Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երբ այլևս չես լի­նի իշ­խա­նու­թ­յան, զին­վո­րա­կան տրի­բու­նա­լը վեր կհա­նի մեզ պար­տադր­ված պար­տու­թ­յան բո­լոր պատ­ճառ­նե­րը

Երբ այլևս չես լի­նի իշ­խա­նու­թ­յան, զին­վո­րա­կան տրի­բու­նա­լը վեր կհա­նի մեզ պար­տադր­ված պար­տու­թ­յան բո­լոր պատ­ճառ­նե­րը
15.12.2020 | 00:56

1920 թվա­կա­նին, երբ պայ­քար էր գնում Զան­գե­զու­րի հա­մար, Ադր­բե­ջա­նի ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րար Ա­սա­դո­վը Նժ­դե­հի գլ­խի հա­մար ե­րեք մի­լիոն ռուբ­լի է խոս­տա­նում, ա­սե­լով, որ հա­յի մեջ չի կա­րող չգտն­վել այն­պի­սի մե­կը, որ հա­նուն այդ փո­ղի չգ­նա այդ քայ­լին։ Ա­սա­դո­վը, հա­վա­նա­բար, լավ գի­տեր հայ տա­կան­քի մա­սին, ուս­տի և ա­սել է իր կար­ծի­քը։ Բայց նա չա­րա­չար սխալ­վում էր, հա­յի մեջ չգտն­վեց այն­պի­սի մե­կը, որ պատ­րաստ լի­ներ ոչն­չաց­նե­լու Նժ­դե­հին։ Այ­սօր պարզ­վում է, որ կա այն­պի­սի մե­կը, ո­րին ներ­կա­նե­րը մե­ղադ­րում են Ղա­րա­բա­ղը դեռևս 2011 թվա­կա­նին ծա­խե­լու մեջ: Փաս­տո­րեն հինգ մի­լիարդ դո­լար Լու­կա­շեն­կո­յի մի­ջո­ցով Ա­լիևի միջ­նոր­դա­վոր­ված կա­շառ­քը չի ըն­դու­նել։ Բայց... լսե­լով Լու­կա­շեն­կո­յի և Սեր­ժի զրույ­ցը այդ մա­սին, ևս մեկ ան­գամ հա­մոզ­վե­ցի և հի­շե­ցի Ա­սա­դո­վի մար­գա­րեա­կան խոս­քե­րը և հա­մոզ­վե­ցի, որ մեր դա­րա­վոր թշ­նա­մին մեր դեմ միշտ ակ­տի­վո­րեն պայ­քա­րել է մեր տա­կան­քի վրա հեն­վե­լով։ Պատ­կե­րաց­նում եմ, ինչ­պես են փայ­լա­տա­կել Նի­կո­լի աչ­քե­րը, երբ հան­կարծ լսած լի­նի Ա­լիևից մի աստ­ղա­բաշ­խա­կան գու­մա­րի դի­մաց զի­ջել Ղա­րա­բա­ղը։ Ա­յո, ճիշտ է ժո­ղովր­դա­կան խոս­քը, երբ աղ­քա­տը կա­պի միս, նա կդառ­նա շնից փիս։

Ամ­բողջ կյան­քում իր հա­ցը հա­նա­պա­զօ­րյա շան­տա­ժով աշ­խա­տած մար­դը ինչ­պես պի­տի ու­րա­խա­նա, ան­գամ ծանր հետևանք­նե­րի մա­սին մտա­ծե­լու, ին­չին, ա­սես, պատ­րաստ չի լի­նի Նի­կո­լի նման սո­ված մե­կը։ Նի­կո­լը գնա­ցել է դրան։ Պատ­մու­թյու­նը կա­պա­ցու­ցի, թե որ­քան է ե­ղել այդ դա­վա­ճա­նու­թյան գի­նը։ Պա­տե­րազ­մում մեր պար­տու­թյան վեր­լու­ծու­թյու­նը ինձ հան­գեց­նում է նրան, որ ան­գամ վատ զին­վա­ծու­թյան պայ­ման­նե­րում մենք չէինք պարտ­վի, ե­թե պե­տու­թյան գլու­խը չլի­ներ դա­վա­ճան։

Հիմ­նա­վո­րեմ։ Հա­յաս­տա­նը ղա­րա­բա­ղյան կոնֆ­լիկ­տում որ­պես կողմ ներ­քաշ­վել է «խե­լա­ցի» դի­վա­նա­գետ ԼՏՊ-ի շնոր­հիվ։ Չեմ ցան­կա­նում ևս մեկ ան­գամ հի­շել Կա­զի­մի­րո­վի պա­տաս­խա­նը Հեյ­դար Ա­լիևին, ո­րի ա­ռա­ջար­կին, թե Հա­յաս­տանն էլ թող մաս­նակ­ցի Բիշ­քե­կյան հրա­դա­դա­րին, Կա­զի­մի­րո­վը կա­տե­գո­րիկ ա­ռար­կել է՝ ա­սե­լով, թե կոնֆ­լիկ­տի կող­մերն են Ադր­բե­ջանն ու Ղա­րա­բա­ղը, Հա­յաս­տանն ի՞նչ գործ ու­նի, ո­րին Ա­լիևը պա­տաս­խա­նել է, թե՝ ես կհա­մո­զեմ Լևոն Հա­կո­բի­չին։

Այդ­պես Հա­յաս­տա­նը դար­ձավ կողմ, և Ղա­րա­բա­ղին դուրս մղե­ցին բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից։ Հե­տո ե­կավ մի «Ա­ռա­քյալ», որն ա­սաց, թե ես ինչ գործ ու­նեմ բա­նակ­ցե­լու Ղա­րա­բա­ղի ա­նու­նից, երբ ես ղա­րա­բաղ­ցու կող­մից ըն­տր­ված վար­չա­պետ չեմ։ Հիա­նա­լի է։ Հա­մա­ձայ­նենք «Ա­ռա­քյա­լի» հետ և հարց­նեմ՝ ա՛յ ոչ ու փուչ, այ տհաս բո­լոր ա­ռում­նե­րով, ին­չու ձեռ­քերդ քշ­տե­ցիր և մեջ ըն­կար, երբ Ադր­բե­ջա­նը հար­ձակ­վեց Ար­ցա­խի վրա։ Ադր­բե­ջա­նը Հա­յաս­տա­նի վրա՞ էր հար­ձակ­վել, որ Հա­յաս­տա­նում հայ­տա­րա­րե­ցիր ռազ­մա­կան դրու­թյուն և հա­մընդ­հա­նուր մո­բի­լի­զա­ցիա։ Ա­սա, Հա­յաս­տա­նի բա­նա­կը մաս­նակ­ցե՞լ է որևէ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի Ար­ցա­խի տա­րած­քում։ Ա­սա, երբ հա­կա­հայ­կա­կան կոա­լի­ցիոն ու­ժե­րը (Ադր­բե­ջան, Թուր­քիա, Իս­րա­յել, ի­գի­լա­կան­ներ և այլն) ա­վե­րում էին Ար­ցա­խը, դու, որ կա­մո­վին Հա­յաս­տա­նը քա­շե­ցիր պա­տե­րազ­մի մեջ, ին­չու չհար­վա­ծե­ցիր նավ­թա­մու­ղին, թշ­նա­մուն նրա իսկ տա­րած­քում։

Ե­թե Հա­յաս­տա­նը չէր պա­տե­րազ­մում, որ ի­րա­վուն­քով քեզ հոր­ջոր­ջե­ցիր գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տար։

Այ­սօր ցի­նի­կա­բար հայ­տա­րա­րում ես, թե որևէ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն չես ղե­կա­վա­րել։ Ա­վե­լի վատ, այ հո­գե­կան հի­վանդ, ե­թե գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տար ես քեզ հոր­ջոր­ջել, որն է նպա­տա­կը, ե­թե չես կա­տա­րել այդ դե­րա­կա­տա­րի ֆունկ­ցիա­նե­րը։ Այ ո­ղոր­մե­լի, ե­թե դու չես դա­վա­ճա­նել մեզ, ա­պա ին­չու էիր մե­կու­կես ա­միս շա­րու­նակ խա­բում ժո­ղովր­դին՝ նրան ռազ­մի դաշ­տից ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն տա­րա­ծե­լով։ Ե­թե դու չես հա­մա­գոր­ծակ­ցել թշ­նա­մու հետ, ա­սա, ին­չու՞ չես լսել մեր գլ­խա­վոր դաշ­նակ­ցի խոր­հուրդ­նե­րը՝ ա­վե­լի բա­րեն­պաստ պայ­ման­նե­րում կանգ­նեց­նել պա­տե­րազ­մը։ Պա­տե­րազ­մի վեր­լու­ծու­թյունն ինձ հիմք է տա­լիս են­թադ­րե­լու, որ քո և թշ­նա­մու պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի վերջ­նա­կան կետն էր Շու­շիի գրա­վու­մը, ին­չին դու հա­սար և իս­կույն ստո­րագ­րե­ցիր այդ խայ­տա­ռակ կա­պի­տու­լյա­ցիոն ակ­տը։ Էն մնա­ցած բո­լոր զա­ռան­ցանք­ներդ՝ ե­թե չս­տո­րագ­րեի, ա­պա մեկ 20, հե­տո 25, հե­տո 35 հա­զար դար­ձած զոր­քը կմ­նար լիա­կա­տար շր­ջա­փակ­ման մեջ և կոչն­չա­նար։ Այդ պայ­ման­նե­րում ան­գամ, ին­չու Հա­յաս­տա­նը չհար­վա­ծեց նավ­թա­մու­ղին, ան­գամ Մին­գե­չաու­րին։ Այն զա­ռան­ցան­քը, թե Ստե­փա­նա­կեր­տը կընկ­ներ շր­ջա­փակ­ման մեջ հի­վանդ ու­ղե­ղիդ ար­գա­սիքն է։ Ռու­սաս­տա­նը դա թույլ չէր տա։ Նրան Ար­ցա­խում տա­րածք էր պետք և Ռու­սաս­տա­նը մտավ իր դե­րի մեջ ու կանգ­նեց­րեց պա­տե­րազ­մը։ Հի­մա հիմ­նա­վո­րեմ... Ինչ­պես Համ­լե­տը կա­սեր՝ դու հորդ ա­սա, որ հի­մա­րի դե­րը իր տա­նը խա­ղա։ Դու հի­մար ես և այն էլ դա­վա­ճան հի­մար։ Եվ քո հի­մա­րու­թյու­նը լավ օգ­տա­գոր­ծեց մեր վա­ղե­մի «բա­րե­կա­մը» (միշտ ա­սել եմ՝ ռուս ժո­ղո­վուր­դը մեր բա­րե­կամն է, ին­չը չես ա­սի նրա կա­ռա­վա­րող­նե­րի մա­սին: Ար­դեն 100 տա­րի է նրա կա­ռա­վա­րող­նե­րը Լե­նի­նից սկ­սած, վեր­ջաց­րած մեր օ­րե­րով տա­րել և տա­նում են մեր ժո­ղովր­դի հաշ­վին պրո­թուր­քա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն) և հայ­տն­վեց հար­մար ժա­մա­նակ հար­մար տե­ղում։

Ա՜յ, ա­նու­ղեղ, դու քեզ­նից ինչ էիր ներ­կա­յաց­նում, որ քո ան­բա­րո­յա­կան վաս­տակ­նե­րով, գո­ռում էիք, թե Ռո­սիա, ի­դի նա խ... Դու ով էիր, ե­թե դա­վա­ճան չես և չես գոր­ծել ի վնաս մեր ժո­ղովր­դի, որ կայս­րի ո­խե­րիմ թշ­նա­մուն հայ­կա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյամբ ձայն ես տա­լիս, և նա վայ­րա­հա­չում է ռու­սա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րից։ Դու ո՞վ ես, այ ոչն­չու­թյուն, որ չես դի­մա­վո­րում Պու­տի­նին օ­դա­նա­վա­կա­յա­նում, ան­գամ չես բա­րե­հա­ճում իջ­նել նա­խա­գա­հա­կան նս­տա­վայ­րի աս­տի­ճան­նե­րից և հա­ջորդ օ­րը քո ողջ թի­մը զազ­րա­խո­սում է, թե՝ տե­սեք, տե­սեք, մեր գյա­դեն որ­քան ար­ժա­նա­պա­տիվ պա­հեց ի­րեն, կզց­րեց Պու­տի­նին։ Ա՛յ գյա­դեք, այ շան թու­լա­ներ, խնդ­րում եմ ա­սեք, վեր­ջին հաշ­վով, ով կզեց Պու­տի­նի ոտ­քե­րի տակ։

Շա­րու­նա­կե՞մ Նի­կո­լի դա­վադ­րու­թյուն­նե­րի ողջ շղ­թան։ Նախ­կին երկ­րում կու­տակ­ված հա­մա­ժո­ղովր­դա­կան ա­տե­լու­թյու­նը Նի­կո­լը դարձ­րեց դան­դաղ գոր­ծող ա­կան և դրեց երկ­րի տակ։ Սկզ­բում վար­կա­բե­կեց հաղ­թա­նա­կած գե­նե­րալ­նե­րին։ Գի­տակց­ված լկ­տիու­թյամբ նա հա­սավ ան­գամ նրան, որ ՀԱՊԿ-ի անվ­տան­գու­թյան խոր­հր­դի հայ գե­նե­րա­լի նկատ­մամբ իր խա­մա­ճի­կի՝ նախ­կին դա­տա­վոր Մհեր Խա­չատ­րյա­նի (սա մի ծախ­ված մտա­վո­րա­կան է) որ­դի Սա­սու­նի­կի մի­ջո­ցով հա­սավ կա­լան­քի սանկ­ցիա­յի։ ՀԱՊԿ-ի բո­լոր ան­դամ­նե­րը ապ­շած էին Նի­կո­լի նման է­շու­թյու­նից։ Բայց եր­կար չսևեռ­վեմ այդ է­պի­զո­դի վրա և անց­նեմ ա­ռաջ։ Հա­սավ նրան, որ կա­լան­քի վերց­րին երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նին և մե­ծամ­տա­բար տՏր­սՈՑՖ ա­րեց մի պաշ­տո­նյա­յի, ո­րը փոր­ձեց ա­սել, թե Քո­չա­րյա­նը իմ ըն­կերն է։ Այ հան­ճա­րեղ ա­պի­կար, Վրաս­տա­նի, ՈՒկ­րաի­նա­յի ղե­կա­վար­նե­րի հա­կա­ռու­սա­կա­նու­թյու­նը քեզ դաս չէ՞ր:

Այ գե­րա­գույն գլ­խա­վոր հի­մար, ին­չու՞ Քո­չա­րյանն այ­սօր կա­լան­քի տակ չէ, և ի՞նչ ե­ղավ քրեա­կան գոր­ծը։ Իսկ այն դա­տա­վո­րը, ո­րը ցու­ցա­բե­րեց ի­րա­վա­գի­տակ­ցու­թյուն, կամք և հա­լա­ծանք­նե­րի է են­թարկ­վում, Քո­չա­րյա­նի նկատ­մամբ չընտ­րեց խա­փան­ման մի­ջոց՝ կա­լան­քը, 2019 թվա­կա­նի մա­յի­սից ա­ռայ­սօր, քո ի­րա­վա­կան գլ­խա­վոր բնա­գա­վա­ռի թեր­մաց­քը շա­րու­նա­կում է բո­ղոք­ներ բե­րել դա­տա­րան­նե­րում դա­տա­վո­րի նկատ­մամբ կարճ­ված քրեա­կան գոր­ծի վե­րա­բե­րյալ։

Գե­նե­րալ­նե­րին, Քո­չա­րյա­նին, դա­տա­վոր­նե­րին վար­կա­բե­կե­լուց հե­տո շա­րու­նա­կե­ցիր կա­տա­ղի թա­փով հար­ձակ­վել Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գա­հի վրա։ Հա, մո­ռա­ցա վե­հա­փա­ռի նկատ­մամբ կազ­մա­կեր­պած քայ­լար­շավդ։ Ան­կեղծ ա­սած նպա­տակդ ոչ թե վե­հա­փառն էր, այլ հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին վար­կա­բե­կե­լը։ Հե­տո Երևա­նի քա­ղա­քա­պե­տի ընտ­րու­թյուն­նե­րը, ազ­գը սևի ու սպի­տա­կի բա­ժա­նե­լը։ Կարճ ա­սած, դու ա­մեն ինչ ա­նում էիր ազ­գի միաս­նա­կա­նու­թյու­նը բա­րո­յալ­քե­լու և ա­պա վաղ­վա պա­տե­րազ­մին ան­պատ­րաստ լի­նե­լու հա­մար։

Քո խա­մա­ճիկ զին­վո­րա­կան­նե­րի հետ մեր բա­նա­կի «հզոր» սպա­ռա­զի­նու­թյունն էիք ցու­ցադ­րում, մինչ­դեռ պարզ­վեց, որ բա­նա­կի սպա­ռա­զի­նու­թյան հա­մար նա­խա­տես­ված գու­մար­նե­րը օգ­տա­գործ­վել են ոչ նպա­տա­կին։ Հա, կն­կադ ռեկ­լա­մում էիր, կար­ծես պատ­րաստ­վում էիր նրան ա­ճուր­դի հա­նե­լու, մի տե­սեք, տե­սեք կնիկս որ­քան է մտա­ծում զին­վո­րի մա­սին, որ նրան ե­լա­կով է կե­րակ­րում։ Այ­սօր պարզ­վում է, որ շատ պա­տա­նի զին­վո­րա­կան­ներ զոհ­վել են բե­կո­րա­յին վնաս­վածք­նե­րից, ո­րով­հետև չեն ու­նե­ցել պաշտ­պա­նիչ հա­գուստ (զրա­հա­բաճ­կոն)։ Դու, կնիկդ զին­վո­րին կերց­րած ե­լա­կով նրան զր­կե­ցիք կռ­վե­լու և պաշտ­պան­վե­լու անհ­րա­ժեշտ մի­ջոց­նե­րից։

Դու երկ­րով մեկ ա­նի­մաստ քրեա­կան գոր­ծեր էիր հա­րու­ցել տա­լիս, ո­րոնք այդ­պես էլ դա­տա­կան վախ­ճան չեն ու­նե­ցել ա­ռայ­սօր, բայց ար­դյուն­քում կա­րո­ղա­նում էիր հեր­թա­կան ան­գամ է­շաց­նել պո­ղոս­նե­րին։ Հա, մի բան հարց­նեմ, գլ­խա­վոր գե­րա­գույն թեր­մացք, ի՞նչ վի­ճա­կում են քրեա­կան գոր­ծերն այն մարդ­կանց նկատ­մամբ, ո­րոնց տնե­րից ի­րա­վա­պահ­նե­րը զեն­քեր հա­նե­ցին... Կախ­ման շատ կե­տերն ինձ թույլ են տա­լիս են­թադ­րե­լու, որ դու կամ քո ի­րա­վա­պահ­նե­րը կա­շառք են կե­րել։ Ե­թե մեկ ատր­ճա­նակ հա­նեն այ­սօր սո­վո­րա­կան մե­կի տնից, պատ­կե­րաց­նում եմ, ինչ­պի­սի խս­տու­թյամբ օ­րեն­քը կգոր­ծի նրանց նկատ­մամբ։

Դու այն­քան հե­ռու ես դի­վա­նա­գի­տու­թյու­նից և բարդ վի­ճա­կում մտա­ծե­լու կա­րո­ղու­թյու­նից, որ կրի­տի­կա­կան պա­հին դա­վադ­րա­բար Շու­շին տա­լուց հե­տո իս­կույն ստո­րագ­րե­ցիր այդ խայ­տա­ռակ թուղ­թը, ար­դա­րա­նա­լով, որ ե­թե չս­տո­րագ­րեի…

Ա­սածդ հի­մա­րու­թյուն­նե­րին չեմ ցան­կա­նում անդ­րա­դառ­նալ: Ե­թե ու­ղեղ ու­նե­նա­յիր, չէիր ստո­րագ­րի և կհաս­կա­նա­յիր, որ Պու­տի­նը թույլ չէր տա Ստե­փա­նա­կեր­տի գրա­վու­մը, ո­րով­հետև նրան Ղա­րա­բա­ղը թե­կուզ միայն Ստե­փա­նա­կեր­տով անհ­րա­ժեշտ էր բա­զա­վոր­վե­լու հա­մար: Ախր, ո՞ր է­շու­թյունդ ան­տե­սեմ, նրանք այն­քան շատ են: Հե­տո մտա­ծում եմ, որ ան­հիմն են մե­ղադ­րանք­ներս, դու է­շու­թյուն­ներ չես ա­րել, այդ է­շու­թյուն­նե­րը հետևանք են դա­վա­ճա­նա­կան դա­վադ­րու­թյուն­նե­րի: Այ­սօր թուր­քե­րը հա­վակ­նում են բուն Հա­յաս­տա­նի շատ բնա­կա­վայ­րե­րի, ու՞մ մեղ­քով: Մեղ­րին ի՞նչ գործ ու­նի Ղա­րա­բա­ղի հետ: Եվ այ­սօր, մտա­ծե­լու և վեր­լու­ծե­լու կա­րո­ղու­թյու­նից զուրկ, քեզ հետևող շատ հի­մար­ներ դուրս են տա­լիս, թե նախ­կին­նե­րը պատ­րաս­տել էին Ղա­րա­բա­ղի հանձ­նու­մը: ՈՒ­րիշ բան չի մնում ինձ ա­սե­լու՝ ուշ­քի ե­կեք, այ ա­նա­սուն­ներ, նախ­կին­նե­րի մա­սին ինչ ու­զում եք ա­սեք, բա­ցի ԼՏՊ-ից, հող տվող չէին: Եր­կու­սու­կես տա­րին բավ էր եր­կի­րը ոտ­քի կանգ­նեց­նե­լու հա­մար, բայց Նի­կո­լի նպա­տա­կը դա չէր, այլ…

Այ­սօր, երբ տես­նում եմ Նի­կո­լին պաշտ­պա­նող, մինչև ա­տամ­նե­րը զին­ված ոս­տի­կա­նա­կան խմ­բե­րին, ան­կախ ին­ձա­նից հարց եմ տա­լիս՝ ա՛յ ոչ ու փուչ, ա՛յ թեր­մացք, մի՞­թե քո ա­նի­մաստ կյանքն ա­վե­լի թանկ է, քան 5000 զին­վոր­նե­րի կյան­քե­րը: Ին­չու՞ այդ ոս­տի­կան­նե­րին չտա­րար Շու­շին պաշտ­պա­նե­լու: Այ­սօր զրա­հա­բաճ­կոն հա­գած ինչ-որ թափթ­փուկ­ներ, որ Քար­վա­ճա­ռը չեն տար­բե­րում Ջաբ­րա­յի­լից , որ միան­գա­մայն տհաս են, հրա­պա­րա­կում քեզ են պաշտ­պա­նում: Հարց­նեմ՝ որ­տե­ղի՞ց այդ ան­բան­նե­րին ժի­լետ­նե­րը: Ա­ռաջ­նագ­ծում կռ­վող տղա­նե­րին զրա­հա­բաճ­կոն չբա­ժա­նե­ցիր և պա­հե­ցիր քո սև օր­վա հա­մար: Քո սև օ­րը սա­րե­րի հետևում չէ: Քեզ ո­չինչ չի օգ­նե­լու: Երբ այլևս չես լի­նի իշ­խա­նու­թյան, զին­վո­րա­կան տրի­բու­նա­լը վեր կհա­նի մեզ պար­տադր­ված պար­տու­թյան բո­լոր պատ­ճառ­նե­րը:

Սոկ­րատ ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

Հ. Գ.1 Մեղ­րիում վա­գոն­նե­րի թա­լա­նը կազ­մա­կեր­պած հայտ­նի Ան­դոն այ­սօր հայ­տա­րա­րում է, թե պետք է Հա­յաս­տա­նը ճա­նա­չի Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը: Ճա­նա­չիր, Ան­դո, և պատ­րաստ­վիր գնա­լու Ադր­բե­ջան, բայց… Հի­շու՞մ ես վա­գոն­նե­րի թա­լա­նում քեզ իմ մե­ղադ­րե­լուց հե­տո, փոր­ձե­ցիր մի պահ ար­դա­րա­նալ, ա­սե­լով, թե դրանք ադր­բե­ջա­նա­կան վա­գոն­ներ էին: Ա՛յ թա­լան­չի, ա՛յ ա­վա­զակ, գո­նե հե­տին թվով նե­րո­ղու­թյուն խնդ­րիր ա­զե­րի­նե­րից 1992 թվա­կա­նին Մեղ­րիում քո կա­տա­րած թա­լա­նի հա­մար: Լսե­լով Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նին, հա­մոզ­վում եմ, որ իմ­քայ­լա­կան­նե­րից շա­տե­րի մոտ հի­շո­ղու­թյան ախ­տա­հա­րում է առ­կա:

Ցա­վում եմ:

Հ. Գ. 2 Ազ­գի ա­ռողջ ու­ժեր, ոտ­քի ե­լեք, ցու­ցա­բե­րեք մար­դա­սի­րու­թյուն այդ հի­վանդ­նե­րի նկատ­մամբ և նրանց շու­տա­փույթ ու­ղար­կեք բուժ­ման: Հա­յաս­տա­նը վտան­գի մեջ է:

Հ. Գ. 3 Ար­տա­շա­տի տրի­կո­տա­ժի ֆաբ­րի­կան 1990 թվա­կա­նին ԽՍՀՄ-ում թեթև ար­դյու­նա­բե­րու­թյան նա­խա­րա­րու­թյու­նից ստա­ցել է վեց մի­լիոն ԱՄՆ դո­լար ար­ժո­ղու­թյամբ շվե­դա­կան գեր­ժա­մա­նա­կա­կից հաս­տոց­ներ։ Շվե­դա­կան հաս­տոց­նե­րի հա­մար բա­վա­կա­նին մեծ էին պատ­վեր­ներն ամ­բողջ աշ­խար­հում, բայց քա­նի որ ԽՍՀՄ-ը Շվե­դիա­յի հետ կա­պել էր հինգ մի­լիարդ դո­լա­րի առևտրա­յին պայ­մա­նա­գիր, այդ հաս­տոց­նե­րը Շվե­դիան հեր­թից դուրս էր մա­տա­կա­րա­րել։ 1990 թվա­կա­նին հաս­տոց­նե­րը մեծ դժ­վա­րու­թյամբ ներ­կր­վել էին Հա­յաս­տան և մոն­տաժ­վել Ար­տա­շա­տի տրի­կո­տա­ժի ֆաբ­րի­կա­յում։ Մոն­տաժ­ման աշ­խա­տանք­նե­րը կա­տա­րել էին գեր­մա­նա­ցի մաս­նա­գետ­նե­րը։ Մոն­տա­ժու­մից հե­տո, կա­րե­լի է ա­սել, որ հաս­տոց­ներն ըն­դա­մե­նը փորձ­նա­կան ար­տադ­րանք էին տվել, և երբ սկս­վեց երկ­րի փլու­զու­մը, ի թիվս շատ ձեռ­նար­կու­թյուն­նե­րի, այս ձեռ­նար­կու­թյու­նը գնաց ակ­տիվ թա­լա­նի և դան­դաղ մեռ­նե­լու ճա­նա­պար­հով։

1992 թվա­կա­նին մոն­տաժ­վե­ցին հինգ հոս­քա­յին գծե­րը, ին­չի ընդ­հա­նուր ար­ժե­քը կազ­մում էր վեց մի­լիոն ԱՄՆ դո­լար, և այն վա­ճա­ռե­ցին ըն­դա­մե­նը 300 հա­զար ԱՄՆ դո­լա­րով։ Չեմ ցան­կա­նում ևս մեկ ան­գամ նշել այն պաշ­տո­նյա­նե­րի ա­նուն­նե­րը, ո­րոնք կա­տա­րել են այդ հան­ցա­գոր­ծու­թյու­նը, բայց չեմ կա­րող չհի­շել «Հա­յի իմ տե­սա­կը» գր­քումս այն հա­մե­մա­տու­թյու­նը, որ կա­տա­րել եմ այդ թա­լա­նի պա­րագլ­խի և Աբ­դուլ Հա­մի­դի միջև։ Սիո­նիստ­նե­րը գնում են Աբ­դուլ Հա­մի­դի մոտ և ա­ռա­ջար­կում են նրան Ե­րու­սա­ղե­մում հո­ղեր վա­ճա­ռել հրեա­նե­րին, դի­մա­ցը խոս­տա­նա­լով մա­րել Թուր­քիա­յի ար­տա­քին պարտ­քը՝ 20 մի­լիոն դո­լա­րը, և շր­ջա­փա­կել Եվ­րո­պա­յում բո­լոր հա­յան­պաստ հոդ­ված­նե­րի տպագ­րու­թյու­նը։

Ա­ռա­ջար­կին Աբ­դուլ Հա­մի­դը պա­տաս­խա­նում է՝ ա­րյամբ ձեռք բեր­ված հո­ղը թուր­քը ոս­կով չի ծա­խում։ Դե մի եկ ու հիա­ցիր թուրք կա­ռա­վա­րո­ղի այդ կեր­պա­րով, որ­քան էլ որ­պես հայ ա­տեմ նրան։ Եվ գրել եմ՝ ուր Աբ­դուլ Հա­մի­դը, ուր այդ հայ պաշ­տո­նյան։ Ան­կա­խու­թյան ա­ռա­ջին իսկ ա­միս­նե­րից սկս­վել է հա­րուստ ՀԽՍՀ-ի թա­լա­նը և հզոր ար­դյու­նա­բե­րու­թյան տո­տալ ոչն­չա­ցու­մը, ո­րի հիմ­նա­դիր հայ­րը ԼՏՊ-ն է։

Դե եկ որ­պես պե­տա­կան այր, ԼՏՊ-ին հա­մե­մա­տիր Աբ­դուլ Հա­մի­դի հետ։ Չէ, ԼՏՊ-ն փառք է: Ե­թե նրա օ­րոք ար­դյու­նա­բե­րու­թյունն էին ա­վե­րում ու ծա­խում, այ­սօր Նի­կո­լը տվեց բո­լո­րին ու ա­ռաջ ան­ցավ՝ Ար­ցա­խը ծա­խեց: Հեր­թը Հա­յաս­տա­նինն է: Գու­ցե բա­նը չհաս­ներ Նի­կո­լին, ե­թե էն գլ­խից չա­վե­րեին եր­կի­րը: Գու­ցե:

Հ. Գ. 4 Ա­լիևն էլ է կո­ռում­պաց­ված, Էր­դո­ղանն էլ: Բայց փառք ու պա­տիվ նրանց, որ բա­նակ են զի­նում և եր­կիր չեն ծա­խում: Մեր տա­կանքն, ի­րոք, ու­րիշ է:

Դիտվել է՝ 69569

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ