«Աթ­լե­տի­կո­յի» ա­ռա­ջին պար­տու­թ­յու­նը

«Աթ­լե­տի­կո­յի» ա­ռա­ջին պար­տու­թ­յու­նը
15.12.2020 | 01:29

Եվրո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թ­յուն­նե­րի ա­ռաջ­նու­թ­յուն­նե­րից միայն չորս թիմ այս մր­ցաշր­ջա­նում դեռևս չի կրել պար­տու­թ­յուն։ Դրանք են Գեր­մա­նիան ներ­կա­յաց­նող «Բա­յերն» ու «Վոլֆս­բուր­գը», ի­տա­լա­կան «Մի­լանն» ու «Յու­վեն­տու­սը»։ Այս տու­րում նրանց շար­քը լքեց Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կոն»։

ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
«Լայպ­ցիգ»-«Վեր­դեր» մր­ցակ­ցու­թյունն ա­վարտ­վել է 2։0 հաշ­վով՝ տան­տե­րե­րին հնա­րա­վո­րու­թյուն տա­լով 24 միա­վո­րով ամ­րագր­վե­լու ա­ղյու­սա­կի եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։ Նույն­քան միա­վո­րի տեր է դար­ձել նաև «ՈՒ­նիոն Բեռ­լի­նին» հյու­րըն­կալ­ված «Բա­վա­րիան»։ Այս­տեղ ի­րո­ղու­թյուն­նե­րը զար­գա­ցել են հետևյալ կերպ։ Ար­դեն չոր­րորդ րո­պեին ան­կյու­նա­յի­նի փայ­լուն խա­ղար­կումն ա­ռաջ է մղել տան­տե­րե­րին։ Մյուն­խեն­ցի­նե­րի խա­ղա­յին ձե­ռագ­րին ծա­նո­թը դրա­նից, բնա­կա­նա­բար, ող­բեր­գու­թյուն չէր կա­րող ապ­րել, քան­զի հրա­շա­լի գի­տի թի­մի պո­տեն­ցիա­լը։ Սա­կայն պա­տաս­խան գոլն ան­հա­մո­րեն ու­շա­նում էր։ Այն ի­րո­ղու­թյուն է դար­ձել միայն երկ­րորդ խա­ղա­կե­սի միջ­նա­մա­սում։ Տու­գա­նա­յի­նի կենտ­րո­նում փայ­լուն դիր­քա­վոր­ված Լևան­դովս­կին բաց չի թո­ղել հնա­րա­վո­րու­թյու­նը։ Այս մր­ցակ­ցու­թյու­նում այլ գոլ չի ար­ձա­նագր­վել։ Նկա­տենք, որ սա վեր­ջին հինգ խա­ղում մյուն­խեն­ցի­նե­րի եր­րորդ ոչ-ո­քին էր։
«Բա­վա­րիա­յի» այս մաս­նա­կի վրի­պու­մը «Հո­ֆեն­հայ­մին» հյու­րըն­կա­լած Լևեր­կու­զե­նի «Բա­յե­րի» հա­մար ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը ստան­ձնե­լու փայ­լուն հնա­րա­վո­րու­թյուն էր, սա­կայն դրա հա­մար նախ անհ­րա­ժեշտ էր հաղ­թել մր­ցակ­ցին։ Շտա­պենք ա­սել, որ այն ա­ռա­ջադր­ված խն­դի­րը լու­ծել է գե­րա­զանց՝ քա­րը քա­րի վրա չթող­նե­լով «Հո­ֆեն­հայ­մից»՝ 4։1։ Այս հաղ­թա­նա­կից հե­տո «Բա­յե­րի» ան­վան դի­մաց փայ­լփ­լում է 25 թի­վը, ո­րը նրա միա­վոր­նե­րի թվա­յին ար­տա­հայ­տու­թյունն է։
«Այ­նտ­րախ­տի» նկատ­մամբ 2։1 հաշ­վով տնա­յին հաղ­թա­նա­կը «Վոլ­ֆս­բուր­գին» 22 միա­վո­րով տեղ է ա­պա­հո­վել չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։
Անս­պա­սե­լիո­րեն պար­տու­թյուն է կրել Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան», այն էլ՝ սե­փա­կան հար­կի տակ, այն էլ՝ խո­շոր հաշ­վով՝ 1։5։ Դորտ­մունդ­ցի­նե­րին ցա­վեց­րել է «Շտուտ­գար­տը»։
17 միա­վո­րով ա­ռա­ջին վե­ցյա­կը եզ­րա­փա­կում է «ՈՒ­նիոն Բեռ­լի­նը»։ Մայ­րա­քա­ղաք­ցի­նե­րը եր­կու նի­շով են հետ «Բո­րու­սիա­յից»։

ՖՐԱՆ­ՍԻԱ
«Լիլ»-«Բոր­դո» մր­ցակ­ցու­թյու­նում հաղ­թա­նակ տո­նած տան­տե­րե­րը՝ 2։1, մտ­քով ան­գամ չէին կա­րող անց­կաց­նել, որ ա­ռա­ջա­տա­րու­թյան բերկ­րանքն ըմ­բոշխ­նում են ոչ թե հաշ­ված ժա­մե­րով, այլ շատ ա­վե­լի լայն ժա­մա­նա­կա­յին չա­փու­մով։ Բանն այն է, որ «Լիո­նին» հյու­րըն­կա­լած «Պա­րի Սեն Ժեր­մե­նը» պար­տու­թյուն կրեց (0։1) ու ի­րե­նից ա­ռաջ թո­ղեց ոչ միայն «Լի­լին», այլև օր­վա մր­ցակ­ցին։ «Լիլն» ու «Լիոնն» ու­նեն 29-ա­կան, «մայ­րա­քա­ղաք­ցի­նե­րը»՝ 28 միա­վոր։
Ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում ան­պարտ մր­ցե­լույթ­նե­րի շար­քը շա­րու­նա­կել է «Մար­սե­լը»։ Այս ան­գամ նրա առջև ըն­կր­կո­ղը ե­ղել է «Մո­նա­կոն»՝ 2։1։ «Մար­սե­լը» 27 միա­վո­րով եր­րորդ տե­ղում է, սա­կայն, ի հա­շիվ պա­կաս անց­կաց­րած խա­ղի, շա­րու­նա­կում է մնալ դի­վի­զիո­նի պո­տեն­ցիալ ա­ռա­ջա­տա­րը։
Բա­վա­կա­նին աշ­խույժ մր­ցակ­ցու­թյուն է ծա­վալ­վել «Լանս»-«Մոն­պե­լիե» դի­մա­կա­յու­թյու­նում, որ­տեղ տոն տվո­ղը գե­րա­զան­ցա­պես հյու­րերն են ե­ղել։ Նա­խա­հար­ձակ լի­նե­լով՝ Մի­շել Դեր-Զա­քա­րյա­նի սա­նե­րը հաշ­վի մեջ ա­ռաջ են ան­ցել եր­կու գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ, սա­կայն հյու­րե­րը կա­րո­ղա­ցել են վե­րա­դառ­նալ խաղ ու հա­վա­սա­րեց­նել հա­շի­վը։ «Մոն­պե­լեին» ևս մեկ ան­գամ հա­ջող­վել է հաշ­վի մեջ ա­ռաջ անց­նել։ Հե­տա­գա զար­գա­ցում­նե­րը ցույց են տվել, որ դրա­նով այդ հան­դի­պու­մում խփե­լիք գո­լե­րի քա­նա­կը կող­մե­րը սպա­ռել են։ 3։2 հաշ­վով հաղ­թա­նա­կը հյու­րե­րին 26 միա­վո­րով տեղ է ա­պա­հո­վել ա­ռա­ջին հն­գյա­կում։

ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Տու­րի կենտ­րո­նա­կան հան­դի­պումն ան­վի­ճե­լիո­րեն «Ռեալ»-«Աթ­լե­տի­կո» մադ­րի­դյան դեր­բին էր։ Այս հան­դիպ­ման նշա­նա­կու­թյու­նը մեծ էր մի շարք ա­ռում­նե­րով, իսկ դրանց մեջ գլ­խա­վո­րը թերևս այն էր, որ ա­ռաջ­նու­թյան գլ­խա­վոր մե­դալ­նե­րի հա­մար պայ­քա­րում «Աթ­լե­տի­կո­յից» հետ մնա­լը ծայ­րա­հե­ղու­թյան չհասց­նե­լու հա­մար «ար­քա­յա­կա­նը» դա­տա­պարտ­ված էր հաղ­թե­լու։
Մր­ցակ­ցի դար­պա­սի ա­ռա­ջին գրա­վու­մը «սե­րուց­քա­յին­նե­րը» ի­րա­կա­նաց­րել են ան­կյու­նա­յի­նը փայ­լուն խա­ղար­կե­լու ար­դյուն­քում, իսկ երկ­րորդն ի­րա­կա­նու­թյուն է դար­ձել այն բա­նից հե­տո, երբ թն­դա­նո­թից ար­ձակ­ված «կրա­կա­զար­կը» դի­պել է դար­պա­սա­ձո­ղին, ո­րից հե­տո, անդ­րա­դարձ­վե­լով Օբ­լա­կից, հայ­տն­վել ցան­ցում։ Հաղ­թա­նակ 2։0 հաշ­վով, ու «Ռեա­լը» 23 միա­վո­րով եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է։
Այս պար­տու­թյու­նից հե­տո «Աթ­լե­տի­կոն» կա­րող էր կորց­նել ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը, ե­թե «Էյ­բա­րին» հյու­րըն­կա­լած «Ռեալ Սո­սիե­դա­դը» հաղ­թեր մր­ցակ­ցին։ Հաղ­թե­լու դեպ­քում՝ ամ­բող­ջու­թյամբ, ոչ-ո­քիի դեպ­քում՝ մաս­նա­կի, քա­նի որ այս պա­րա­գա­յում ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը մադ­րիդ­ցի­նե­րը սան­սե­բաս­տա­ցի­նե­րին զի­ջե­լու էին ի հա­շիվ ա­վե­լի վատ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի։ Ճիշտ է՝ այս դեպ­քում էլ Դիե­գո Սի­մեո­նեի սա­նե­րը կմ­նա­յին լի­դեր, սա­կայն այս ան­գամ «պո­տեն­ցիալ» բա­ռի հա­վե­լու­մով։ Ինչևէ։ «Ռեալ Սո­սիե­դա­դը» չի կա­րո­ղա­ցել լիո­վին ճն­շել «Էյ­բա­րին» ու բա­վա­րար­վել է միա­վոր վաս­տա­կե­լով՝ 1։1։
Նույն­պի­սի ար­դյուն­քով է ա­վարտ­վել նաև «Բե­տիս»-«Վի­լիա­ռեալ» առ­ճա­կա­տու­մը։ Վեր­ջինս 22 միա­վո­րով չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է։
Տու­րի իր հան­դի­պու­մը շատ ա­վե­լի վաղ անց­կաց­րած «Կա­դի­սը» 18 միա­վո­րով եզ­րա­փա­կում է ա­ռա­ջին վե­ցյա­կը։ Նրա­նից մեկ միա­վո­րով ու մեկ հո­րի­զո­նա­կա­նով վեր է ար­տագ­նա­յում նվա­զա­գույն հաշ­վով «Խե­տա­ֆեին» պար­տու­թյան մատ­նած «Սևի­լիան»։
Որ­քան էլ իր մր­ցե­լույթ­նե­րով ա­վե­լի շատ հար­ցեր հա­րու­ցող ու հար­ցա­կան­նե­րի տե­ղիք տվող, այ­դու­հան­դերձ չենք կա­րող շր­ջան­ցել «Բար­սե­լո­նին»։ «Լևան­տեի» հետ տնա­յին մր­ցա­վե­ճը կա­տա­լոն­ցի­ներն անց­կաց­րել են՝ ու­նե­նա­լով ճն­շող ա­ռա­վե­լու­թյուն, սա­կայն հաղ­թա­նակն ա­վե­լի քան հա­մես­տա­գույն հաշ­վով է ե­ղել, ու թե չլի­ներ Մե­սին իր կայ­ծակ­նա­յին կողմ­նո­րոշ­մամբ, թի­մը դժ­վար թե խու­սա­փեր հեր­թա­կան միա­վոր­նե­րի կորս­տից։ 17 միա­վո­րով կա­տա­լոն­ցի­ներն ու­թե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են։

ԱՆԳ­ԼԻԱ
Լոն­դո­նյան «Է­վեր­տոն»-«Չել­սի» դեր­բին ա­վարտ­վել է ա­ռա­ջի­նի հաղ­թա­նա­կով՝ 1։0, ո­րը, փայ­լուն մեկ­նար­կից հե­տո միա­վոր­ներ շաղ տա­լով, էա­պես վա­տաց­րել էր մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում ու­նե­ցած դիր­քե­րը։ Ինչ վե­րա­բե­րում է «ազն­վա­կան­նե­րին», նրանց պար­տու­թյունն ա­վե­լի քան տե­ղին է ե­ղել մեր­ձա­կա հե­տապն­դող­նե­րի հա­մար։ «Սաուտ­հեմպ­տո­նը» տնա­յին խա­ղում պար­տու­թյան է մատ­նել «Շե­ֆիլ­դին»՝ 3։0, նման հա­ջո­ղու­թյու­նից ան­պա­կաս չի մնա­ցել և «Բրայ­տո­նին» հյու­րըն­կա­լած «Լես­տե­րը»՝ 3։0։ «Աղ­վես­ներն» ու­նեն 24, «Սաուտ­հեմպ­տո­նը»՝ 23 միա­վոր։ Նրանք ա­ղյու­սա­կի եր­րորդ-չոր­րորդ տե­ղե­րում են։
Ման­չեստ­րյան դեր­բիում խա­ղաղ հան­գու­ցա­լուծ­մամբ են դի­մա­կայու­թյունն ա­վար­տել տե­ղի եր­կու գրանդ ա­կումբ­նե­րը, ո­րոնք այդ­պես էլ չեն կա­րո­ղա­նում ներ­խու­ժել լա­վա­գույն վե­ցյակ։ Հաս­կա­նա­լի է, որ դա ժա­մա­նա­կի խն­դիր է, բայց և այն­պես ձգձգ­վող ի­րո­ղու­թյուն։ Գո­նե սե­փա­կան եր­կր­պա­գու­նե­րի հա­մար, ո­րոնք աշ­խար­հում հա­րյու­րա­վոր մի­լիոն­նե­րով են հաշվ­վում։
Սա­կայն տպա­վո­րու­թյուն թող չս­տեղծ­վի, թե խոս­քով ըն­կած, կա­րող ենք մո­ռա­ցու­թյան տալ ա­ռա­ջա­տար­նե­րին՝ Տո­տեն­հե­մին» ու «Լի­վեր­պու­լին»։ Բնավ։ Եր­կուսն էլ ար­տագ­նա հան­դի­պում էին անց­կաց­նում, ու ե­թե Ժո­զե Մոու­րի­նիո­յի սա­նե­րի մր­ցա­կիցն ա­ղյու­սա­կի միջ­նա­մա­սում գտն­վող «Կրիս­տալ Պա­լասն» էր, ա­պա Յուր­գեն Կլո­պի տղա­նե­րը պի­տի որ խն­դիր չու­նե­նա­յին ա­ղյու­սա­կի հետ­նա­խոր­շե­րից աչք չբա­ցող «Ֆուլ­հե­մի» պա­րա­գա­յում։ Սա­կայն եր­կուսն էլ ի­րենց դի­մա­կա­յու­թյուն­ներն ա­վար­տե­ցին նույն 1։1 հաշ­վով՝ ա­ղյու­սա­կի գլ­խա­մա­սում այդ­պես էլ ան­կա­րող լի­նե­լով ար­մա­տա­կան փո­փո­խու­թյուն մտց­նե­լու։ Եր­կուսն էլ ու­նեն 25-ա­կան միա­վոր։

Ի­ՏԱ­ԼԻԱ
Ինչ ար­դյունք էլ գրանց­վեր «Մի­լան»-«Պար­մա» դի­մա­կա­յու­թյու­նում, ոչն­չով չէր կա­րո­ղա­նա­լու ազ­դել մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում մի­լան­ցի­նե­րի ու­նե­ցած դիր­քի վրա, որն ար­դեն ո­րե­րորդ տու­րից միանձ­նյա ա­ռա­ջա­տար է։ Բնա­կա­նա­բար, «Մի­լա­նը» պի­տի փոր­ձեր ա­ռա­վե­լա­գույն հա­տույ­ցով օգտ­վել ան­հա­մե­մատ թույլ մր­ցակ­ցի հետ հան­դի­պու­մից ու, հաղ­թե­լով, մեր­ձա­կա հե­տապն­դող «Ին­տե­րից» պոկ­վա­ծու­թյու­նը պա­հել հինգ նի­շի հե­ռա­վո­րու­թյան վրա սա­կայն, հա­կա­ռակ սպա­սա­ծի, հյու­րե­րը Մի­լան էին ժա­մա­նել կռիվ տա­լու մտադ­րու­թյամբ ու թե չլի­ներ հա­վե­լյալ ժա­մա­նա­կում տան­տե­րե­րի խփած գո­լը, ե­րեք միա­վոր վաս­տա­կած էին դառ­նա­լու տուն։ Գրանց­վել է գո­լա­ռատ ոչ-ո­քի՝ 2։2։
Հան­դիպ­ման 77-րդ րո­պեին է միայն «Ին­տե­րը» կա­րո­ղա­ցել խո­ցել «Կա­լյա­րիի» դար­պա­սը, ին­չը տվյալ պա­հի հա­մար ըն­դա­մե­նը հա­շիվ հա­վա­սա­րեց­նել է նշա­նա­կել։ Հու­րա­խու­թյուն սե­փա­կան եր­կր­պա­գուի, մի­լան­ցի­նե­րը չեն կանգ­նել ձեռք բե­րա­ծի վրա՝ նախ հաշ­վի մեջ են ա­ռաջ ան­ցել, իսկ հա­վե­լյա­լում ա­ռա­վել ամ­րապն­դել ա­ռա­վե­լու­թյու­նը՝ 3։1։ Այս չոր­րորդ ա­նընդ­մեջ հաղ­թա­նա­կը «Ին­տե­րին» 24 միա­վո­րով հա­նել է երկ­րորդ հո­րի­զո­նա­կան։
Ե­թե զար­գա­ցում­ներն ենք նկա­տի առ­նում, ճիշտ և ճիշտ նույն սցե­նա­րով է ըն­թա­ցել «Նա­պո­լի»-«Սամպ­դո­րիա» դի­մա­կա­յու­թյու­նը։ Տար­բե­րու­թյու­նը ե­ղել է եր­կու բա­նում. այս­տեղ հաղ­թել են տան­տե­րե­րը, և հան­դիպ­ման հա­շիվն է փոքր-ինչ այլ ե­ղել՝ 2։1։ «Նա­պո­լիի» ան­վան դի­մաց 23 միա­վոր է, այն մեկ միա­վո­րով է հետ մնում «Ին­տե­րից»։
23 միա­վոր է նաև «Յու­վեն­տու­սի» ան­վան դի­մաց։ Թու­րին­ցի­նե­րը հյու­րըն­կալ­վե­լիս 3։1 հաշ­վով պար­տու­թյան են մատ­նել «Ջե­նո­վա­յին»։ Այս­տեղ դուբ­լով աչ­քի է ըն­կել Ռո­նալ­դուն։ Ի դեպ, դար­պա­սի նրա եր­կու գրա­վումն էլ ար­դյունք են 11-մետ­րա­նոց տու­գա­նա­յին հար­ված­նե­րի։ «Ծեր սի­նյո­րա­յի» կազ­մում սա տա­ղան­դա­վոր պոր­տու­գա­լա­ցու 100-րդ մր­ցե­լույթն էր։
Սե­փա­կան հար­կի տակ հաղ­թա­կան մր­ցե­լույթ է ու­նե­ցել «Սա­սուո­լոն»։ Մր­ցա­կիցն է ե­ղել 0։1 հաշ­վով զի­ջած «Բենևեն­տոն»։
Ընդ­հա­նուր թվով վեց գոլ և հաղ­թա­նակ 5։1 հաշ­վով՝ ա­հա այս­պի­սին է ե­ղել «Բո­լո­նիա»-«Ռո­մա» դի­մա­կա­յու­թյան ար­դյուն­քը, որ­տեղ ի­տա­լա­ցի «գայ­լե­րի» գո­լե­րից մե­կի հե­ղի­նակն էլ մեր Հեն­րիխ Մխի­թա­րյանն է։ «Ռո­ման» 21 միա­վո­րով եզ­րա­փա­կում է ա­ռա­ջին վե­ցյա­կը, նրա­նից մեկ միա­վոր ա­վե­լի ու­նի «Սա­սուո­լոն»։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 13666

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ