Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ա­րա­յիկն ու Նի­կո­լը բա­րո­յա­կան ի­րա­վունք չու­նեն բա­նակ­ցե­լու մեր ա­նու­նից»

«Ա­րա­յիկն ու Նի­կո­լը բա­րո­յա­կան ի­րա­վունք չու­նեն բա­նակ­ցե­լու մեր ա­նու­նից»
11.12.2020 | 02:43

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է «Վաղ­վա Ար­ցախ» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ ՏԻԳ­ՐԱՆ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱ­ՆԸ։

-«Վաղ­վա Ար­ցախ» կու­սակ­ցու­թյունն այս օ­րե­րին ի՞նչ գործ­նա­կան քայ­լեր է ձեռ­նար­կում, ար­դյոք հան­դե՞ս եք գա­լու Ար­ցա­խի նա­խա­գա­հի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջով։
-Հի­մա Ար­ցա­խի հա­մար կրի­տի­կա­կան օ­րեր են, դեռ պարզ չէ՝ կմ­նա՞ պե­տա­կա­նու­թյու­նը, թե՞ ոչ, ուս­տի խո­սել կու­սակ­ցու­թյան ա­նու­նից ճիշտ չեմ հա­մա­րում, ինչ­պես ճիշտ չէի հա­մա­րում պա­տե­րազ­մի ժա­մա­նակ տար­բեր կու­սակ­ցու­թյուն­նե­րի կող­մից ինչ-որ ջո­կատ­նե­րի ստեղ­ծու­մը։
Ա­յո, ես պա­հան­ջե­լու եմ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը, և Ա­րա­յիկն ու Նի­կո­լը պետք է գի­տակ­ցեն, որ ե­թե ան­գամ ի­րենք մե­ղա­վոր չեն, ի­րենք պարտ­ված, կոտր­ված, կա­պի­տու­լյա­ցիա­յի են­թարկ­ված ղե­կա­վար­ներ են և բա­րո­յա­կան ի­րա­վունք չու­նեն բա­նակ­ցե­լու մեր ա­նու­նից։ Օ­րի­նակ, ո՞նց է պատ­կե­րաց­նում Նի­կոլ Փա­շի­նյա­նը իր ու Ա­լիևի բա­նակ­ցու­թյու­նը, գնա­լու է գլու­խը կախ նս­տի ու նա­յի, թե ոնց է Ա­լիևն իր վրա մա՞տ թափ տա­լիս։
-Ըստ ձեր քա­ղա­քա­կան թի­մի` իշ­խա­նու­թյունն ինչ­պի­սի՞ վե­րա­բեր­մունք է ցու­ցա­բե­րել հա­սա­րա­կու­թյան հան­դեպ մինչև պա­տե­րազ­մը և պա­տե­րազ­մից հե­տո։
-Թե՛ պա­տե­րազ­մից ա­ռաջ, թե՛ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, թե՛ պա­տե­րազ­մից հե­տո իշ­խա­նու­թյու­նը ոչ կա­րո­ղա­ցել է ժո­ղովր­դին հա­մախմ­բել, ոչ նոր­մալ կա­ռա­վա­րել։ Մի խոս­քով, ան­պետք, ա­պի­կար իշ­խա­նու­թյուն է։
-Ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ձեր թի­մը չան­ցավ խոր­հր­դա­րան։ Ար­դյոք ու­նե՞ք կադ­րեր, ո­րոնք կկա­րո­ղա­նան պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում ի­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նել։
-Ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ մեզ մո­լո­րու­թյան մեջ գցե­ցին՝ չա­րա­շա­հե­լով մեր վս­տա­հու­թյու­նը. հե­տո է այդ ա­մե­նը պարզ դար­ձել։ Բա­ցի դրա­նից, մենք գոր­ծում էինք ար­դար, թա­փան­ցիկ՝ կա­շառք չէինք բա­ժա­նում, պաշ­տոն­ներ չէինք խոս­տա­նում, չէինք գնում տնե­տուն, մարդ­կանց խնդ­րում, այ­սինքն՝ հույս­ներս դրել էինք հան­րու­թյան ի­րա­վա­գի­տակ­ցու­թյան վրա և փոր­ձում էինք քա­րո­զար­շա­վը անց­կաց­նել մեր կող­մից ա­ռա­ջարկ­վող պե­տա­կան հա­մա­կար­գի կոն­տեքս­տում։ Ցա­վոք, մենք գե­րագ­նա­հա­տել ենք մեր հան­րու­թյան ի­րա­վա­գի­տակ­ցու­թյան մա­կար­դա­կը։ Ինչ վե­րա­բե­րում է կադ­րե­րին, ա­պա նոր իշ­խա­նու­թյու­նը պետք է ձևա­վոր­վի ան­կախ կու­սակ­ցա­կան պատ­կա­նե­լու­թյու­նից, նոր մո­տե­ցում­նե­րով, որ­պես­զի հան­րու­թյա­նը վս­տա­հու­թյուն և նոր հույս ներ­շն­չի։ Բայց, նո­րից կրկ­նեմ, այ­սօր դր­ված է հար­ցը պե­տա­կա­նու­թյան լի­նել-չլի­նե­լու, և մենք, որ­պես հան­րու­թյուն, մեր ձայ­նը պետք է հա­սա­նե­լի դարձ­նենք աշ­խար­հի հան­րու­թյա­նը՝ սա է ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­նե­րից մե­կը քա­ղա­քա­կան դաշ­տում։ Մար­դիկ դր­սից պետք է տես­նեն, որ Ար­ցա­խում կա հան­րու­թյուն, ժո­ղո­վուրդ, որն ու­զում է ապ­րել իր հո­ղի վրա, ո­րը խա­ղա­ղու­թյուն է ու­զում։ Ե­թե դա մեզ հա­ջող­վի, այդ ժա­մա­նակ կա­րե­լի է խո­սել ար­դեն որ­պես կու­սակ­ցա­կան, խո­սել ար­թա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի մա­սին։
-Ար­ցա­խի ներ­կա­յիս կար­գա­վի­ճա­կում այդ­քան շատ աշ­խա­տա­տե­ղե­րով կա­ռա­վա­րու­թյուն և պե­տա­կան կա­ռույց­ներ պա­հե­լը ճի՞շտ է։
-Մենք միշտ պն­դել ենք, որ ուռ­ճաց­ված պե­տա­կան հա­մա­կար­գը չի կա­րող ար­դյու­նա­վետ լի­նել, բայց դե, մեր ղե­կա­վար­նե­րը այլ բան էին հե­տապն­դում՝ պե­տա­կան ռե­սուրս, որն օգ­տա­գործ­վում էր իշ­խա­նու­թյու­նում մնա­լու հա­մար։ Ծի­ծա­ղե­լի ու ան­հե­թեթ նա­խա­րա­րու­թյուն­ներ էին բա­ցում, որ­պես­զի տե­ղա­վո­րեն ի­րենց ծա­նոթ­նե­րին, հե­տա­գա ընտ­րու­թյուն­նե­րում «պոդ­դերժ­կա» ու­նե­նա­լու հա­մար։ Սա է նրանց վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։
-Այն տա­րա­տե­սակ օգ­նու­թյուն­նե­րը, որ գա­լիս են բնակ­չու­թյան հա­մար, նպա­տա­կին կծա­ռա­յե՞ն։
-Նպա­տա­կին կծա­ռա­յեն, հարցն այն է, թե ինչ­քա­նով։ Վա­խե­նում եմ, որ է­լի ծա­նոթ-բա­րե­կամ և այլն «խա­ղան»։ Համ էլ՝ «գո­ղի ձեռ­քը սո­վոր է»։
-Ե­թե Ար­ցա­խում ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ լի­նեն, կմաս­նակ­ցե՞ք։
-Դեռ վաղ է դրա մա­սին խո­սե­լը։ Ե­թե ա­մեն ինչ մնա այն­պես, ինչ­պես ա­ռաջ­նե­րում ե­ղել է, ա­պա ի­մաստ չեմ տես­նում ոչ միայն մաս­նակ­ցե­լու, այլև ընդ­հան­րա­պես այս­տեղ ե­րե­խա մե­ծաց­նե­լու։


Զրույ­ցը`
Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 12868

Մեկնաբանություններ