Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Տի­կին Ան­նան լկ­տիա­բար ա­սում էր՝ մեր որ­դի­ները ոչն­չի հա­մար զոհ­վե­ցին» («այդ­պես չէ, պար­զա­պես ի­րենց դա­վադ­րու­թ­յա­նը զոհ գնա­ցին»)

«Տի­կին Ան­նան լկ­տիա­բար ա­սում էր՝ մեր որ­դի­ները ոչն­չի հա­մար զոհ­վե­ցին»  («այդ­պես չէ, պար­զա­պես ի­րենց դա­վադ­րու­թ­յա­նը զոհ գնա­ցին»)
11.12.2020 | 01:47

Զրու­ցա­կիցս Ար­ցա­խի հե­րոս ՄԵՆՈՒԱ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԻ մայրն է՝ ԿԱ­ՐԻՆ ՏՈ­ՆՈ­ՅԱ­ՆԸ:

-Տի­կին Տո­նո­յան, երբ կար­դում եմ Ձեր գրա­ռում­նե­րին հա­ջոր­դած մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը, տպա­վո­րու­թյուն է, թե շա­տե­րը զար­մա­նում են, որ Դուք քա­ղա­քա­կան բնույ­թի գրա­ռում­ներ եք ա­նում:
-Հի­մա ինձ շա­տերն են ա­սում, ան­գամ ա­վար­տած սա­ներս, երբ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում գրա­ռում եմ ա­նում քա­ղա­քա­կան դաշ­տին վե­րա­բե­րող, խնդ­րում են, որ չմտ­նեմ քա­ղա­քա­կա­նու­թյուն, ա­սե­լով, որ այն կեղ­տոտ ո­լորտ է, և մնա­ցեք մեզ հա­մար միշտ ու­սու­ցիչ: Բայց իմ պա­տաս­խա­նը մեկն է. ես շատ եր­կար չմ­տա քա­ղա­քա­կա­նու­թյուն, ինձ թվում էր, թե միայն կր­թու­թյամբ շատ բա­նի կա­րող ես հաս­նել: Հի­մա ա­ռա­վել ևս նա­յե­լով զոհ­ված հայ աս­պետ­նե­րի դի­ման­կար­նե­րին, հաս­կա­նում եմ, որ ե­թե դու միայն կր­թում ես հայ­րե­նա­սեր, բայց ի­րենց հա­մար չես կա­ռու­ցում այն եր­կի­րը, որ­տեղ ի­րենք կա­րող են լավ ապ­րել, ու­րեմն դու նույ­նիսկ դա­վա­ճան ես, ո­րով­հետև այդ ե­րե­խա­նե­րին ուղ­ղա­կի զոհ­վե­լու ես մղում: Մեր բո­լոր ար­շավ­նե­րին խա­րույկ­նե­րի շուրջն ի­րենց ա­մե­նա­մեծ հայ­րե­նա­սի­րու­թյամբ եմ տո­գո­րել և հի­մա եր­բեմն մտա­ծում եմ, որ ե­թե ի­րենց այդ­պես հա­մո­զիչ չդաս­տիա­րա­կեի, ողջ կլի­նեին: Ես լավ գի­տեմ, որ հայ­րե­նիք­նե­րը ա­րյու­նով են ա­զա­տագր­վում, և հաղ­թա­նա­կի հա­մար է ա­րյուն թափ­վում, բայց ոչ պար­տու­թյան: Ինձ հա­մար այս պար­տու­թյու­նը հա­զար ան­գամ ցա­վոտ է: Եվ որ­պես­զի ես մեղքս քա­վեմ՝ պի­տի նոր սե­րունդ կր­թեմ, որ հետ բե­րեն մեր հայ­րե­նի­քը: Եվ ոչ միայն պետք է կր­թեմ: Կր­թե­լուն զու­գա­հեռ պի­տի փո­թո­րիկ ա­ռա­ջաց­նեմ քա­ղա­քա­կան դաշ­տում, որ Հա­յաս­տա­նը չմ­նա սրի­կա­նե­րի ձեռ­քում: Տի­կին Ան­նան լկ­տիա­բար ա­սում էր՝ մեր որ­դի­ները ոչն­չի հա­մար զոհ­վե­ցին։ Այդ­պես չէ, պար­զա­պես ի­րենց դա­վադ­րու­թյա­նը զոհ գնա­ցին:
-«Հայ աս­պետ» հե­ռուս­տա­խա­ղը, որն այս իշ­խա­նու­թյան կող­մից ան­տես­վեց, թերևս հա­յա­գի­տա­կան ա­ռա­ջին և կարևո­րա­գույն ա­ռա­քե­լու­թյունն էր ի­րա­կա­նաց­նում:
-Ի­րենց հա­մար ա­մե­նավ­տան­գա­վո­րը «Հայ աս­պետ»-ը ե­ղավ, և դա բո­լո­րո­վին պա­տա­հա­կան չէր: Տե­սեք, ի­րենք մեկ ոտ­քով ար­դեն հե­ռա­ցած են, բայց է­լի հա­յոց լեզ­վի դեմ դա­վում են: «Իմ­քայ­լա­կան­նե­րի» մեջ չկար որևէ մե­կը, որ այդ­պես խո­րու­թյամբ ըն­կա­լեր «Հայ աս­պետ»-ի վտան­գը, դա մտա­ծել էին շատ ա­վե­լի խե­լա­ցի­նե­րը, ո­րոնց ձեռ­քին սրանք գոր­ծիք են: Ընդ­հան­րա­պես, այդ քա­ղա­քա­կան ծի­ծա­ղե­լի խմ­բակ­ցու­թյան մեջ էա­կան, շո­շա­փե­լի ու լուրջ դա­վա­ճան չկար: Ե­թե գո­նե մի պահ մտա­ծենք, որ սրանք այն­քան խե­լա­ցի են, որ հենց ի­րենք քան­դե­ցին եր­կի­րը, ճիշտ չի լի­նի։ Քան­դողն ու­րիշ տեղ էր և շատ եր­կար էր դրան պատ­րաստ­վել:
Ժո­ղո­վուր­դը փո­փո­խու­թյուն էր ու­զում, և Նի­կոլն ու իր թի­մը ժո­ղովր­դի հա­վա­տի ծա­ռը ջրե­լով խա­բե­ցին: Խա­բե­լը միշտ հեշտ է:
Ա­մե­նա­ցա­վա­լին այն է, որ կազ­մա­քան­դե­ցին բա­նա­կը, ա­յո, մեր տա­րի­նե­րով փայ­փա­յած բա­նա­կը կազ­մա­քան­դե­ցին:
-Մեր երկ­րի ու ժո­ղովր­դի ա­ռաջ, ըստ Ձեզ, նման դա­վադ­րու­թյու­նից հե­տո ի՞նչ խն­դիր­ներ են դր­ված։
-Նախ՝ մաք­րել, հե­ռաց­նել ամ­բողջ աղ­բը Հա­յաս­տա­նից, ոչ միայն ի­րեն, այլև իր թիմն էլ: Երկ­րորդ՝ ազ­գա­յին ու­ժեր պետք է իշ­խա­նու­թյան բե­րենք և եր­րորդ՝ պի­տի ստեղ­ծենք դպ­րոց­ներ (հան­րակր­թու­թյան մա­սին չէ խոս­քը), և այդ դպ­րոց­նե­րը պետք է նա­խա­պատ­րաս­տեն ա­պա­գա հայ, այ­սինքն պետք է աղ­ջիկ­նե­րին ու տղա­նե­րին հա­տուկ պատ­րաս­տել բո­լոր ա­ռում­նե­րով, այ­սինքն ազն­վա­կան դաս­տիա­րա­կու­թյամբ պետք է մե­ծաց­նել, որ նրանց ձեռ­քը տան վաղ­վա եր­կի­րը: Մենք նո­րից պետք է ստեղ­ծենք հայ ազն­վա­կա­նու­թյու­նը: Մենք պի­տի ա­ռյու­ծա­ծին մայ­րեր ստեղ­ծենք, ո­րով­հետև, ինչ­պես Նժ­դեհն է ա­սում՝ «Մայ­րե­րի ա­փե­րի մեջ փնտ­րեք երկ­րի ճա­կա­տա­գի­րը»: Եր­կի­րը պի­տի կա­ռու­ցենք հայ ըն­տա­նի­քի կա­ռուց­ված­քով:
-ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի TV-5-ին տված հար­ցազ­րույ­ցի հա­ջորդ օ­րը՝ ա­ռա­վոտ լու­սո, վար­չա­պե­տի ա­թոռն ու­զուր­պաց­րած սու­բյեկտն ու­ղիղ ե­թե­րով հայ­տա­րա­րեց. «Հի­մա էլ մար­տե­րում պար­տու­թյան հա­մար ու­ղիղ պա­տաս­խա­նատ­վու­թյուն են դնում ինձ վրա. վար­չա­պե­տը մա՞րտ է ղե­կա­վա­րել»։ Այս առն­չու­թյամբ Ձեր մեկ­նա­բա­նու­թյու­նը կխնդ­րեի։
-Միայն սա­կա­վա­մի­տը կա­րող է այդ­պի­սի բան ա­սել: Ես ստույգ տվյալ­ներ ու­նեմ, որ ինքն ա­նընդ­հատ խան­գա­րել է մար­տե­րին: ՈՒ­նեմ հս­տակ տե­ղե­կու­թյուն­ներ, թե շտա­բում ինչ կռիվ­ներ են տե­ղի ու­նե­ցել հրա­մա­նա­տար­նե­րի և իր միջև: Ա­նընդ­հատ փոր­ձել է քի­թը խո­թել ռազ­մա­կան գոր­ծե­րում: Ես նրան կա­սեի՝ ա­յո, դու մարտ չես ղե­կա­վա­րել, ո­րով­հետև դու մարտ չէիր կա­րող մղել, բայց դու շատ փայ­լուն կազ­մա­կեր­պել ես դա­վադ­րու­թյու­նը:
-Ձեր ֆեյս­բու­քյան գրա­ռում­նե­րի տակ բա­վա­կա­նին ակ­տիվ են Փա­շի­նյա­նի «ա­ջա­կից­նե­րը»։ Դրանք ան­գամ չեն զլա­նում վի­րա­վո­րա­կան խոս­քեր հն­չեց­նել: Ինչ­պես ա­սում են՝ փո­ղը մութ տե­ղը լույս է տա­լիս, և ֆեյ­քե­րը կաշ­վից դուրս են գա­լիս «տի­րո­ջը», ի­մա՝ վճա­րո­ղին, հա­ճո­յա­նա­լու հա­մար։ Ինչ­պե՞ս եք վե­րա­բեր­վում դրան:
-Ա­նընդ­հատ ֆեյ­քե­րի ոհ­մակն է հար­ձակ­վում, գրում են՝ քո սգի մեջ մնա: Այ­սինքն սգի մեջ մնալն ի­րենց ծրագ­րի մի դրույթն էր, որ ես տա­պա­լել եմ: Ես սգի մեջ չեմ մնա ու չեմ մնում, մենք ժա­մա­նակ չու­նենք: Ե­թե ի­րենց նպա­տա­կը մեր որ­դի­նե­րին այն­տեղ տա­պա­լելն ու սու­գով մեզ կոտ­րելն էր, ա­պա չեն հաս­նի ի­րենց նպա­տա­կին:
-Հե­տա­գա ի՞նչ քայ­լեր ու­նեք:
-Ես ինքս եմ ոտ­քի հա­նե­լու բո­լոր զոհ­ված­նե­րի մայ­րե­րին, տա­նե­լու եմ պայ­քա­րի: Ես իմ ա­պա­գա պայ­քա­րի մեկ տո­կոսն եմ ըն­դա­մե­նը ի­րա­կա­նաց­նում, ո­րով­հետև դեռ որ­դուս մար­մինն ինձ չի հա­սել, իսկ ես ի­րեն­ցից ան­գամ ա­մե­նա­վեր­ջին տա­կան­քու­թյունն եմ սպա­սում: Թող որ­դիս ինձ հաս­նի, ես փառ­քով հանձ­նեմ իմ սուրբ հո­ղին: Ես իմ ա­մե­նա­թան­կին եմ տվել՝ իմ ա­մե­նա­թան­կը: Պի­տի այդ եր­կու թան­կին միա­վո­րեմ ու ի­մա­նամ, որ ա­պա­հով են միա­սին, նոր ի­րենք կտես­նեն պայ­քա­րե­լու ձևը և կտես­նեն՝ կոտ­րե­ցի՞ն մեզ, թե՞ չկոտ­րե­ցին:
-Ինչ կա­սեք իշ­խա­նու­թյան կող­մից թմբ­կա­հար­վող հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մա­սին:
-Կապ չու­նի, որ այ­սօր աշ­խար­հում հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն են քա­րո­զում: Ոչ, մենք չենք հան­դուր­ժե­լու ոչ մի այ­լա­սեր­վա­ծի, ոչ մի օ­տա­րա­պաշ­տի: Շատ գործ ու­նենք ա­նե­լու: Իշ­խա­նու­թյունն իր փոսն այն­քան խոր է փո­րել, որ ըն­դա­մե­նը շատ կարճ ժա­մա­նա­կի հարց է, թե երբ կընկ­նի այդ փո­սը, կամ կա­րե­լի է ա­սել՝ ի­րենք ար­դեն այդ փո­սում են: Ի­րենք, տա­կան­քի պես փոսն ընկ­նե­լով, մեր հայ­րե­նիքն էլ են փոր­ձում քա­շել փո­սի մեջ:


Զրույ­ցը՝
Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 5250

Մեկնաբանություններ

  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 29.03.2024