Այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։ Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ, մեկ քաղաքացի ընկել է գետը։ Մ6 մայրուղու մի մասը գոյություն չունի, երկաթգծի հետ միասին քանդվել է, Ախթալա, Շամլուղ, Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան, Շնող, Թեղուտ բնակավայրերը արգելափակված են:               
 

ՃՇՀԱՀ-ի հետ համագործակցության շրջանակներում բացվեց ինտերակտիվ ուսուցման ռուսաց լեզվի առաջին կենտրոնը

ՃՇՀԱՀ-ի հետ համագործակցության շրջանակներում բացվեց ինտերակտիվ ուսուցման ռուսաց լեզվի առաջին կենտրոնը
15.12.2020 | 15:09

Պահպանելով և զարգացնելով ռուսաստանյան բուհերի հետ համագործակցության մեկդարյա ձևավորված ավանդույթը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) առաջին հարկի 2128 լսարանում՝ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Երևանում մշակույթի և գիտության ռուսաստանյան կենտրոնի և ՃՇՀԱՀ-ի հետ համագործակցության շրջանակներում, Հայաստանում բացվեց տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցված, ինտերակտիվ ուսուցման ռուսաց լեզվի առաջին կենտրոնը։ Այն հնարավորություն կտա աշակերտներին, ուսանողներին և դասախոսներին հեռահար եղանակով օգտվել ռուսաստանյան բուհերի գրադարաններից և նպատակ ունի երկկողմանի էֆեկտիվ դարձնել կրթության կազմակերպման գործընթացները։


Ռուսաց լեզվի կենտրոնը բացվեց Երևանում մշակույթի և գիտության ռուսաստանյան կենտրոնի նախաձեռնությամբ և «Ռոսգոստրախ-Արմենիա» ընկերոթյան աջակցությամբ։ Կենտրոնի բացումը բարձր գնահատեցին ՀՀ-ում ՌԴ-ի գործերով ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը։ Կողմերը ընդգծեցին կենտրոնի դերը որպես լայն հարթակ հայ-ռուսական կրթական և գիտական համատեղ ծրագրերի իրականացման տեսակետից։

Կենտրոնի բացման շրջանակներում Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանների միջև կնքվեց համագործակցության պայմանագիր՝ ստորագրումը իրականացվեց հեռահար եղանակով: Ռուսական կողմից պայմանագիրը վավերացրեց Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Դիմիդովը, հայկական կողմից՝ ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը։ Համագործակցության պայմանագրի նպատակն է զարգացնել և ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը երկու երկրների կրթության գիտության, մշակույթի բնագավառներում , այդպիսով իսկ ներդրում ունենալ երկու երկրների սոցիալ տնտեսական զարգացման գործընթացում և համաշխարհային գիտա-կրթական տարածքում ապահովել համալսարանների ավելի լայն ինտեգրումը։

Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ուսանողները և դասախոսները կարող են համատեղ մշակել կրթական ծրագրեր, իրականացնել կրթական և գիտահետազոտական նախագծեր, միջազգային ծրագրերի շրջանակներում համագործակցել գիտական և կրթական ծրագրերում, դասախոսների և գիտաշխատողների փոխանակում կատարել և կազմակերպել մի շարք այլ գիտակրթական միջոցառումներ և դասավանդումներ։


ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյան

Դիտվել է՝ 38716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ