«Լի­վեր­պու­լը» դար­ձավ միանձ­ն­յա ա­ռա­ջա­տար

«Լի­վեր­պու­լը» դար­ձավ միանձ­ն­յա ա­ռա­ջա­տար
18.12.2020 | 01:17

Ընդ ո­րում, լի­վեր­պուլ­ցի­ներն ի­րենց ա­ռա­ջա­տա­րու­թ­յա­նը հա­սել են գլ­խա­վոր մր­ցակ­ցի հետ ու­նե­ցած տե­տա­տետ հան­դի­պու­մում, ինչն ա­ռա­վել ծան­րակ­շիռ է դարձ­նում կա­տար­վա­ծը։ Ի­րենց հեր­թին ա­ռա­ջա­տա­րի դե­րում շա­րու­նա­կել են ի­րենց լավ զգալ «Բա­յե­րը»՝ Գեր­մա­նիա­յում ու «Լի­լը»՝ Ֆրան­սիա­յում՝ հա­վաս­տե­լով, որ ա­խոր­ժակն ու­տե­լիս է բաց­վում։ Շա­րու­նա­կում է ա­ռա­ջա­տա­րի ո­րա­կում մնալ և «Մի­լա­նը», ո­րը, սա­կայն երկ­րորդ ա­նընդ­մեջ խաղն ա­վար­տեց ոչ-ո­քի ար­դ­յուն­քով՝ մեր­ձա­կա հե­տապն­դող­նե­րին հնա­րա­վո­րու­թ­յուն տա­լով ա­վե­լի ու ա­վե­լի կր­ճա­տե­լու ի­րե­նից հետ մնա­լը։

ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Օ­րա­ցու­ցա­յին պլա­նում լա լի­գան այս օ­րե­րին ըն­դա­մե­նը ե­րեք հան­դի­պում ու­ներ, ու դրան­ցից թիվ մե­կը հար­կավ «Բար­սե­լոն»-«Ռեալ Սո­սիե­դադ» դի­մա­կա­յու­թյունն էր, որ­տեղ, նկա­տի ու­նե­նա­լով հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լում կա­տա­լո­նյան ա­կում­բի չա­փա­զանց բարձր հա­մա­րու­մը, դժ­վար էր ա­ռաջ­նայ­նու­թյու­նը բա­ցա­ռա­պես նրան վե­րա­պա­հե­լը, քա­նի որ այս մր­ցաշր­ջա­նում ա­ռանձ­նա­կի «գույ­նե­րով» է ներ­կա­յա­նում նաև նրա օր­վա մր­ցա­կի­ցը. բա­վա­կան է ա­սել, որ ար­դեն քա­նի տուր սան­սե­բաս­տա­ցի­նե­րը գրե­թե հրա­ժեշտ չեն տա­լիս ա­ղյու­սա­կի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նին։
Հան­դի­պու­մը, ինչ­պես և սպաս­վում էր, ու­նե­ցել է սուր ըն­թացք ու այդ­պի­սին է ե­ղել ընդ­հուպ դի­մա­կա­յու­թյան վեր­ջին վայր­կյա­նը։ Հաղ­թել է «Բար­սե­լո­նը», ընդ ո­րում, այդ հաղ­թա­նա­կը ե­ղել է կա­մա­յին­նե­րի շար­քից՝ 2։1։ Նկա­տենք, որ կա­տա­լո­նյան ա­կում­բի կազ­մում սա «Կամպ Նոու» մար­զա­դաշ­տում Լեո Մե­սիի մաս­նակ­ցու­թյամբ 300-րդ հաղ­թա­կան խաղն էր։ Դրան­ցից 211-ը ե­ղել է լա լի­գա­յի, 53-ը՝ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի, 30-ը՝ Իս­պա­նիա­յի գա­վա­թի, 6-ը՝ երկ­րի սու­պեր­գա­վա­թի հան­դի­պում­նե­րում։
Մր­ցակ­ցու­թյան 13-րդ րո­պեից տա­սը հո­գով մնա­ցած «Աթ­լե­տի­կի» հետ առ­ճա­կատ­ման վեր­ջին տասն­հինգ րո­պեն «Ռեա­լի» հա­մար ե­ղել է հան­գու­ցա­յին. «ար­քա­յա­կա­նը» նախ ա­ռաջ է ան­ցել հաշ­վի մեջ, ա­պա վերջ­նա­կա­նա­պես ամ­րապն­դել հաղ­թա­նա­կը՝ 3։1 (տան­տե­րե­րի վեր­ջին եր­կու գո­լի հե­ղի­նակն էլ Կա­րիմ Բեն­զե­ման է)։
Այս եր­կու դի­մա­կա­յու­թյուն­նե­րի ար­դյուն­քով ա­ռա­ջին ե­ռյա­կում ստեղծ­վել է հետևյալ պատ­կե­րը. թե՛ «Աթ­լե­տի­կոն», թե՛ «Ռեալ Սո­սիե­դա­դը», թե՛ «Ռեալն» ու­նեն 26-ա­կան միա­վոր, սա­կայն մի շատ էա­կան տար­բե­րու­թյամբ՝ ա­ռա­ջինն անց­կաց­րել է 11, երկ­րոր­դը՝ 14, եր­րոր­դը՝ 13 խաղ։
Լա լի­գա­յի այս օ­րե­րի եր­րորդ մր­ցակ­ցու­թյու­նը ե­ղել է «Սել­տա­յի» ու «Կա­դի­սի» միջև, որ­տեղ վեր­ջինս պարտ­վել է 0։4 հաշ­վով ու դուրս մնա­ցել ա­ռա­ջին վե­ցյա­կից։ Նրա փո­խա­րեն այն­տեղ է հայ­տն­վել ար­դեն 20 միա­վո­րի տեր դար­ձած «Բար­սե­լո­նը», որն իր հեր­թին շր­ջան­ցել է «Սևի­լիա­յին»՝ 11 խա­ղից հե­տո 19 միա­վոր ու­նե­ցող ան­դա­լուզ­ցի­նե­րին հար­կադ­րե­լով նա­հան­ջե­լու վե­ցե­րորդ հո­րի­զո­նա­կան։
Չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում «Վի­լիա­ռեալն» է՝ 13 հան­դի­պու­մից հե­տո 22 միա­վոր ցու­ցա­նի­շով։

ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Բու­դես­լի­գա­յի 12-րդ տուրն ա­ռա­ջին ե­ռյա­կի նվա­ճած բնագ­ծե­րը թո­ղեց ան­փո­փոխ։ «Բա­յերն» ա­ռա­վել քան վս­տահ մր­ցե­լույթ է ու­նե­ցել Քյոլ­նում՝ տե­ղի հա­մա­նուն թի­մին պար­տու­թյան մատ­նե­լով չորս ան­պա­տաս­խան գն­դա­կի տար­բե­րու­թյամբ։ «Հո­ֆեն­հայ­մի» հետ ար­տագ­նա­յում խփած միակ գն­դա­կը ե­ղել է հօ­գուտ «Լայպ­ցի­գի», տնա­յին խա­ղում «Բա­վա­րիան» գե­րա­զան­ցել է հյուր ժա­մա­նած «Վոլ­ֆս­բուր­գին»՝ 2։1: Դուբլ է հե­ղի­նա­կել Ռո­բերտ Լևան­դովս­կին։ Սրանք տա­ղան­դա­վոր լեհ հար­ձակ­վո­ղի 250 և 251-րդ գո­լերն են ե­ղել բուն­դես­լի­գա­յում։ Նրա­նից միայն եր­կու ֆուտ­բո­լիստ ու­նի ա­վե­լի լավ ցու­ցա­նիշ։ Մե­կը 365 գոլ հե­ղի­նա­կած լե­գեն­դար Գերդ Մյուլ­լերն է, մյու­սը՝ Կլաուս Ֆի­շե­րը՝ 268։
28 միա­վո­րով «Բա­յերն» ա­ղյու­սա­կի գլ­խա­մա­սում է, 27-ա­կան ու­նեն մյուն­խեն­ցի­ներն ու լայպ­ցիգ­ցի­նե­րը։
«Վոլ­ֆս­բուր­գի» պար­տու­թյու­նից օգտ­վեց ու նրան մեկ միա­վո­րով շր­ջան­ցեց «Վեր­դե­րին» հյուր գնա­ցած ու 2։1 հաշ­վով պար­տու­թյան մատ­նած Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան։ Այն 22 միա­վո­րով չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է։
Թե­պետ վեր­ջին չորս մր­ցակ­ցու­թյու­նում «ՈՒ­նիոն Բեռ­լինն» ա­ռանձ­նա­պես աչ­քի չի ըն­կել (չորս խա­ղից ե­րեք միա­վոր է վաս­տա­կել, «Շտուտ­գար­տի» հետ տու­րի այս ար­տագ­նան էլ ա­վար­տել է 2։2 հաշ­վով), այ­դու­հան­դերձ վե­ցե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում ու­նե­ցած դիր­քը դեռևս կա­րո­ղա­նում է պահ­պա­նել։ 18 միա­վոր ու­նեն նաև տու­րի նրա մր­ցա­կիցն ու Մեն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիան»։

ՖՐԱՆ­ՍԻԱ
Հե­տաքր­քիր զար­գա­ցում­ներ են լի­գա-1-ում։ «Դի­ժո­նին» հյուր գնա­ցած «Լի­լը» հաղ­թել է եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ ու պահ­պա­նել «Պա­րի Սեն Ժեր­մե­նից» նա­խորդ տու­րից խլած միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը։ Միա­վոր­նե­րի կո­րուստ չի ու­նե­ցել և երկ­րի գոր­ծող չեմ­պիո­նը՝ տնա­յին խա­ղում ճիշտ նույն­պի­սի հաշ­վով հաս­տա­տե­լով ա­ռա­վե­լու­թյու­նը «Լո­րիա­նի» նկատ­մամբ։
«Լիո­նը» կա­րող էր ա­ռաջ­նու­թյու­նում հաս­տա­տել եր­կիշ­խա­նու­թյուն, սա­կայն այդ բա­նը նրան թույլ չի տվել ա­նել հյուր ժա­մա­նած «Բրես­տը»՝ 2։2։
Չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է 27 միա­վո­րով մնա­ցած «Մար­սե­լը», որն ար­տագ­նա­յում 1։2 հաշ­վով զի­ջել է «Ռե­նին», սա­կայն պա­կաս անց­կաց­րած խա­ղե­րի քա­նա­կով դեռևս շա­րու­նա­կում է մնալ ա­ռաջ­նու­թյան պո­տեն­ցիալ լի­դեր։ Մար­սել­ցի­նե­րի ան­վան դի­մաց 27 միա­վոր է։
26 միա­վո­րով շա­րու­նա­կեց հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում մնալ մեր հայ­րե­նա­կից Մի­շել Դեր-Զա­քա­րյա­նի գլ­խա­վո­րած «Մոն­պե­լիեն», ո­րի հա­մար կա­տա­րյալ փոր­ձանք է դար­ձել «Մե­ցին» հյու­րըն­կա­լե­լը՝ 0։2։

ԱՆԳ­ԼԻԱ
Տու­րի գլ­խա­վոր մր­ցակ­ցու­թյու­նը պրե­միեր լի­գա­յի ա­ռա­ջին եր­կու տե­ղում գտն­վող «Լի­վեր­պու­լի» ու «Տո­տեն­հե­մի» միջև էր։ Կող­մե­րից ցան­կա­ցա­ծի հաղ­թա­նա­կը նրան դարձ­նում էր միանձ­նյա ա­ռա­ջա­տար։ Որ­քան էլ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի պա­կաս չկար, ա­ռա­ջին խա­ղա­կե­սում մե­կա­կան գոլ փո­խա­նա­կած­նե­րը հան­դի­պումն այդ­պես էլ գլո­րում էին ոչ-ո­քիի հան­գր­վան, սա­կայն հյու­րե­րի հա­մար ճա­կա­տագ­րա­կան ե­ղավ նշա­նակ­ված ան­կյու­նա­յի­նը, ո­րի խա­ղար­կու­մից գլ­խի հար­վա­ծով Ռո­բեր­տո Ֆիր­մի­նոն ա­ռաջ մղեց տան­տե­րե­րին։ 28 միա­վո­րով «Լի­վեր­պու­լը» ստանձ­նեց ա­ռաջ­նու­թյան միանձ­նյա լի­դե­րու­թյու­նը։
24 միա­վո­րով եր­րորդ-չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են «Սաուտ­հեմպ­տոնն» ու «Լես­տե­րը»։ «Սր­բերն» ար­տագ­նա­յում ոչ-ո­քի են խա­ղա­ցել «Ար­սե­նա­լի» հետ՝ ձեռ­քից բաց թող­նե­լով հաղ­թա­նա­կը (1։1), «աղ­վես­նե­րը» հյու­րըն­կա­լե­լիս 0։2 հաշ­վով զի­ջել են «Է­վեր­տո­նին»։ Վեր­ջինս 23 միա­վո­րով տեղ է զբա­ղեց­րել հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։
Վեր­ջին եր­կու տու­րե­րի հան­դի­պում­նե­րը «Չել­սիի» հա­մար ար­տագ­նա­նե­րի կար­գից էին ու նո­րից վատ ա­վար­տով։ Այս ան­գամ նրան պար­տու­թյան է հար­կադ­րել «Վուլ­վեր­հեմպ­տո­նը»՝ 2։1։ Միա­վոր­նե­րի կո­րուստն «ազն­վա­կան­նե­րի» հա­մար նշա­նա­կել է հրա­ժեշտ ա­ռա­ջին հն­գյա­կին։
Երկ­րորդ ա­նընդ­մեջ ոչ-ո­քին է գրան­ցել «Ման­չեստր Սի­թին»։ Ե­թե «Յու­նայ­թե­դի» հետ նա­խորդ տու­րի­նը քիչ թե շատ ըն­կա­լե­լի էր, «Վեստ Բրոմ­վի­չի» հետ ոչ-ո­քին (1։1) այն­քան էլ հաս­կա­նա­լի չէ, թե­պետ մյուս կող­մից էլ երբ նա­յում ես 11 խա­ղից հե­տո «քա­ղա­քաբ­նակ­նե­րի» ու­նե­ցած եր­կու պար­տու­թյանն ու հինգ ոչ-ո­քիին, զար­մա­նա­լու քիչ տեղ է մնում։
«Շե­ֆիլ­դի» հետ ման­չեստ­րյան մյուս գրան­դի՝ «Յու­նայ­թե­դի» հան­դի­պու­մը ե­րեկ ուշ ե­րե­կո­յան էր։

Ի­ՏԱ­ԼԻԱ
Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ մտա­ծե­լով, որ ե­թե «Պար­ման» սկու­դե­տեի ա­ռա­ջա­տա­րի հետ կա­րող է հա­վա­սա­րի ի­րա­վուն­քով խա­ղալ ու մր­ցակ­ցի եր­կու գո­լին պա­տաս­խա­նել նույն­քա­նով, ին­չու չեն կա­րող նույնն ա­նել և ի­րենք, ու ջե­նո­վա­ցի­ներն ան­ցել են մտա­ծա­ծի ի­րա­կա­նաց­մա­նը։ Ոս­կեր­չա­կան ճշգր­տու­թյամբ։ Նկա­տենք, որ պար­տու­թյու­նից խու­սա­փո­ղը ե­ղել է ա­ռա­ջա­տա­րը։ «Մի­լա­նի» այս երկ­րորդ հա­րա­բե­րա­կան վրի­պու­մից դար­ձյալ ա­ռա­վե­լա­գույն հա­տույ­ցով է օգտ­վել «Նա­պո­լիին» հյու­րըն­կա­լած ու պար­տու­թյան մատ­նած «Ին­տե­րը»՝ 1։0։ Նո­րից իր վճ­ռո­րոշ խոսքն է ա­սել Լու­կա­կուն, ո­րի առն­չու­թյամբ, ի­հար­կե, ա­ռանց ռա­սիս­տա­կան շեշ­տադ­րում­նե­րի, կա­րող ենք ա­սել՝ մավ­րը կր­կին ա­րեց իր գոր­ծը։ Մի­լա­նյան երկ­րորդ թի­մի ան­վան դի­մաց 27 միա­վոր է, ինչն ըն­դա­մե­նը մե­կով է պա­կաս մի­լա­նյան ա­ռա­ջին թի­մի ու­նե­ցա­ծից։
Եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում գտն­վող «Յու­վեն­տու­սը» սե­փա­կան հար­կի տակ չի կա­րո­ղա­ցել կոտ­րել «Ա­տա­լան­տա­յի» դի­մադ­րու­թյու­նը՝ 1։1։
Չոր­րորդն այս­տեղ վերն ար­դեն հի­շա­տակ­ված «Նա­պո­լին» է 23 միա­վո­րով, ին­չը «ծեր սի­նյո­րա­յի» ու­նե­ցա­ծից պա­կաս է ըն­դա­մե­նը մեկ նի­շով։ Նույն­քան միա­վո­րով «Նա­պո­լիին» հա­ջոր­դում է ար­տագ­նա­յում «Ֆիո­րեն­տի­նա­յի» դեմ պայ­քա­րում միա­վոր վաս­տա­կած «Սա­սուո­լոն»՝ 1։1։
Լա­վա­գույն վե­ցյա­կը եզ­րա­փա­կում է «Ռո­ման», որ ե­րեկ ե­րե­կո­յան մր­ցել է «Թու­րի­նի» հետ։ Հաղ­թա­նա­կը ի­տա­լա­կան «գայ­լե­րին» միա­վոր­նե­րով կա­րող էր հա­վա­սա­րեց­նել «Յու­վեն­տու­սին»։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 13302

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ