Արթուր Դավ­թ­յա­նի գե­րա­զանց մր­ցե­լույ­թը

Արթուր Դավ­թ­յա­նի գե­րա­զանց մր­ցե­լույ­թը
22.12.2020 | 01:55

Ռու­սաս­տա­նի Պեն­զա քա­ղա­քում կա­յա­ցել է օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի չեմ­պիոն Մի­խա­յիլ Վո­րո­նի­նի գա­վա­թի 27-րդ խա­ղար­կու­թ­յու­նը։ Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­րել են Եվ­րո­պա­կան խա­ղե­րի չեմ­պիոն Ար­թուր Դավ­թ­յանն ու Ար­մեն Պետ­րո­ս­յա­նը։ Ար­թու­րը հիա­նա­լի է հան­դես ե­կել ինչ­պես բազ­մա­մար­տում, այն­պես էլ ա­ռան­ձին գոր­ծիք­նե­րի եզ­րա­փա­կիչ­նե­րում՝ նվա­ճե­լով 4 ոս­կե և 2 բրոն­զե մե­դալ, իսկ բա­նա­կից զո­րացր­ված Ար­մե­նը, ում հա­մար սա ծա­ռա­յութ­յու­նից հե­տո ա­ռա­ջին մի­ջազ­գա­յին մր­ցա­շարն էր, նվա­ճել է 1 բրոն­զե մե­դալ։


Բազ­մա­մար­տում Դավ­թ­յանն ան­գե­րա­զան­ցե­լի է ե­ղել 82,899 միա­վո­րով և դար­ձել ոս­կե մե­դա­լա­կիր։ Ա­ռան­ձին գոր­ծիք­նե­րի եզ­րա­փա­կիչ­նե­րում Ար­թուր Դավ­թ­յա­նը ոս­կե մե­դա­լա­կիր է դար­ձել նժույ­գա­թա­փե­րում, հե­նա­ցատ­կում և ա­զատ վար­ժու­թ­յու­նում։ Հա­յաս­տա­նի բազ­մա­կի չեմ­պիո­նը եր­կու բրոն­զե մե­դալ էլ նվա­ճել է օ­ղակ­նե­րի և պտ­տա­ձո­ղի եզ­րա­փա­կիչ­նե­րում, իսկ Ար­մեն Պետ­րո­ս­յա­նը բրոն­զե մե­դա­լա­կիր է դար­ձել զու­գա­փայ­տե­րի վար­ժու­թ­յու­նում։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 11521

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ