Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՀ-ում տո­տալ ա­նիշ­խա­նու­թ­յուն է

ՀՀ-ում տո­տալ ա­նիշ­խա­նու­թ­յուն է
25.12.2020 | 00:22

Հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րում այ­սօր բա­վա­կա­նին հե­տաքր­քիր ի­րա­վի­ճակ է ստեղծ­ված. միայն ա­լար­կոտն է, որ չի քն­նա­դա­տում Նի­կոլ Փա­շի­նյա­նին ու նրա ղե­կա­վա­րած իշ­խա­նու­թյա­նը, սա­կայն միա­ժա­մա­նակ միայն ա­լար­կո­տը չի քն­նա­դա­տում վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջող ընդ­դի­մու­թյա­նը։ Երկ­կողմ քն­նա­դա­տու­թյան այս ի­րա­վի­ճակն ընդ­հա­նուր պա­րի­տետ է ձևա­վո­րել։ Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը հե­տաք­րք­րա­կան է նաև այն ա­ռու­մով, որ հան­րա­յին դիս­կուր­սում գո­յու­թյուն ու­նե­ցող ու­ժե­րի պա­րի­տե­տը իշ­խա­նու­թյան լծակ­նե­րի տի­րա­պետ­ման ա­ռու­մով ար­տա­ցո­լում է նաև ու­ժե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը։


Երկ­րում ա­նիշ­խա­նու­թյունն ու­նի եր­կու հա­վա­սա­րա­զոր կողմ. իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում ո­րո­շում կա­յաց­նել, չի էլ կա­րո­ղա­նում որևէ ո­րո­շում ի­րա­կա­նաց­նել, ե­թե այն, այ­նուա­մե­նայ­նիվ, կա­յաց­նում է։ Դրա վառ ա­պա­ցույցն այն է, որ ար­դեն ա­վե­լի քան մեկ ա­միս է ան­ցել այն պա­հից, երբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­ցեց ժո­ղովր­դի թույ­լտ­վու­թյու­նը՝ վեց ա­միս պաշ­տո­նա­վա­րե­լու և իր ներ­կա­յաց­րած ճա­նա­պար­հա­յին քար­տե­զը կյան­քի կո­չե­լու հա­մար‚ սա­կայն նրա ճա­նա­պար­հա­յին քար­տե­զից ոչ մի կետ այս ըն­թաց­քում կյան­քի չի կոչ­վել։ Ե­թե նույ­նիսկ ինչ-ինչ ո­րո­շում­ներ կա­ռա­վա­րու­թյան նիս­տե­րում փակ կամ բաց քն­նար­կում­նե­րի տես­քով ըն­դուն­վում են, միևնույն է, դրանք չեն ի­րա­կա­նաց­վում, քա­նի որ կա­տա­րող օ­ղակն այժմ ամ­բող­ջո­վին կաթ­վա­ծա­հար վի­ճա­կում է և ա­ռանձ­նա­պես չի էլ պատ­կե­րաց­նում, թե ինչ­պես կա­րե­լի է այդ ո­րո­շում­ներն ի­րա­կա­նաց­նել, ու սպա­սում է ո­րո­շա­կիու­թյան։


Այ­սինքն՝ մի կող­մում իշ­խա­նու­թյունն է, որ­տեղ չու­նեն կամք, գի­տե­լիք­ներ՝ ի­րա­վի­ճա­կը կա­ռա­վա­րե­լու հա­մար։ Ընդ ո­րում‚ աս­վա­ծը վե­րա­բե­րում է բո­լոր ո­լորտ­նե­րին, ին­չը ո­րոշ վեր­լու­ծա­բան­նե­րի հիմք է տա­լիս ա­սե­լու, որ Հա­յաս­տա­նում ստեղծ­վել է ոչ թե քա­ղա­քա­կան ճգ­նա­ժամ, այլ տն­տե­սա­կան, անվ­տան­գա­յին, սո­ցիա­լա­կան, բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան, մի խոս­քով՝ հա­մա­կար­գա­յին ճգ­նա­ժամ։
Սա­կայն մյուս կող­մից էլ կա­րե­լի է են­թադ­րել, որ ե­թե մե­կը չի տի­րա­պե­տում իշ­խա­նա­կան լծակ­նե­րին, ա­պա այդ լծակ­նե­րին պետք է որ տի­րա­պե­տի մեկ այլ կողմ։ Ըստ էու­թյան, դա պետք է որ լի­նի ընդ­դի­մու­թյու­նը, ո­րը ստի­պում է հա­սա­րա­կու­թյա­նը կա­տա­րել իր ո­րո­շում­նե­րը։ Սա­կայն մենք տես­նում ենք, որ Հա­յաս­տա­նում դա էլ ա­ռանձ­նա­պես գո­յու­թյուն չու­նի կամ էլ գո­յու­թյուն ու­նի մաս­նա­կիո­րեն։ Այս­պի­սով՝ կա­րող ենք ար­ձա­նագ­րել մի ան­հեր­քե­լի փաստ՝ կա­ռա­վա­րու­թյու­նը չի տի­րա­պե­տում ի­րա­վի­ճա­կին, իսկ դե­յու­րե իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում դե­ֆակ­տո ի­րա­կա­նաց­նել, սա­կայն ընդ­դի­մու­թյու­նը նույն­պես չի տի­րա­պե­տում իշ­խա­նու­թյա­նը։ Այդ իսկ պատ­ճա­ռով Հա­յաս­տա­նում հետ­պա­տե­րազ­մա­կան շր­ջա­նում ա­մե­նավ­տան­գա­վոր ի­րա­վի­ճակ­նե­րից մեկն է ստեղծ­վել՝ ա­նիշ­խա­նու­թյուն։ Կաթ­վա­ծա­հար են թե՛ պե­տա­կան հա­մա­կար­գը, թե՛ հա­սա­րա­կու­թյու­նը։ ՈՒ սա ար­դեն տևում է մոտ ե­րեք ա­միս։


Ընդ­դի­մու­թյունն ա­ռանձ­նա­պես չի թաքց­նում, որ հաշ­վի առ­նե­լով հա­սա­րա­կու­թյան ո­րո­շա­կի ա­պա­տիան, այ­նուա­մե­նայ­նիվ, հույ­սը դնում է հար­ցը սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­պար­հով լու­ծե­լու վրա։ Եվ այդ սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­պար­հը, ըստ ընդ­դի­մու­թյան, ու­նի լուծ­ման մի քա­նի տար­բե­րակ՝ վար­չա­պե­տի ինք­նա­կամ հրա­ժա­րա­կան, խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան մի­ջո­ցով վար­չա­պե­տի փո­փո­խու­թյուն և այլն։ Բո­լոր այս չորս տար­բե­րակ­ներն էլ՝ են­թադր­վում է, որ պետք է կյան­քի կոչ­վեն հա­սա­րա­կու­թյան ճնշ­ման պայ­ման­նե­րում։ Սա­կայն փաստ է, որ ե­թե հրա­պա­րա­կում կրի­տի­կա­կան զանգ­ված չի հա­վաք­վում, ճն­շում գոր­ծադ­րելն այն­քան էլ ի­րա­տե­սա­կան չէ։ Ո­րոշ վեր­լու­ծա­կան կենտ­րոն­ներ նկա­տում են, որ ընդ­դի­մու­թյան մոտ կան ո­րո­շա­կի տեխ­նո­լո­գիա­կան խա­թա­րում­ներ։ Բանն այն է, որ ընդ­դի­մու­թյան հիմ­նա­կան թի­րախ­նե­րից մե­կը նի­կո­լա­կան զանգ­վածն է, ո­րը իշ­խա­նու­թյան կող­մից ան­վան­վում է ժո­ղո­վուրդ, իսկ ընդ­դի­մու­թյան բա­ռա­պա­շա­րում այդ հատ­վա­ծը բնու­թագր­վում է «ժեխ» բազ­ման­շա­նակ եզ­րույ­թով։ Տա­րօ­րի­նակն այն է, որ այդ հատ­վա­ծը հնա­րա­վոր բո­լոր բա­ցա­սա­կան մակ­դիր­նե­րով ան­վա­նար­կում են, սա­կայն հան­րա­հա­վա­քա­յին հռե­տո­րա­բա­նու­թյան մեջ բա­վա­կա­նին մեծ հատ­ված հատ­կաց­վում է հենց այդ ժե­խի հետ շփ­վե­լուն, ժե­խին հա­մո­զե­լուն, ժե­խի մեջ երկ­րի, հայ­րե­նի­քի վե­րա­բե­րյալ զգաց­մունք­ներ արթ­նաց­նե­լու փոր­ձե­րին։ Ընդ ո­րում‚ հար­թա­կից հն­չող ցան­կա­ցած ե­լույ­թում հա­տուկ թի­րա­խա­վոր­ված է այդ ժե­խը, և հե­տաքր­քիրն այն է, որ այդ ժե­խի հետ սկ­սում են խո­սել բարձր մա­տե­րիա­նե­րի մա­սին‚ ու ինչ­պես Նի­կոլ Փա­շի­նյանն է ա­սում՝ է­լի­տար լեզ­վով։ Բնա­կա­նա­բար‚ այդ մար­տա­վա­րու­թյու­նը լուրջ հե­ռան­կար չու­նի, քա­նի որ լե­զուն, ո­րով նրանց հետ խո­սում են, ու գա­ղա­փար­նե­րը, որ ցան­կա­նում են նրանց մեջ արթ­նաց­նել, այդ կա­տե­գո­րիա­յին հաս­կա­նա­լի չէ։ Այդ զանգ­վա­ծին ա­վե­լի հա­սու են Նի­կոլ Փա­շի­նյա­նի բա­ռա­պա­շա­րը, նրա լեզ­վամ­տա­ծո­ղու­թյունն ու մեն­թա­լի­տե­տը։ Այ­սինքն՝ այս ա­ռու­մով կա­րող ենք ա­սել՝ միակ բա­նը, որ շա­րու­նա­կում է վար­չա­պե­տի մոտ շատ լավ ստաց­վել նաև կա­պի­տու­լյա­ցիան ստո­րագ­րե­լուց հե­տո, ժե­խի հետ շփ­վելն է։ Ժեխ կոչ­վա­ծը քա­ղա­քա­գի­տա­կան գրա­կա­նու­թյան մեջ սո­վո­րա­բար ան­վա­նում են լյում­պեն։ Վեր­ջի­նիս հետ բարձր մա­տե­րիա­նե­րից, քա­ղա­քակր­թա­կան այլ հար­թու­թյան մեջ խո­սե­լը, բնա­կան է, ա­նար­դյու­նա­վետ է։ ՈՒ այս ա­ռու­մով‚ ո­րոշ փոր­ձա­գետ­նե­րի կար­ծի­քով‚ ընդ­հան­րա­պես ա­նի­մաստ է փոր­ձել Փա­շի­նյա­նի հե­նա­րա­նին պո­կել իր կուռ­քից ու քո կողմ ձգել։ Ե­թե ան­գամ հա­մա­րենք, որ ըստ սոց­հար­ցում­նե­րի, այդ զանգ­վա­ծը մոտ 30 տո­կոս է, ա­պա հան­րու­թյան ա­վե­լի քան 50 տո­կո­սը դուրս է իշ­խա­նու­թյան տի­րա­պե­տու­մից։ Ե­թե ան­գամ այդ հատ­վա­ծում ընդ­դի­մու­թյան կողմ­նա­կի­ցը չեն, սա­կայն ար­ժա­նի այ­լընտ­րանք տես­նե­լիս կա­րող են զո­րակ­ցել ընդ­դի­մու­թյա­նը, որ­պես­զի ի­րենց հա­մար ա­նըն­դու­նե­լի լյում­պե­նի ա­ռաջ­նոր­դին մաք­րեն աս­պա­րե­զից։ Այս պայ­ման­նե­րում պետք է փոր­ձել ակ­տի­վաց­նել սե­փա­կան զանգ­ված­նե­րին և գտ­նել այն կե­տե­րը, մո­տիվ­նե­րը, ո­րոն­ցով կա­րե­լի է արթ­նաց­նել։ Եվ ե­թե հնա­րա­վոր լի­նի ընդ­դի­մա­դիր թի­մի կողմ­նա­կից­նե­րի գո­նե տա­սը տո­կո­սը բե­րել հրա­պա­րակ, ա­պա այն կծածկ­վի հա­րյուր­հա­զա­րա­վոր մարդ­կան­ցով, ո­րոնք կա­րող են ա­պա­հո­վել իշ­խա­նա­փո­խու­թյան ֆո­նը։ Ին­չու՞ ֆո­նը, քա­նի որ ո­րոշ դի­տորդ­նե­րի կար­ծի­քով, այս ան­գամ իշ­խա­նու­թյան հետ կապ­ված շատ հար­ցեր լուծ­վում են բարձր ա­ռանձ­նա­սե­նյակ­նե­րում՝ աղ­մու­կից հե­ռու, ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ար­դյուն­քում, նաև աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կենտ­րոն­նե­րի թույ­լտ­վու­թյամբ։ ՈՒ զանգ­ված­նե­րի տե­ղա­շար­ժերն ա­պա­հո­վում են ըն­դա­մե­նը ընդ­հա­նուր ֆո­նը, ո­րի ներ­քո պետք է կա­յաց­վի իշ­խա­նա­փո­խու­թյան քա­ղա­քա­կան և աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ո­րո­շու­մը։


Այն­պես որ՝ ընդ­դի­մու­թյու­նը չպետք է շատ ժա­մա­նակ կորց­նի մի զանգ­վա­ծի հետ երկ­խո­սու­թյան հա­մար, ո­րը եր­բեք ի­րե­նը չի լի­նե­լու։ Այդ հատ­վա­ծը եր­բեք չի հաս­կա­նա­լու, թե ին­չի մա­սին է խոս­քը, ընդ­դի­մու­թյունն ու ժեխ կոչ­վա­ծը խո­սում են միան­գա­մայն տար­բեր լե­զու­նե­րով։ Դրա փո­խա­րեն պետք է ջան­քեր գոր­ծադ­րել սե­փա­կան զանգ­վա­ծին արթ­նաց­նե­լու ուղ­ղու­թյամբ։ Վեր­ջի­նիս արթ­նաց­նե­լու հա­մար նույն­պես միայն բարձր մա­տե­րիա­նե­րի մա­սին խո­սե­լը բա­վա­կան չէ, պետք է հաշ­վի առ­նել, որ այդ զանգ­վա­ծը գու­ցե է­լի­տա չէ, սա­կայն հայ­րե­նի­քը, հայ­րե­նա­սի­րու­թյու­նը, ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը վեր­ջի­նիս հա­մար թանկ կա­տե­գո­րիա­ներ են։ Հա­սա­րա­կու­թյան այս հատ­վածն ի­րեն պա­սիվ է պա­հում այն դեպ­քում, երբ հաս­կա­նում է, որ իր մաս­նակ­ցու­թյու­նից ա­ռանձ­նա­պես ո­չինչ կախ­ված չէ։ Հան­րու­թյան այդ հատ­վա­ծը գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մո­տի­վա­ցիա չու­նի։ Ե­թե ընդ­դի­մու­թյու­նը կա­րո­ղա­նա այն­պի­սի է­ներ­գե­տի­կա հա­ղոր­դել գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, ո­րով իր պո­տեն­ցիալ հետևոր­դին կա­րո­ղա­նա հա­վաս­տիաց­նել, որ վճ­ռա­կան պա­հը ե­կել է, և մաս­նակ­ցու­թյու­նը պար­տա­դիր է, ա­պա մար­դիկ դուրս կգան հրա­պա­րակ։ Սա­կայն երբ ըն­դա­մե­նը մի քա­նի ժա­մա­նոց հան­րա­հա­վաք է տե­ղի ու­նե­նա­լու, ո­րին նա կա­րող է հետևել ին­տեր­նետ ռե­սուրս­նե­րով, ի­րեն նե­ղու­թյուն չի տա և դուրս չի գա փո­ղոց, սա­կայն երբ վս­տահ լի­նի, որ վճ­ռա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քում իր մաս­նակ­ցու­թյու­նը շատ հար­ցեր կա­րող է լու­ծել, մարդ­կանց քա­նա­կը հրա­պա­րակ­նե­րում կա­րող է կրկ­նա­պատկ­վել կամ ե­ռա­պատկ­վել։ 1988 թվա­կա­նից ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը ցույց են տա­լիս, որ մեր ժո­ղո­վուր­դը եր­կա­րատև պայ­քա­րի պատ­րաստ չէ, շատ շուտ հոգ­նում է, մենք նա­խընտ­րում ենք կար­ճատև ակ­ցիա­ներ՝ ա­րագ ստաց­վող ար­դյուն­քով։ Եվ ե­թե հնա­րա­վոր լի­նի զանգ­ված­նե­րին անհ­րա­ժեշտ է­ներ­գե­տի­կան փո­խան­ցել ու վս­տա­հեց­նել, որ ա­րագ ար­դյունք կգ­րանց­վի, մար­դիկ կկանգ­նեն ընդ­դի­մու­թյան կող­քին։


Իսկ է­ներ­գե­տի­կա փո­խան­ցե­լու հա­մար պետք է ա­պա­հով­վի ո­րո­շա­կի շոու, հա­ղորդ­վի ո­րո­շա­կի կրեա­տի­վու­թյուն, ին­չի պա­կա­սը զգաց­վում է։ Երբ հայ­տա­րար­վեց գոր­ծա­դու­լի մա­սին, է­մո­ցիո­նալ ֆոն հա­ղորդ­վեց. մար­դիկ ար­ձա­գան­քե­ցին, ե­կան հա­վաք­վե­ցին, սպա­սում էին բան­կե­տի շա­րու­նա­կու­թյան, ին­չը, սա­կայն, տե­ղի չու­նե­ցավ։ Այդ իսկ պատ­ճա­ռով հա­ջորդ օ­րը էա­պես պա­կա­սեց մարդ­կանց թի­վը։ Եվ ոչ միայն այն պատ­ճա­ռով, որ իս­կա­պես ցուրտ էր, ձյուն էր տե­ղում, այլև այն պատ­ճա­ռով, որ լուրջ գոր­ծո­ղու­թյուն­ներ են­թա­գի­տակ­ցու­թյան մեջ չէին սպա­սում։ ՈՒ քա­նի որ ներքևից ճն­շու­մը կա ընդ­դի­մու­թյան վրա, ընդ­դի­մու­թյունն ա­նընդ­հատ փոր­ձում է ինչ-որ բան ա­նել՝ ակ­տիվ պա­հե­լու սե­փա­կան զանգ­վա­ծին։ Մար­դիկ ցան­կա­նում են լսել ոչ թե հեր­թա­կան ճա­ռե­րը Նի­կոլ Փա­շի­նյա­նի դա­վա­ճա­նու­թյան մա­սին, այլ կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պլան՝ վար­չա­պե­տին իր պաշ­տո­նից հա­նե­լու հա­մար։
Նկա­տենք, որ ընդ­դի­մու­թյու­նը վեր­ջին շր­ջա­նում ո­րո­շա­կիո­րեն ար­մա­տա­կա­նաց­նում է իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Ընդ­դի­մու­թյան ճնշ­ման տակ սկ­սում են քանդ­վել նաև պե­տա­կան հա­մա­կար­գի կա­ռույց­նե­րը։ ՈՒ­շագ­րավ է, որ սկ­սել են հա­մա­կար­գից դուրս գալ նաև ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ո­րոնց վրա դր­վում է ու­ժա­յին օ­պե­րա­ցիա­նե­րի ի­րա­կա­նաց­ման պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը։


Սա­կայն նկա­տենք, որ ե­թե ան­գամ ընդ­դի­մու­թյու­նը ո­չինչ չա­նի, Նի­կոլ Փա­շի­նյա­նը բա­վա­կան է, որ­պես­զի գրգ­ռի հա­սա­րա­կու­թյա­նը, մա­նա­վանդ ի­րեն հա­կադր­վող զանգ­վա­ծին։ Մաս­նա­վո­րա­պես, այլ կերպ, քան սադ­րանք, հնա­րա­վոր չէ կո­չել Ե­ռաբ­լու­րի գրա­վումն ու Սյու­նիք մուտք գոր­ծե­լու փոր­ձը։ Եր­կուսն էլ վար­չա­պե­տի լուրջ ձա­խո­ղում­ներն էին։ Ե­ռաբ­լուր այ­ցը կազ­մա­կերպ­վեց՝ ցույց տա­լու հա­մար, որ ին­քը կողմ­նա­կից­ներ ու­նի, և հս­կա­յա­կան ռե­սուրս­ներ ծախս­վե­ցին 15-20 հա­զար մարդ հա­վա­քե­լու հա­մար, ո­րից մոտ 5000-ը ու­ժա­յին­ներն էին։ Այս եր­թը կա­տա­րյալ խայ­տա­ռա­կու­թյուն էր, վար­չա­պե­տը ա­ռե­րես­վեց իր նկատ­մամբ հան­րու­թյան ի­րա­կան վե­րա­բեր­մուն­քին ու էլ ա­վե­լի գրգ­ռեց ա­տե­լու­թյունն իր ու իր իշ­խա­նու­թյան նկատ­մամբ։ Սա­կայն Փա­շի­նյա­նի ռե­սուրս­նե­րը չբա­վա­կա­նաց­րին Սյու­նիք մտ­նե­լու հա­մար։ Այս­տեղ նա հաս­կա­ցավ, կամ էլ նրան զե­կու­ցե­ցին, որ այն­պի­սի դի­մադ­րու­թյուն է կազ­մա­կերպ­ված, որ ա­ռանց հա­տուկ տեխ­նի­կա­յի դժ­վար է մտ­նել մարզ։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ այն օ­պե­րա­տիվ ին­ֆոր­մա­ցիան, որ ստա­ցավ Փա­շի­նյա­նը Սյու­նի­քում, նրան ակն­հայ­տո­րեն վա­խեց­րեց, հա­կա­ռակ դեպ­քում նա նա­հան­ջողն ու վե­րա­դար­ձո­ղը չէր։ Այս­պի­սով՝ փա­շի­նյա­նա­կան այս եր­կու չհա­ջող­ված քայ­լերն էլ օգ­նե­ցին ընդ­դի­մու­թյա­նը թե­ման տաք պա­հե­լու։ Եր­կու վայ­րում էլ նա ի­մի­ջա­յին, վար­կա­նի­շա­յին լուրջ կո­րուստ­ներ կրեց, միայն հոգևո­րա­կա­նի վար­քա­գի­ծը ռե­պու­տա­ցիոն, բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան, քա­ղա­քա­կան հս­կա­յա­կան հար­ված էր Փա­շի­նյա­նին,
Ստեղծ­ված պա­րի­տե­տը ար­ձա­նագ­րում է այս պա­հին ու­ժե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը։ Ի­րա­վի­ճակն այս պա­հին կա­րող ենք բնո­րո­շել ոչ թե որ­պես եր­կիշ­խա­նու­թյուն, այլ ա­նիշ­խա­նու­թյուն։ Եվ իշ­խա­նու­թյու­նը, և ընդ­դի­մու­թյու­նը այ­սօր շատ քիչ բան են կա­ռա­վա­րում, ին­չը թերևս ա­վե­լի վատ է, քան եր­կիշ­խա­նու­թյու­նը։ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյունն ու­նի մե­ծա­թիվ խն­դիր­ներ, ո­րոնք պետք է լուծ­վեն։ Այդ թվում՝ խն­դիր­ներ, ո­րոնք պար­տա­վոր է լու­ծել՝ սահ­ման­նե­րի դե­մար­կա­ցիա­յի, դե­լի­մի­տա­ցիա­յի հետ կապ­ված։ Եվ այս­տեղ ա­մեն օր ու­նե­նում ենք ան­դառ­նա­լի կո­րուստ­ներ։


Շա­տերն այ­սօր նշում են, որ ե­թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի լքում վար­չա­պե­տի ա­թո­ռը, ո­չինչ ա­նել հնա­րա­վոր չէ։ Սա­կայն Փա­շի­նյա­նը չի կա­րող չլ­քել, նա այ­սօր ոչ մի ո­լոր­տում չի կա­րո­ղա­նում ի­րա­կա­նաց­նել իշ­խա­նու­թյուն‚ միայն հա­ջո­ղու­թյամբ հանձ­նում է հո­ղեր, լիա­զո­րու­թյուն­ներ և այլն։ Նա այ­սօր ոչ մի ար­դյունք չի գրան­ցում։ Հա­յաս­տանն ար­դեն դա­դա­րել է լի­նել Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րը, ըստ էու­թյան, այդ ե­րաշ­խա­վորն այ­սօր ռուս­ներն են։ Այ­սօր ար­դեն կա­րող ենք փաս­տել, որ Հա­յաս­տանն այլևս նաև Սյու­նի­քի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րը չէ։ Ըստ էու­թյան‚ այ­սօր Սյու­նի­քի անվ­տան­գու­թյու­նը դար­ձյալ ա­պա­հո­վում են ռու­սա­կան սահ­մա­նա­պահ ու­ժե­րը։ Եվ այս­պես եր­կիր կա­ռա­վա­րել հնա­րա­վոր չէ։ Նման կա­ռա­վա­րու­մը հան­գեց­նում է էլ ա­վե­լի անկ­մա­նը։ Վար­չա­պե­տը‚ ու­զի թե ոչ‚ պետք է ել­քեր գտ­նի հե­ռա­նա­լու, իր վրա­յից այս ա­մե­նը գցե­լու հա­մար։ Նա այժմ ժա­մա­նակ ձգում է միայն իր ֆի­զի­կա­կան անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք­նե­րը ստա­նա­լու և իր թի­մի քա­ղա­քա­կան ա­պա­գան գու­ցե ո­րո­շա­կիո­րեն ա­պա­հո­վե­լու հա­մար։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 6108

Մեկնաբանություններ