«Ջա­զի մեջ զգաց­վում է ապ­րածդ ժա­մա­նա­կաշր­ջա­նը»

«Ջա­զի մեջ զգաց­վում է ապ­րածդ ժա­մա­նա­կաշր­ջա­նը»
08.12.2020 | 01:24

Տա­րին սկս­վեց առ­ցանց հա­մերգ­նե­րով, տե­սագ­րու­թյուն­նե­րի հե­ռար­ձակ­մամբ։ Երբ աշ­նան սկզ­բին թույ­լատր­վե­ցին բա­ցօ­թյա հա­մերգ­նե­րը, ե­րաժշ­տա­կան շատ փա­ռա­տո­ներ մեկ­նար­կե­ցին սահ­մա­նա­մերձ շր­ջան­նե­րից։ «Jazz Fest»-ի ժա­մա­նակ ջա­զի հն­չյուն­նե­րը տա­րած­վում էին նաև սահ­մա­նից այն կողմ»,- մեզ հետ զրույ­ցում ա­սաց թմբ­կա­հար ՀԱ­ԿՈԲ ՕՐԴԱ­ԿՅԱ­ՆԸ, փոր­ձե­լով պա­տաս­խա­նել մի շարք հար­ցե­րի՝ փոխ­վե­լու՞ են այ­սու­հետ ջա­զի հն­չյուն­ներն ու ա­սե­լի­քը, պա­տե­րազմն ի՞նչ հետք է թո­ղել ե­րաժշ­տա­կան խմ­բե­րի վրա ու ե­րա­ժիշտ­նե­րի։ Հա­կոբ Օր­դա­կյա­նը աշ­խա­տում է Հա­յաս­տա­նի պե­տա­կան ջա­զա­յին նվա­գա­խում­բում, հա­մա­գոր­ծակ­ցում նաև «Գո­հար», «Շա­րակ» խմ­բե­րի, Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ, Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ֆիլ­հար­մո­նիկ նվա­գախմ­բե­րի հետ։ ՈՒ­շագ­րավ մի փաստ էլ ար­ձա­նագ­րե­ցինք՝ Հա­յաս­տա­նի պե­տա­կան ջա­զա­յին նվա­գա­խում­բը հիմ­նադր­վել է 1938 թվա­կա­նին։ Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին նվա­գա­խում­բը ե­լույթ­ներ է ու­նե­ցել ռազ­մա­ճա­կա­տի ողջ եր­կայն­քով։

-Չորս տա­րե­կա­նից սկ­սել եք նվա­գել հար­վա­ծա­յին գոր­ծիք­ներ։ Ե­րաժշ­տա­կան ու­ղին ու հենց հար­վա­ծա­յին գոր­ծիք­նե­րի ընտ­րու­թյու­նը Ձե՞րն էր, թե՞ ծնող­ներն են դեր խա­ղա­ցել։
-Հայրս ու հո­րեղ­բայրս ե­րա­ժիշտ են, հայրս նվա­գել է հար­վա­ծա­յին գոր­ծիք­ներ, հա­վա­նա­բար գե­նե­տիկ գոր­ծոնն է դեր խա­ղա­ցել։ Եր­կու տա­րի սո­վո­րել եմ Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան դպ­րո­ցում՝ դաշ­նա­մու­րի բաժ­նում, հե­տո հաս­կա­ցա, որ ինձ ա­վե­լի հո­գե­հա­րա­զատ են հար­վա­ծա­յին գոր­ծիք­նե­րը, 11 տա­րե­կա­նից ընտ­րե­ցի այդ ու­ղին ու զար­գաց­րի։
-Ին­չո՞վ է ա­ռանձ­նա­նում հար­վա­ծա­յին գոր­ծի­քը։ Պարզ սահ­ման­մամբ՝ այդ գոր­ծի­քից ձայն ստա­նա­լու հա­մար պետք է դրանց հար­վա­ծել, և յու­րա­քան­չյուր հար­վա­ծա­յին գոր­ծիք ու­նի իր նվա­գե­լու ձևը։ Ի՞նչ կհա­վե­լեիք տեխ­նի­կա­կան կող­մից զատ։
-Կարևոր է, որ կա­տա­րու­մը ներ­սիցդ բխի, որ կա­րո­ղա­նաս այդ գոր­ծի­քից դուրս ե­կող է­ներ­գե­տի­կան փո­խան­ցել։ Հա­կա­ռակ դեպ­քում՝ նվա­գածդ ո­չինչ չի ա­սի։
-Նաև ուղ­ղոր­դո՞ղ նշա­նա­կու­թյուն ու­նի հար­վա­ծա­յին գոր­ծի­քը։
-Նվա­գախմ­բում դի­րի­ժո­րից հե­տո ա­ռա­ջին պլա­նում հար­վա­ծա­յինն է, ո­րով­հետև նվա­գա­խում­բը, մա­նա­վանդ ջա­զա­յին նվա­գա­խում­բը, ա­ռանց հար­վա­ծա­յին գոր­ծի­քի չի կա­րող ներ­կա­յա­նալ, հն­չո­ղու­թյու­նը լիա­կա­տար չի լի­նի։ Բա­ցի այդ, ջա­զա­յին նվա­գախմ­բե­րի ստեղծ­ման հիմ­քում ե­ղել են հար­վա­ծա­յին գոր­ծիք­նե­րը, դրանց վրա կա­ռուց­վել է մնա­ցա­ծը։
-Հա­մա­վա­րակ, պա­տե­րազմ... Ի՞նչ էր տե­ղի ու­նե­նում ե­րա­ժիշտ­նե­րի կյան­քում այս ողջ ըն­թաց­քում։
-Հա­մա­վա­րա­կը ե­րա­ժիշտ­նե­րին հան­գս­տա­նա­լու, վե­րա­պատ­րաստ­վե­լու, մտ­քերն ի մի բե­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն տվեց։ Ծն­վե­ցին նոր գա­ղա­փար­ներ, նոր նա­խագ­ծեր։ Սա­կայն այդ ա­մե­նը պետք էր ներ­կա­յաց­նել, և ե­րա­ժիշտ­նե­րը սկ­սե­ցին հոգ­նել տա­նը մնա­լուց։ Սեպ­տեմ­բե­րից թույ­լատր­վե­ցին բա­ցօ­թյա հա­մերգ­նե­րը, աս­տի­ճա­նա­բար հա­մեր­գաս­րահ­նե­րը բա­ցում էին ի­րենց դռ­նե­րը։ Բայց հան­կար­ծա­հաս պա­տե­րազ­մը նոր ըն­թացք թե­լադ­րեց։ Այլևս ոչ ոք չէր մտա­ծում նվա­գե­լու մա­սին, ե­րա­ժիշտ­նե­րից շա­տերն էլ կա­մա­վո­րագր­վե­ցին ու մեկ­նե­ցին ա­ռաջ­նա­գիծ։
-Jazz Fest -2020-ի մեկ­նար­կը տր­վեց Տա­վու­շի սահ­մա­նա­մերձ Բերդ քա­ղա­քում։ Սա զու­գա­դի­պու­թյու՞ն էր, թե՞ որ­դեգ­րած քա­ղա­քա­կա­նու­թյուն։
-Քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Խո­րա­գիրն ա­մեն ինչ ա­սում է ՝«Թի­կուն­քը՝ մշա­կույթ, ան­սահ­ման ջազ սահ­մա­նում»։ Ջա­զը սահ­ման­ներ չի ճա­նա­չում, ա­վե­լին՝ ա­մե­նա­տար­բեր իմպ­րո­վի­զա­ցիա­նե­րով է դառ­նում ամ­բող­ջա­կան։ Մենք նպա­տակ ու­նեինք ջա­զի հն­չյուն­նե­րը հասց­նե­լու հա­կա­ռա­կոր­դին։ Մոտ վեց ժամ սահ­մա­նա­մերձ բնա­կա­վայ­րում հն­չում էր ջա­զը՝ սահ­ման չճա­նա­չող իմպ­րո­վի­զա­ցիա­նե­րով, հայ­կա­կան մո­տիվ­նե­րով։
-Ե՞րբ են վեր­սկ­սվե­լու ջազ-հա­մերգ­նե­րը։
-Շատ դժ­վար է ա­սել, ե­րա­ժիշտ­նե­րը չեն պատ­կե­րաց­նում այս­քան կո­րուստ­նե­րից հե­տո ինչ­պե՞ս է հնա­րա­վոր հա­մեր­գով հան­դես գալ։ Միա­ժա­մա­նակ հաս­կա­նում ենք, որ պետք է շա­րու­նա­կել ապ­րել, ստեղ­ծա­գոր­ծել։ Ի վեր­ջո, ար­վեստն է, որ ուժ է տա­լիս և ի­մաս­տա­վո­րում կյան­քը։
-Պա­տե­րազմն ար­տա­ցոլ­վե­լու՞ է ստեղծ­վե­լիք ջազ-գոր­ծե­րում։
-Ջա­զի մեջ զգաց­վում է ապ­րածդ ժա­մա­նա­կաշր­ջա­նը։ Պա­տե­րազմ ես ապ­րել, թե խա­ղաղ կյանք, դա միան­շա­նակ ար­տա­ցոլ­վե­լու է ստեղծ­վե­լիք ե­րաժշ­տու­թյան մեջ։
-Ինչ­պի­սի՞ն է հայ հան­րու­թյան վե­րա­բեր­մուն­քը ջա­զին։
-Մար­դիկ սկ­սել են գնա­հա­տել ոչ միայն ջա­զը, առ­հա­սա­րակ, մա­քուր, ար­ժե­քա­վոր ե­րաժշ­տու­թյու­նը։ Կա­րե­լի է միայն ու­րախ լի­նել այս փաս­տից։
-Դր­սի հան­դի­սա­տե­սին ի՞նչն է հե­տաք­րք­րում հա­յաս­տա­նյան ջազ-նվա­գախմ­բին ունկ­նդ­րե­լիս։
-Նվա­գա­խում­բը սկզ­բում միշտ ներ­կա­յաց­նում է ջա­զա­յին ստան­դարտ­ներ, հե­տո ար­դեն հայ­կա­կան ջա­զա­յին ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ՝ գր­ված նվա­գախմ­բի հա­մար։ Նրանց հե­տաքր­քիր է՝ հայ­կա­կան ջա­զա­յին նվա­գա­խում­բը, որ հրա­շա­լի կա­տա­րում է հա­մաշ­խար­հա­յին ճա­նա­չում ու­նե­ցող գոր­ծե­րը, ի՞նչ նո­րու­թյուն­ներ կա­րող է հրամց­նել։
-Մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նե­րում այ­լազ­գի ե­րա­ժիշտ­նե­րի հետ հա­րա­բեր­վե­լիս՝ քա­ղա­քա­կան հար­ցեր, քն­նար­կում­ներ, գու­ցե նաև ան­հա­մա­ձայ­նու­թյու­ններ ծա­գու՞մ են։
-Ե­րա­ժիշտ­ներն ու­րիշ ձևով են տրա­մադր­ված, մա­նա­վանդ, ջա­զա­յին փա­ռա­տո­նե­րի ժա­մա­նակ։ Բո­լո­րի նպա­տա­կը նոր ծա­նո­թու­թյուն­ներն են, նոր ըն­կեր­ներ ու գոր­ծընկեր­ներ ու­նե­նա­լը, նոր ե­րաժշ­տա­կան մի­ջա­վայ­րում հան­դես գա­լը, ին­չու ոչ, նոր ե­րաժշ­տա­կան գոր­ծիք­նե­րին ծա­նո­թա­նա­լը։ Ջա­զա­յին փա­ռա­տո­նե­րի ժա­մա­նակ հիմ­նա­կա­նում մեր նվա­գախմ­բում լի­նում են ժո­ղովր­դա­կան գոր­ծիք­ներ (դու­դուկ, զուռ­նա և այլն)՝ հայ­կա­կան ջա­զա­յին գույ­նե­րը ներ­կա­յաց­նե­լու հա­մար։
-Ի՞նչ խն­դիր­ներ ու­նեն ե­րա­ժիշտ­ներն առ­հա­սա­րակ։
-Գոր­ծին նվիր­ված, ե­րաժշ­տա­կան կյան­քում մեծ ներդ­րում ու­նե­ցող ե­րա­ժիշտ­նե­րը ու­նեն խն­դիր­ներ՝ թե՛ ֆի­նան­սա­կան, թե՛ ճա­նա­չե­լի ու գնա­հատ­ված լի­նե­լու ա­ռու­մով։ Դա է ցա­վա­լին։ Ամ­բողջ աշ­խար­հում է այդ­պես։ Թեև, ինչ­պես վերևում նշե­ցի, նկատ­վում են դրա­կան փո­փո­խու­թյուն­ներ այդ ա­ռու­մով։
-Ջա­զա­յին եր­կա­ցան­կը հա­մա­լր­վու՞մ է ժա­մա­նա­կա­կից ջազ կոմ­պո­զի­տոր­նե­րի գոր­ծե­րով, ու­շագ­րավ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րով։
-Եր­կիր մո­լո­րա­կում այ­սօր ժամ առ ժամ մե­կը մյու­սից լավ ե­րա­ժիշտ­ներ են ի հայտ գա­լիս, մե­կը մյու­սից լավ կա­տա­րող­ներ, որ բո­լո­րին շատ հայտ­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներն այն­պես են մեկ­նա­բա­նում՝ ան­կախ քեզ­նից ու­զում ես լսել։ Ինչ վե­րա­բե­րում է եր­կա­ցան­կի հա­մալր­մա­նը, ի­հար­կե, թար­մաց­վում են, հա­մալր­վում ջա­զա­յին նոր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րով։
-Ի՞նչ կա­սեք ձեր ա­ռա­ջի­կա ծրագ­րե­րի մա­սին։
-Ծրագ­րեր դեռ չեն ուր­վագծ­վում։ Նախ՝ հա­մա­վա­րա­կը չի նա­հան­ջել։ Ա­մե­նա­կարևո­րը՝ թարմ են պա­տե­րազ­մի վեր­քե­րը, վի­րա­վոր­նե­րը պետք է ա­պա­քին­վեն, գե­րի­նե­րը վե­րա­դարձ­վեն, ի վեր­ջո, դեռ պետք է հաղ­թա­հա­րենք մեր զո­հե­րի կո­րուս­տը։ 2021-ի հուն­վա­րի կե­սե­րից նոր միայն կսկ­սենք մտա­ծել ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քի մա­սին։ Հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով շատ շր­ջա­գա­յու­թյուն­ներ չեն կա­յա­ցել, հե­տաձգ­վել է հրա­վի­րյալ ե­րա­ժիշտ­նե­րի ժա­մա­նու­մը մեր եր­կիր։ Բաց թո­ղա­ծը կփոր­ձենք լրաց­նել նոր տա­րում։ Առ­ցանց և տե­սագր­ված հա­մերգ­նե­րի պա­կաս չենք ու­նե­ցել այս տա­րի, բայց դրանք, ի­հար­կե, չեն կա­րող փո­խա­րի­նել կեն­դա­նի հա­մերգ­նե­րին։

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 15119

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ