա­նու­թյան տի­պա­բա­նա­կան խն­դիր­նե­րը քն­նարկ­վում են աշ­խար­հում տար­վող քա­ղա­քա­կա­նու­թյան դիր­քե­րից՝ վկա­յա­կո­չե­լով Մաքս Վե­բե­րին. «Պե­տու­թյու­նը հա­սա­րա­կու­թյան այն մար­մինն է, ինչն օ­րի­նա­կան բնու­թյան մե­նաշ­նորհ ու­նի»: Սա­րի­նյա­նը եզ­րա­հան­գում է. «Որևէ այլ կար­գի բռ­նու­թյուն ա­նօ­րի­նա­կան է. ոչ պե­տա­կան հա­սա­րա­կու­թյուն­ներն ա­զատ են ազ­գայ­նա­կա­նու­թյու­նից, վեր­ջինս ան­խու­սա­փե­լի է այն­տեղ, ուր տի­րում է էթ­նո­կենտ­րոն պե­տա­կա­նու­թյու­նը»: (Այս մա­սին ա­վե­լի ման­րա­մասն տես՝ «Ազ­գե­րը և ազ­գայ­նա­կա­նու­թյու­նը գի­տա­կան նոր լու­սա­բա­նու­թյամբ» հոդ­վա­ծում): Ինչ­պես բնո­րոշ է Ս. Սա­րի­նյա­նին, հոդ­վա­ծում ար­դի աշ­խար­հի քա­ղա­քա­կան քար­տեզն իր տե­ղատ­վա­կան ա­նո­րո­շու­թյամբ նույ­նաց­վում, ընդ­հան­րաց­վում է 20-րդ դա­րի հա­կա­սա­կան պատ­կերն ա­ռար­կայ­նաց­նող գե­ղան­կա­րիչ­ներ Օս­կար Կո­կոշ­կա­յի և Ա­մա­դեո Մո­դի­լյա­նիի գե­ղան­կար­չա­կան ար­վես­տի հետ. «Շտել­նե­րի Էթ­նոգ­րա­ֆիա­կան եր­կու քար­տեզ­նե­րը, մե­կը՝ ազ­գայ­նա­կա­նու­թյան դա­րաշր­ջա­նից ա­ռաջ, մյու­սը՝ ըստ ար­դի քա­ղա­քա­կան քար­տե­զի: Ա­ռա­ջի­նը հի­շեց­նում է Կո­կոշ­կա­յի նկա­րը, որ­տեղ գույ­նե­րի փո­թո­րի­կում ոչ մի պատ­կեր հս­տակ չէ, ամ­բողջ մա­սերն ան­ջատ­ված են… երկ­րորդ քար­տե­զը ներ­կա­յա­նում է Մո­դի­լյա­նիի նկար­չու­թյամբ, ռե­լիե­ֆը հս­տակ է, սահ­մա­նագծ­ված ստ­վեր­նե­րը քիչ են, և գույ­նե­րը՝ տար­բե­րա­ներկ»: Հա­մե­մա­տու­թյուն­նե­րի այս թո­հու­բո­հում ակն­հայտ է այն ի­րո­ղու­թյու­նը, որ քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյու­նը մշ­տա­պես պետք է ու­նե­նա մի կեն­սաձև՝ դրա­նով պայ­մա­նա­վո­րե­լով պե­տու­թյան կեն­սա­գոր­ծու­նեու­թյու­նը:


Թե՛ Րաֆ­ֆու, թե՛ Մու­րա­ցա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի այ­լա­զան շեր­տեր, դի­պա­շա­րե­րից բխող տար­բեր երևույթ­ներ, ի­րո­ղու­թյուն­ներ, վեր­լու­ծա­կան լեզ­վամ­տա­ծո­ղու­թյամբ քն­նա­բա­նե­լիս գրա­կա­նա­գե­տը ազ­գա­յին գա­ղա­փա­րա­բա­նու­թյու­նը և ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րը, իբրև իր գե­ղա­գի­տա­կան-փի­լի­սո­փա­յա­կան սիս­տե­մի ներ­քին շար­ժիչ, պայ­մա­նա­վո­րում է «հայ­րե­նա­գի­տու­թյան կոն­ցեպ­ցիա­յով»: Այ­սինքն, ու­սում­նա­սի­րել Հայ­րե­նի­քի ան­ցյալ և ներ­կա ժա­մա­նակ­նե­րը՝ ճա­նա­չո­ղա­բար. «Րաֆ­ֆու հա­մոզ­մամբ, հայ­րե­նա­գի­տու­թյու­նը, որ յու­րաց­վում է կյան­քի փի­լի­սո­փա­յու­թյամբ, ա­մեն ին­չի սկիզբ ու նա­խա­պատ­ճառ է ճա­նա­չել հայ­րե­նի եր­կի­րը»: Ի­րա­պես, մե­ծա­նուն վի­պա­սա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում, հատ­կա­պես վե­պե­րում, ու­ղեգ­րու­թյուն­նե­րում «Հա­յաս­տա­նի տա­րած­քը, ռե­լիե­ֆը, կլի­ման, էթ­նի­կա­կան կազ­մու­թյու­նը» բա­ցա­հայտ­վում է բնու­թյան նկար­չա­գեղ պատ­կեր­նե­րով, հե­ղի­նա­կա­յին մեկ­նա­բա­նում­նե­րով, կեր­պար­նե­րի մի­ջո­ցով, այս­պի­սով նպաս­տե­լով ըն­թեր­ցո­ղի ճա­նա­չո­ղա­կան ըն­կալ­մա­նը:
Մու­րա­ցա­նի «Խոր­հր­դա­վոր միանձ­նու­հին» վե­պի պոե­տի­կա­յին անդ­րա­դառ­նա­լիս՝ Ս. Սա­րի­նյա­նը կարևո­րում է «գա­ղա­փա­րա­կան վե­պի տի­պա­բա­նա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը»՝ ո­րով և ա­ռար­կայ­նաց­վում է գլ­խա­վոր հե­րո­սի շեշտ­ված «գա­ղա­փա­րա­տիպ» լի­նե­լը: Եվ ընդ­հան­րա­պես, վե­պի հե­րոս­նե­րի հո­գե­բա­նու­թյամբ են բա­ցո­րոշ­վում «նուրբ գե­ղա­գետ» գրո­ղի դա­վա­նած գա­ղա­փար­նե­րը, այն, ինչ բնո­րոշ է ռո­ման­տի­կա­կան մտա­հա­յե­ցու­թյանն ընդ­հան­րա­պես:
«Հա­սա­րա­կու­թյան զար­գա­ցում, պատ­մու­թյուն և մարդ-զար­գա­ցում», հա­սա­րա­կու­թյան և ան­հա­տի միջև ե­ղած փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ. ա­մեն մի դա­րաշր­ջա­նի բնո­րոշ պատ­մա­կան տե­ղատ­վու­թյուն­նե­րի խո­րա­պատ­կե­րի վրա և ա­մե­նա­տար­բեր հա­սա­րա­կար­գե­րի ներ­շեր­տե­րում՝ բա­ցա­հայտ և քո­ղարկ­ված. այս և այլ ի­րո­ղու­թյուն­նե­րով է Ս. Սա­րի­նյա­նը շեշ­տադ­րում «Մար­դու և գրա­կան կեր­պա­րի դիա­լեկ­տի­կա­յի» ողջ դրա­մա­տիզ­մը, այլ խոս­քով, գե­ղար­վես­տա­կան եր­կի «նյու­թա­փո­խա­նա­կու­թյու­նը»: Ա­սել է, թե հա­սա­րա­կու­թյուն­նե­րի զար­գաց­մա­նը զու­գա­հեռ և գե­ղար­վես­տա­կան խոս­քի զար­գաց­մամբ մարդ­կանց գի­տակ­ցու­թյան մեջ նոր մտա­ծո­ղա­կան ո­րակ­նե­րի սեր­մա­նու­մը ժա­մա­նա­կա­պա­հանջ է: Այս­պի­սով, բա­ցա­հայտ­վում է գրա­կան անց­ման (ան­ցու­մա­յին) շր­ջա­փու­լե­րի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը:


«Ժա­մա­նա­կի և գրա­կա­նու­թյան ըն­թա­ցով» (ո՛չ ըն­թաց­քով) ա­ռաջ­նորդ­վող և ա­ռաջ­նոր­դող գրա­կա­նա­գե­տը «Հա­յաս­տա­նյան գրա­կա­նու­թյան ներ­քին տե­ղա­շար­ժե­րի» և զար­գաց­ման օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րի իր ո­րո­նում­նե­րում կարևո­րում էր «սո­ցիա­լա­կան հո­գե­բա­նու­թյու­նը և ան­հա­տի հո­գե­բա­նու­թյու­նը» գի­տա­կից պա­հան­ջա­տե­րի դիր­քից և ա­ներ­կյուղ հար­ցում ա­նում՝ «Գի­տակ­ցու՞մ է ար­դյոք հայ գրա­կա­նու­թյու­նը ազ­գա­յին ու հա­մաշ­խար­հա­յին տե­ղա­շար­ժե­րի մտա­վոր-հո­գե­բա­նա­կան անդ­րա­դար­ձը: Այս է խն­դի­րը»: Իր խո­րին հա­մո­զու­մով՝ չա­փա­զանց էա­կան, դար­ձա­կե­տա­յին:


Ա­վե­լորդ չենք հա­մա­րում նշել, որ Սեր­գեյ Սա­րի­նյա­նի մտա­ծո­ղա­կան ողջ ժա­ռան­գու­թյու­նը ար­գա­սիք է մար­դու և ար­վես­տի ռա­ցիո­նալ ճա­նա­չո­ղու­թյան: Տա­րի­ներ շա­րու­նակ լի­նե­լով գի­տա­կան հիմ­նար­կի գիտ­խոր­հր­դի նա­խա­գահ՝ չէր հան­դուր­ժում որևէ սահ­մա­նա­փա­կում ա­զատ մտա­ծո­ղու­թյա­նը և մտա­ծո­ղի ա­զա­տամ­տու­թյու­նը ար­գե­լող: Նույ­նիսկ ե­րի­տա­սարդ­ներն էին խրա­խուս­վում նրա կող­մից ընդ­հուպ բա­նա­վե­ճի աս­տի­ճան: Ան­նե­րող էր մեր­կա­պա­րա­նոց, գրո­ղի նե­րաշ­խար­հը չբա­ցա­հայ­տող բա­ժա­կա­ճա­ռա­յին վե­րա­պատ­մում­նե­րի նկատ­մամբ, ո­րոնք հրամց­վում էին ա­տե­նա­խո­սու­թյուն­նե­րի կամ հոդ­ված­նե­րի ան­վան տակ: Ս. Սա­րի­նյանն այս­պես է բնու­թագ­րում Հա­կոբ Կա­րա­պեն­ցին. «Կա­րա­պեն­ցի տա­ղան­դը մտա­ծո­ղի և գե­ղա­գե­տի մի բա­ցա­ռիկ միաս­նու­թյուն է՝ որ­պես մի ներ­քին ձևի հատ­կա­նիշ: Այս­տեղ է կազ­մա­վոր­վում սյու­ժեի ա­վարտ­վա­ծու­թյու­նը, որ ներ­դաշ­նա­կու­թյուն է տա­լիս մեր ցա­քուց­րիվ մտ­քե­րին, զգա­ցո­ղու­թյուն­նե­րին և պատ­ճա­ռում ճա­նաչ­ման հա­ճույ­քը»:


Ա­վե­լի քան վս­տահ եմ, որ ժա­մա­նակ կու­նե­նանք վա­յե­լե­լու Սեր­գեյ Սա­րի­նյա­նի ժա­ռան­գու­թյան «ճա­նաչ­ման հա­ճույ­քը». 2025 թվա­կա­նին լրա­նում է մե­ծա­նուն գրա­կա­նա­գե­տի ծնն­դյան 100-ա­մյա­կը, հու­սով ենք հո­բե­լյա­նի առ­թիվ կհ­րա­տա­րակ­վի գրա­կա­նա­գի­տա­կան ժա­ռան­գու­թյունն ամ­բող­ջու­թյամբ, կանց­կաց­վի սա­րի­նյա­նա­կան գի­տա­կան նս­տաշր­ջան Հա­յաս­տա­նում և իր պաշ­տե­լի Ար­ցա­խում:


Ար­թուր ԱՆԴ­ՐԱ­ՆԻ­ԿՅԱՆ

Դիտվել է՝ 3202

Մեկնաբանություններ