Բո­լոր ժա­մա­նակ­նե­րի լա­վա­գույն ֆուտ­բո­լիս­տը

Բո­լոր ժա­մա­նակ­նե­րի լա­վա­գույն ֆուտ­բո­լիս­տը
25.12.2020 | 01:46

«Բար­սե­լո­նի» նախ­կին ֆուտ­բո­լիստ Կառ­լես Պու­յո­լը կար­ծում է, որ Լիո­նել Մե­սին կս­տա­նա պատ­մու­թյան լա­վա­գույն ֆուտ­բո­լիս­տի կո­չու­մը: «Ե­թե ինձ հարց­նեք, թե ով է Մայքլ Ջոր­դա­նը, կպա­տաս­խա­նեմ՝ պատ­մու­թյան լա­վա­գույն բաս­կետ­բո­լիս­տը: Կար­ծում եմ՝ Մե­սին էլ նման կար­գա­վի­ճակ կու­նե­նա՝ բո­լոր ժա­մա­նակ­նե­րի լա­վա­գույն ֆուտ­բո­լիստ: Մեր բախ­տը բե­րել է, որ մեր ժա­մա­նակ­նե­րում է ապ­րում Մե­սին:

«Բար­սե­լո­նում» Մե­սին գե­րա­զան­ցել է բո­լոր ռե­կորդ­նե­րը, ու չգի­տեմ՝ ա­պա­գա­յում կգտն­վի՞ որևէ մե­կը, որ կա­րո­ղա­նա գե­րա­զան­ցել նրա նվա­ճում­նե­րը, քա­նի որ նա շատ բարձր նշա­ձող է դրել: Ես ա­ռաջ­վա պես հա­վա­տում եմ, որ «Բար­սե­լո­նը» Մե­սիի հետ կշա­րու­նա­կի տիտ­ղոս­ներ նվա­ճել, սա­կայն նա դեռ պի­տի հա­վա­քա­կա­նի հետ էլ տիտ­ղոս­ներ նվա­ճի», -Պու­յո­լի խոս­քերն է փո­խան­ցում Goal-ը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 16110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ