Մի մեծ լույս պա­կա­սեց մեր կյան­քից

Մի մեծ լույս պա­կա­սեց մեր կյան­քից
25.12.2020 | 01:45

73 տա­րե­կան հա­սա­կում դեկ­տեմ­բե­րի 23-ին մահ­կա­նա­ցուն կն­քեց լե­գեն­դար «Ա­րա­րա­տի» լե­գեն­դար ֆուտ­բո­լիստ ԱՐ­ԿԱ­ԴԻ ԱՆԴ­ՐԵԱ­ՍՅԱ­ՆԸ՝ հայ­կա­կան ֆուտ­բո­լի բո­լոր ժա­մա­նակ­նե­րի երևե­լի­նե­րից մե­կը։ Հե­ռա­ցավ ֆուտ­բո­լիստ, ով խա­ղա­դաշ­տում ի­րա­վամբ պրո­ֆե­սո­րի համ­բավ ու­ներ խաղ «կար­դա­լու», գն­դա­կի հետ «դու»-ով «զրու­ցե­լու» իր ու­նա­կու­թյամբ, ֆուտ­բո­լիստ, ում հա­յաց­քը ոչ թե գն­դա­կին էր, այլ գրո­հը զար­գաց­նե­լու հնա­րա­վոր ուղ­ղու­թյու­նե­րի, հե­ռան­կա­րի կա­ռուց­ման վրա։ Դա խեն­թաց­նող հատ­կա­նիշ էր, հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լում բա­ցա­ռիկ վար­պետ­նե­րին տր­ված աստ­վա­ծա­յին շնորհ։
Մեծ, հի­րա­վի մեծ ֆուտ­բո­լիստ էր Ար­կա­դի Անդ­րեա­սյա­նը, ով, դժ­վար չէ երևա­կա­յել, թե հա­մաշ­խար­հա­յին ինչ ճա­նաչ­ման աստղ կլի­ներ, ե­թե լի­ներ մեկ այլ, ա­վե­լի ֆուտ­բո­լա­յին երկ­րի ներ­կա­յա­ցու­ցիչ։


Լե­գեն­դար ֆուտ­բո­լիստն «Ա­րա­րա­տի» կազ­մում նվա­ճել է ԽՍՀՄ ֆուտ­բո­լա­յին տն­տե­սու­թյան հնա­րա­վոր բո­լոր բարձր կո­չում­ներն ո տիտ­ղոս­նե­րը՝ դառ­նա­լով երկ­րի չեմ­պիոն ու գա­վա­թա­կիր, ԽՍՀՄ հա­վա­քա­կա­նի կազ­մում նվա­ճել օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի բրոն­զե մե­դալ։
Իր ան­հա­տա­կա­նու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված բո­լոր բար­դու­թյուն­նե­րով հան­դերձ Ար­կա­դի Անդ­րեա­սյանն «Ա­րա­րատ» ֆուտ­բո­լա­յին ա­կում­բի նվի­րյալն էր և ան­գամ այն տա­րի­նե­րին երկ­րում փայ­լա­տա­կող Կիևի «Դի­նա­մո» տե­ղա­փոխ­վե­լու ա­ռա­ջար­կը չըն­դու­նեց, թե­պետ ուկ­րաի­նա­կան ա­կումբն ա­վե­լի վաղ կա­րող էր նրա առջև բա­ցել ԽՍՀՄ հա­վա­քա­կա­նի դռ­նե­րը։


Լե­գենդ էր, հի­րա­վի լե­գենդ էր Ար­կա­դի Անդ­րեա­սյանն այս բա­ռի ա­մե­նա­խիստ պա­հանջ­նե­րով։ Հա­զար ափ­սոս է նրա կո­րուս­տը, ֆուտ­բո­լի սի­րա­հա­րի հա­մար ան­դառ­նա­լի ու ան­փա­րա­տիչ։ Միակ սփո­փանքն այն է, որ գո­նե նրա մաս­նակ­ցու­թյամբ պահ­պան­ված են տե­սագ­րու­թյուն­ներ, ու սե­րունդ­նե­րը գո­նե այդ ճա­նա­պար­հով հա­ղոր­դա­կից կլի­նեն ֆուտ­բո­լի մեծ վար­պե­տի մե­ծու­թյա­նը։ «Ի­րա­տե­սի» խմ­բագ­րա­կազմն իր վշ­տակ­ցու­թյունն է հայտ­նում ֆուտ­բո­լա­յին ողջ հան­րու­թյա­նը, մեծ վար­պե­տի հա­րա­զատ­նե­րին, ըն­կեր­նե­րին ու մտե­րիմ­նե­րին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 17550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ