Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ես, որ­պես պատ­մա­բան, մտա­ծում էի, որ Կար­սի պայ­մա­նագ­րից 100 տա­րի անց նման սխալ­ներ այլևս թույլ չենք տա»

«Ես, որ­պես պատ­մա­բան, մտա­ծում էի, որ Կար­սի պայ­մա­նագ­րից 100 տա­րի անց նման սխալ­ներ այլևս թույլ չենք տա»
18.12.2020 | 00:42

«Արևելք» վեր­լու­ծա­կան և հե­տա­զո­տա­կան կենտ­րո­նի տնօ­րեն, պատ­մա­բան ԳԵ­ՎՈՐԳ ՄԵԼ­ՔՈՆ­ՅԱ­ՆԻ հետ զրու­ցում ենք Հա­յաս­տա­նում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի թե­մա­յով։

-Պա­րոն Մել­քո­նյան‚ ի՞նչ ի­րա­վի­ճակ է ստեղծ­վել այ­սօր Հա­յաս­տա­նում։ Ինչ­պե՞ս կբ­նու­թագ­րեք այն։
-Հա­յաս­տա­նում ստեղծ­վել է ա­վան­դա­կան մի ի­րա­վի­ճակ, երբ վերևին­նե­րը չեն կա­րո­ղա­նում, իսկ ներքևին­նե­րը չեն ու­զում։ Իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում հա­մար­ժե­քո­րեն պաշտ­պա­նել հան­րա­պե­տու­թյան ու հան­րու­թյան շա­հերն ա­նընդ­հատ խո­րա­ցող մար­տահ­րա­վեր­նե­րից։ Սա փաստ է։ Մյուս կող­մից էլ, ընդ­դի­մու­թյու­նը, որ փոր­ձում է հա­մախմ­բել ու­ժե­րը, ա­նընդ­հատ ստա­նում է հար­ված­ներ՝ ի դեմս նախ­կին­ներ-ներ­կա­ներ կար­գա­խոս­նե­րի, և այս պա­հին, ըստ էու­թյան, կոն­սո­լի­դա­ցիան շատ դան­դաղ է ըն­թա­նում, բայց կար­ծում եմ՝ ի վեր­ջո կս­տաց­վի։ Եվ ա­մե­նա­սար­սա­փե­լի ի­րա­վի­ճա­կը, ո­րը երբևի­ցե չէի պատ­կե­րաց­նի, ըստ էու­թյան, բա­նա­կում տի­րող քաո­տիկ վի­ճա­կը։ Ես չեմ վա­խե­նում դա հն­չեց­նե­լուց ու դրա հա­մար քն­նա­դատ­վե­լուց։ Մենք տես­նում ենք, որ բա­նա­կում առ­կա խն­դիր­նե­րը ա­րագ և հա­մար­ժեք ար­ձա­գան­քի չեն ար­ժա­նա­նում։ Բա­ցի այդ, ու­նե­նում ենք ան­նա­խա­դեպ թվով գե­րի­ներ, ին­չը մեր պատ­մու­թյան ըն­թաց­քում բա­ցա­ռիկ երևույթ է։ Սա, կար­ծում եմ, ա­ռա­ջին հեր­թին զոր­քե­րի ոչ ճիշտ կա­ռա­վար­ման‚ ներ­քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րի հետևանք է։ Ըստ էու­թան, բա­նա­կը չի կողմ­նո­րոշ­վում իր ա­նե­լիք­նե­րում։ 1920 թվա­կա­նի Կար­սի պատ­մու­թյու­նը, ցա­վոք, և՛ ներ­քա­ղա­քա­կան, և՛ ար­տա­քին քա­ղա­քա­կան ա­ռու­մով ուղ­ղա­կիո­րեն կրկն­վում է մեր օ­րե­րում։ 1920 թվա­կա­նին Կար­սում զին­վոր­նե­րը չէին կռ­վում, ո­րով­հետև մի մասն ա­սում էր՝ ես դաշ­նակ­ցա­կան­նե­րի հա­մար չեմ կռ­վե­լու, մյուս մա­սը՝ ես բոլշևիկ­նե­րի դեմ դուրս չեմ գա, զոր­քը բա­ժան­վել էր մա­սե­րի։ Ցա­վոք, նույն գոր­ծըն­թա­ցը մենք տես­նում ենք այ­սօր։ Ես մեկ տա­րի ա­ռաջ ձեր թեր­թին տված հար­ցազ­րույ­ցում ա­սել եմ՝ չպետք է թույլ տալ, որ քա­ղա­քա­կան ցեցն ընկ­նի բա­նա­կի մեջ, դա մեզ հա­մար լի­նե­լու է կոր­ծա­նա­րար։ Պա­հը բաց է թողն­ված, և քա­ղա­քա­կան խմո­րում­նե­րը հա­սել են նաև բա­նակ։ Բա­նա­կի կաթ­վա­ծա­հար վի­ճա­կը, այս­քան գե­րի ու­նե­նա­լը հենց քա­ղա­քա­կան խմո­րում­նե­րի հետևանք է։ Ցան­կա­նում եմ նաև հի­շել, որ 1992-93 թվա­կան­նե­րին, ինչ կա­տար­վում էր Ադր­բե­ջա­նում, նույ­նը պրո­յեկտ­վել է մեզ մոտ։ Ադր­բե­ջա­նը պարտ­վեց հիմ­նա­կա­նում այն պատ­ճա­ռով‚ որ բա­նա­կը սկ­սեց քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րի մեջ շա­հարկ­վել։ Մեր պար­տու­թյան գլ­խա­վոր պատ­ճառ­նե­րից էր այն‚ որ նախ եր­կու­սու­կես տա­րի հա­սա­րա­կու­թյու­նը բա­ժան­վեց հնե­րի-նո­րե­րի‚ սև-սպի­տա­կի‚ կա­նաչ-կա­պույ­տի‚ այդ տրա­մադ­րու­թյուն­նե­րը ներ­թա­փան­ցե­ցին զին­ված ու­ժեր‚ և զին­վոր­նե­րը սկ­սե­ցին մտա­ծել‚ թե ում հրա­մա­նին են­թարկ­վեն։ ՈՒ դա հան­գեց­րեց այս խայ­տա­ռակ ի­րա­վի­ճա­կին։ Ցա­վոք‚ ես‚ որ­պես պատ­մա­բան‚ մտա­ծում էի‚ որ Կար­սի պայ­մա­նագ­րից 100 տա­րի անց այլևս նման սխալ­ներ թույլ չենք տա‚ ո­րով­հետև մենք տե­սել ենք դա ու ա­նընդ­հատ խո­սել այդ մա­սին‚ սա­կայն, ցա­վոք, 100 տա­րի անց Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան ու ռազ­մա­կան ղե­կա­վա­րու­թյունն ա­րեց նույն սխալ­նե­րը։ Ար­դյուն­քում ու­նե­ցանք մի մեծ ող­բեր­գու­թյուն և մի ի­րա­վի­ճակ‚ ո­րը շտ­կե­լու հա­մար տաս­նա­մյակ­ներ են անհ­րա­ժեշտ։
- Ի­րա­վի­ճա­կը շտ­կե­լու ի՞նչ ճա­նա­պարհ­ներ եք տես­նում։
-Ա­ռա­ջին հեր­թին Հա­յաս­տա­նում պետք է ձևա­վոր­վի ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյան իշ­խա­նու­թյուն՝ ա­ռանց նախ­կին-ներ­կա պի­տակ­նե­րի։ Պետք է ու­նե­նանք բա­ցար­ձակ պրո­ֆե­սիո­նալ ղե­կա­վա­րու­թյուն՝ պե­տա­կան կա­ռա­վար­ման փորձ‚ գի­տե­լիք­ներ ու­նե­ցող մարդ­կանց ներգ­րավ­մամբ՝ ան­կախ ի­րենց քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րից։ Ա­մե­նա­կարևոր քայ­լե­րից պետք է լի­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ամ­բողջ անձ­նա­կազ­մի վե­րա­նա­յու­մը՝ սկ­սած գե­նե­րա­լի­տե­տից։ Պետք է են­թարկ­վեն պա­տաս­խա­նատ­վու­թյան նրանք‚ ո­րոնք ռազ­մա­կան խո­շոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րում ու­նե­ցել են ձա­խո­ղում­ներ և մշա­կել ոչ ճիշտ ռազ­մա­վա­րու­թյուն ու մար­տա­վա­րու­թյուն։ Հա­սա­րա­կա­կան պա­հանջն այ­սօր դա է։ Ե­թե չպատժ­վեն‚ սխալ­նե­րը կլի­նեն շա­րու­նա­կա­կան։ Եր­րորդ՝ անհ­րա­ժեշտ է բա­նա­կի ամ­բող­ջո­վին նոր ռազ­մա­վա­րու­թյան և մար­տա­վա­րու­թյան մշա­կում՝ նոր պա­տե­րազ­մին հա­մա­հունչ‚ նոր սպառ­նա­լիք­նե­րին հա­մա­պա­տաս­խան զին­տեխ­նի­կա­յի գնում։ Չոր­րորդ՝ երկ­րում նոր տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան մշա­կում ու ներդ­րում։ Հա­յաս­տա­նը պետք է ու­նե­նա մր­ցու­նակ տն­տե­սու­թյուն‚ այ­լա­պես հա­ջորդ պա­տե­րազ­մում նույն­պես պարտ­վե­լու ենք։ Երկ­րի տն­տե­սու­թյու­նը պետք է ոտ­քի կանգ­նի‚ այ­լա­պես բո­լոր մյուս քայ­լերն ա­նի­մաստ են լի­նե­լու։ Հին­գե­րորդ՝ մեծ աշ­խա­տանք պետք է տար­վի կր­թու­թյան նոր ո­րակ ու­նե­նա­լու հա­մար‚ մենք այդ ռե­սուր­սը դեռ ու­նենք։ Ա­ռանց նոր կր­թա­կան ծրագ­րե­րի ու քա­ղա­քա­կա­նու­թյան մենք ա­ռա­ջըն­թաց ա­պա­հո­վել չենք կա­րող։ Սրանք 5 կարևո­րա­գույն խն­դիր­ներն են‚ որ պետք է մեր ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը լի­նեն‚ և օր ա­ռաջ անց­նենք դրանց կա­տար­մա­նը։ Այս քայ­լե­րից հե­տո կա­րող ենք մտա­ծել կո­րուստ­նե­րը վե­րա­կանգ­նե­լու և ա­ռաջ ըն­թա­նա­լու մա­սին։ Հա­կա­ռակ դեպ­քում մեզ­նից ա­մեն օր նոր զի­ջում­ներ են կոր­զե­լու‚ քա­նի որ կա­ռա­վա­րու­թյու­նը, ըստ էու­թյան, ի վի­ճա­կի չէ պաշտ­պա­նե­լու հա­յու­թյան շա­հե­րը‚ պար­զա­պես չու­նի հան­րու­թյան վս­տա­հու­թյունն ու որևէ ռե­սուրս։ Դրանք սպառ­վել են։
-Մենք նաև աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շատ բարդ ի­րա­վի­ճա­կում ենք հայ­տն­վել՝ գտն­վում ենք Թուր­քիա­յի‚ Սի­րիա­յի‚ Իս­րա­յե­լի‚ Ռու­սաս­տա­նի‚ Ի­րա­նի շա­հե­րի բախ­ման կենտ­րո­նում։ Այդ հա­մա­տեքս­տում ինչ­պե՞ս պետք է մեզ դրսևո­րենք։
-Հաշ­վի առ­նե­լով Հա­յաս­տա­նի ներ­կա տն­տե­սա­կան‚ ռազ­մա­կան վի­ճա­կը՝ մեր եր­կի­րը պետք է հնա­րա­վո­րինս չե­զոք քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րի։ Ե­թե մենք ընկ­նենք ևս մեկ հար­վա­ծի տակ‚ այլևս չենք կա­րող ուղղ­վել կամ էլ կուղղ­վենք տաս­նա­մյակ­ներ անց։ Մենք չպետք է խառն­վենք մեծ տե­րու­թյուն­նե­րի շա­հե­րի բախ­մա­նը‚ մենք տե­սել ենք, թե 1915 թվա­կա­նին ինչ­պես են մեզ զո­հա­բե­րում հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կան շա­հե­րին։ Մենք դրան ա­կա­նա­տես ե­ղանք նաև այս տա­րի։ Հնա­րա­վո­րինս չե­զոք‚ զուսպ քա­ղա­քա­կա­նու­թյուն պետք է վար­վի։ Պետք է մեր բա­ռա­պա­շա­րից հան­վի «հա­կա» բա­ռը։ Ե­թե մեզ փոր­ձեն ներ­քա­շել ի­րա­նա­կան‚ ռու­սա­կան‚ թուր­քա­կան խա­ղե­րի մեջ‚ մենք կս­տա­նանք ևս մեկ ուժ­գին հար­ված‚ ո­րից հե­տո հարց է՝ երբևէ կկա­րո­ղա­նա՞նք վե­րա­կան­գն­վել։ Եվ չի բա­ցառ­վում‚ որ Հա­յաս­տա­նի տա­րած­քը վե­րած­վի փոք­րիկ Սի­րիա­յի‚ ին­չը մեզ հա­մար կլի­նի կոր­ծա­նա­րար։

Զրու­ցեց Լի­լիթ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 12446

Մեկնաբանություններ