Երկիշ­խա­նու­թ­յուն միայն մե­կում է

Երկիշ­խա­նու­թ­յուն միայն մե­կում է
25.12.2020 | 01:48

Սուրբ ծնն­դյան տո­նին ըն­դա­ռաջ օ­րա­ցու­ցա­յին տա­րե­վեր­ջյան դի­մա­կա­յու­թյուն­ներն ա­վար­տե­ցին եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին թոփ ա­ռաջ­նու­թյուն­նե­րից ե­րե­քը՝ սկու­դե­տեն, բուն­դես­լի­գան, Լի­գա-1-ը։ Փաս­տո­րեն պայ­քա­րը կշա­րու­նակ­վի լոկ իս­պա­նա­կան լա լի­գա­յում ու անգ­լիա­կան պրե­միեր լի­գա­յում։ Ե­թե ա­ռա­ջի­նի պա­րա­գա­յում ի­րենն է ա­սում կո­րո­նա­վի­րուս կոչ­ված ա­ղե­տը, Մա­ռախ­լա­պատ Ալ­բիո­նի առն­չու­թյամբ զար­մա­նա­լու ո­չինչ չկա, քան­զի Անգ­լիան միշտ էլ նման է ե­ղել ռու­սա­կան մուլ­տից հայտ­նի Լեո­պոլդ կատ­վին՝ թե՛ ինք­նա­հա­վա­նու­թյամբ, թե՛ քմա­հա­ճու­թյամբ, թե՛, որ ա­մե­նա­կարևորն ու ա­մե­նաբ­նու­թագ­րա­կանն է այս երկ­րի հա­մար, բո­լո­րից ա­ռանձ­նա­ցող իր կեն­սա­կեր­պով ու կեն­սա­ռիթ­մով։

ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Տու­րում ան­չափ կարևոր հաղ­թա­նակ տո­նեց ար­տագ­նա­յում «Ռեալ Սո­սիե­դա­դի» հետ ու­ժե­րը չա­փած, ա­ռաջ­նու­թյան միանձ­նյա ա­ռա­ջա­տար «Աթ­լե­տի­կոն»։ Ճշ­մար­տու­թյու­նը պա­հան­ջում է ա­սել, որ սան­սե­բաս­տա­ցի­նե­րը իս­կա­պես հա­մակ­րե­լի ֆուտ­բոլ են խա­ղում՝ ցույց տա­լով դի­տար­ժան, դի­նա­միկ խաղ, սա­կայն թիմն ու­նի բա­վա­կա­նին խո­շոր թե­րու­թյուն. այն դեռ պի­տի հար­մար­վի ու­ժեղ լի­նե­լու գա­ղա­փա­րին, որ կա­րո­ղա­նա կա­յու­նաց­նել մր­ցե­լույթ­նե­րը։ Եվ այ­դու­հան­դերձ ա­սենք, որ չնա­յած վեր­ջին հինգ խա­ղում ոչ այն է վաս­տա­կած եր­կու, որ­քան կորց­րած 13 միա­վո­րին, ինչն ա­ղե­տա­լիո­րեն սար­սա­փե­լի ցածր ցու­ցա­նիշ է, «Ռեալ Սո­սիե­դա­դը» շա­րու­նա­կում է մնալ ա­ռա­ջին ե­ռյա­կում։
Ի պա­տաս­խան «Աթ­լե­տի­կո­յի» վաս­տա­կած ե­րեք միա­վո­րի, հա­մա­քա­ղա­քա­ցի­նե­րի հաղ­թա­նա­կին կր­կին հաղ­թա­նա­կով դի­մա­դար­ձեց «Գրա­նա­դա­յին» հյու­րըն­կա­լած «Ռեա­լը» (2։0), ո­րի ձեռք գցած այս ե­րեք միա­վո­րում դար­ձյալ խառն էր Բեն­զե­մա­յի մա­տը։ Միա­վոր­նե­րով՝ 32, «ար­քա­յա­կա­նը» նո­րից հա­վա­սար­վեց «Աթ­լե­տի­կո­յին», սա­կայն ե­կեք չմո­ռա­նանք, որ Դիե­գո Սի­մեո­նեի սա­նե­րը ակ­տի­վում պա­կաս անց­կաց­րած եր­կու խաղ ու­նեն։
Ֆուտ­բո­լա­սե­րի լսե­լի­քին ան­սո­վոր բան ենք հն­չեց­նե­լու, բայց դե օր­վա ի­րո­ղու­թյունն է այդ­պի­սին. ար­տագ­նա­յում 3։0 հաշ­վով հաղ­թե­լով «Վա­լիա­դո­լի­դին»՝ «Բար­սե­լոնն» ա­ռա­ջին... վե­ցյա­կի մաս կազ­մեց։ Գո­լով ու գո­լա­յին փո­խանց­մամբ թի­մին դար­ձյալ օգ­տա­կար է ե­ղել Մե­սին, ով շր­ջան­ցեց լե­գեն­դար Պե­լեի նվա­ճու­մը։ Հի­շեց­նենք, որ հաշ­վարկն ար­վել է մի թի­մի կազ­մում խփած գո­լե­րի քա­նա­կով։ Մինչ Մե­սիի այս գո­լը ռե­կոր­դա­յի­նը 643 գոլն էր։
Ոչ-ո­քի­նե­րի տևա­կան շար­քը նա­խորդ տու­րում հաղ­թա­նա­կով ընդ­մի­ջած «Վի­լիա­ռեա­լը» նո­րից դար­ձավ իր «դա­վա­նան­քին»։ Այս ոչ-ո­քին «Աթ­լե­տի­կի» հետ էր, տնա­յին խա­ղում՝ 1։1։ Թի­մը 26 միա­վո­րով չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է, եր­կու նի­շով ա­ռաջ է կա­տա­լո­նյան ա­կում­բից։
Լա­վա­գույն վե­ցյա­կը եզ­րա­փա­կում է ար­տագ­նա­յում «Վա­լեն­սիա­յին» նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թած «Սևի­լիան»։ Ա­կումբն ու­նի 23 միա­վոր ու պա­կաս անց­կաց­րած մեկ խաղ։

ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Ան­ցած օ­րե­րին այս­տեղ գա­վա­թա­յին կր­քերն են ե­ղել տի­րա­պե­տո­ղը, ինչ խոսք՝ մեկ­նար­կա­յին փու­լի մա­կար­դա­կով։ 1/16-ում տոն տվող­նե­րը, բնա­կա­նա­բար, ե­ղել են բարձ­րա­գույն դի­վի­զիո­նի թի­մե­րը, թե­պետ բանն ա­ռանց ա­նակն­կալ­ների չի ա­վարտ­վել։ Ինչևէ։
Հան­դի­պում­նե­րից ա­ռանձ­նաց­նենք մի քա­նի­սը։ Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան» պար­տու­թյան է մատ­նել Բրաունշ­վեյ­գի «Այ­նտ­րախ­տին» (2։0), «Վոլ­ֆս­բուր­գը»՝ «Սանդ­հաու­զե­նին» (4։0), «Շալ­կեն»՝ «ՈՒլ­մին» (3։1), Մեն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիան»՝ «Էլս­բեր­գին» (5։0), «Լայպ­ցի­գը»՝ «Աուգս­բուր­գին» (3։0)։ Ա­նակն­կալ­նե­րի շար­քից են «ՈՒ­նիոն Բեռ­լի­նի» պար­տու­թյու­նը «Պա­դեր­բոռ­նից» (2։3), «Հո­ֆեն­հայ­մի­նը»՝ «Գրոյ­տեր Ֆյոր­տից»։ Այս­տեղ հան­դի­ման հիմ­նա­կան ու լրա­ցու­ցիչ ժա­մա­նակն ա­վարտ­վել է 2։2 հաշ­վով, հետ­խա­ղյա 11-մետ­րա­նոց­նե­րում ա­ռա­վել հա­ջո­ղակ են ե­ղել հյու­րե­րը։

ԱՆԳ­ԼԻԱ
Ան­ցած օ­րե­րը Մա­ռախ­լա­պատ Ալ­բիո­նում ա­ռանձ­նա­ցան պրե­միեր լի­գա­յի մեկ՝ «Չել­սի»-«Վեստ Հեմ» և լի­գա­յի մեկ քա­ռոր­դի դի­մա­կա­յու­թյուն­նե­րով։ Ա­ռաջ­նու­թյան խա­ղում «ազն­վա­կան­նե­րը» տո­նե­ցին հաղ­թա­նակ՝ 3։0, ու 25 միա­վո­րով վե­րա­դար­ձան ա­ռա­ջին հն­գյակ, ո­րին հրա­ժեշտ էին տվել վեր­ջին եր­կու խա­ղում ու­նե­ցած պար­տու­թյուն­նե­րի ար­դյուն­քում։
Գա­վա­թա­յին հան­դի­պում­նե­րը ոչ պա­կաս հե­տաքր­քիր էին։ Կար­գով ա­վե­լի ցածր դի­վի­զիոն ներ­կա­յաց­նող «Բրենտ­ֆոր­դը» պայ­քա­րից հա­նեց ըն­թա­ցի­կում բար­ձրա­գույն լի­գա տե­ղա­փոխ­ված «Նյու­քաս­լին»՝ 1։0։
Ա­ռանձ­նա­կի հե­տաք­րք­րու­թյամբ էր սպաս­վում «Ար­սե­նալ»-«Ման­չեստր Սի­թի» մր­ցակ­ցու­թյու­նը, հենց թե­կուզ այն ա­ռու­մով, որ պրե­միեր լի­գա­յում ակն­հայտ վատ հան­դես ե­կող զի­նա­գործ­նե­րը գո­նե այս­տեղ պի­տի փոր­ձեին ե­ղա­նակ ստեղ­ծել։ Չհա­ջող­վեց։ Ա­վե­լին՝ պար­տու­թյու­նը սպաս­վա­ծից էլ դա­ժան էր։ Գվար­դիո­լա­յի սա­ներն ի­րենց հա­մար ար­տագ­նա խա­ղում հաղ­թել են 4։1 հաշ­վով։
Կի­սաեզ­րա­փակ­չում է նաև ման­չեստ­րյան մյուս գրան­դը՝ «Յու­նայ­թե­դը», որն «Է­վեր­տո­նի» հետ մր­ցակ­ցու­թյու­նում խա­ղա­վար­տին մոտ կա­րո­ղա­ցավ կոտ­րել վեր­ջի­նիս դի­մադ­րու­թյու­նը՝ 2։0։
«Ստոկ Սի­թի»-«Տո­տեն­հեմ» դի­մա­կա­յու­թյու­նում ա­ռա­վել հա­ջո­ղա­կը Մոու­րի­նիո­յի սա­ներն էին, ո­րոնք տուն են դառ­նում հաղ­թա­նա­կով՝ 3։1։

Ի­ՏԱ­ԼԻԱ
Ար­տա­կարգ սուր է ե­ղել «Մի­լան»-«Լա­ցիո» դի­մա­կա­յու­թյու­նը, որ­տեղ շատ ա­րագ ձեռք բեր­ված եր­կու գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյու­նը քիչ է մնա­ցել չար կա­տակ խա­ղա տան­տե­րե­րի գլ­խին։ Հյու­րե­րին ըն­թաց­քում հա­ջող­վել է վե­րա­կանգ­նել հաշ­վի հա­վա­սա­րու­թյունն ու խա­ղը տա­նել խա­ղաղ հան­գու­ցա­լուծ­ման, սա­կայն դրան ա­մեն ին­չով նպաս­տած հյու­րե­րի դար­պա­սա­պահ Ռեյ­նան վեր­ջին վայր­կյա­նին ան­կա­րող է ե­ղել չե­զո­քաց­նել Էռ­նան­դե­սի հար­վա­ծը։ 3։2 հաշ­վով հաղ­թա­նա­կը «Մի­լա­նին» տվել է միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը շա­րու­նա­կե­լու հնա­րա­վո­րու­թյուն, քա­նի որ ժա­մեր ա­ռաջ Վե­րո­նա­յում «Ին­տե­րը» տե­ղի հա­մա­նուն թի­մի հետ մր­ցա­վե­ճում ե­րեք միա­վոր էր վաս­տա­կել, 2։1 հաշ­վով հաղ­թա­նակ տո­նել ու միա­վոր­նե­րի թի­վը հասց­րել 33-ի։ Մի խոս­քով, «Մի­լա­նին» հա­ջող­վել է ոչ միայն պահ­պա­նել «Ին­տե­րի» նկատ­մամբ ու­նե­ցած մեկ միա­վո­րի ա­ռա­վե­լու­թյու­նը, այլև մնալ սկու­դե­տեի միակ թի­մը, որն ա­ռայ­սօր ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նում չի կրել պար­տու­թյուն։
«Ծեր սի­նյո­րա­յի» գլ­խա­վոր մար­զիչ Անդ­րեա Պիռ­լո­յի հետ­խա­ղյա խոս­տո­վա­նու­թյու­նից պարզ է դառ­նում, որ պար­տու­թյու­նը այն ան­հո­գու­թյան հետևանքն է, ո­րով թի­մը մտել էր խա­ղա­դաշտ։ Ակն­հայ­տո­րեն իր չար գործն է ա­րել տղա­նե­րին հա­մա­կած նա­խա­տո­նա­կան տրա­մադ­րու­թյու­նը, սա­կայն բա­նը միայն դրա­նով չի ա­վարտ­վել։ Սրան ե­կել է գու­մար­վե­լու և այն, որ Կուադ­րա­դո­յի կո­պիտ խա­ղի պատ­ճա­ռով «Ֆիո­րեն­տի­նա­յի» հետ հան­դիպ­ման գե­րա­զանց մա­սը «Յու­վեն­տուսն» անց­կաց­րել է տա­սը հո­գով։ Ար­դյուն­քում տնա­յին խա­ղում պար­տու­թյուն 0։3 հաշ­վով, նա­հանջ մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում։ Ի մի­ջի այ­լոց, սա թու­րին­ցի­նե­րի ա­ռա­ջին պար­տու­թյունն էր այս մր­ցաշր­ջա­նում։
Սե­փա­կան հար­կի տակ «Թու­րի­նի» հետ ոչ-ո­քի խա­ղա­լով (1։1)՝ «Նա­պո­լին» ակն­հայ­տո­րեն վրի­պեց և միան­գա­մից եր­կու թի­մի թույլ տվեց շր­ջան­ցել ի­րեն։ Դրան­ցից մե­կը սե­փա­կան հար­կի տակ «Կա­լյա­րիին» հաղ­թած «Ռո­ման» էր (3։2), մյու­սը «Սամպ­դո­րիա­յին» ար­տագ­նա­յում ծն­կի բե­րած «Սա­սուո­լոն»՝ 3։2։ Ար­դյուն­քում ի­տա­լա­կան «գայ­լե­րը» մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում եր­րորդն են 27 միա­վո­րով, 26-ն ու­նի «Սա­սուո­լոն», 25-ը՝ «Նա­պո­լին»։ Վեր­ջի­նիս, դար­ձյալ մեկ միա­վո­րով պա­կաս, հա­ջոր­դում է Թու­րի­նի «Յու­վեն­տու­սը», ո­րը «Նա­պո­լիի» պես մեկ խաղ պա­կաս է անց­կաց­րել։

ՖՐԱՆ­ՍԻԱ
Սկու­դե­տեի հան­դի­պում­նե­րից ոչ պա­կաս «գժա­կան» են ե­ղել Լի­գա-1-ի դի­մա­կա­յու­թյուն­նե­րը։ Նա­խա­պես ա­սենք, որ, ա­ռա­ջին ե­րեք հո­րի­զո­նա­կա­նում տե­ղա­բաշխ­ված թի­մե­րը շա­րու­նա­կել են ան­մա­տույց պա­հել ու­նե­ցած դիր­քե­րը՝ ե­ռյա­կի մեջ ե­ղած փո­փո­խու­թյուն­նե­րը դարձ­նե­լով նեղ քն­նարկ­ման ա­ռար­կա։ Դրա­նից ա­ռանձ­նա­կի շա­հո­ղը ե­ղել է սե­փա­կան հար­կի տակ «Նան­տին» 3։0 հաշ­վով հաղ­թած «Լիո­նը», որն էլ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի հաշ­վին երկ­րորդ հո­րի­զո­նա­կան է մղել «Լի­լին»։ Միան­գա­մից նկա­տենք, որ վեր­ջինս այդ տե­ղից էլ կզրկ­վեր, ե­թե «Մոն­պե­լիեի» հետ ար­տագ­նա­յի վեր­ջին րո­պե­նե­րին չհա­ջո­ղեց­ներ հաղ­թա­կան գո­լը՝ 3։2։
Մինչև 80-րդ րո­պեն «Պա­րի Սեն Ժեր­մե­նը» «Ստ­րաս­բուր­գին» հաղ­թում էր 1։0 հաշ­վով։ Հյու­րե­րի հա­մար ճա­կա­տագ­րա­կան է ե­ղել հան­դիպ­ման վեր­ջին տա­սը րո­պեն։ Այն ա­վարտ­վել է ե­րեք գն­դակ բաց թող­նե­լով։
«Մե­ցին» հյու­րըն­կա­լած «Ռե­նը» խա­ղից ա­ռա­վե­լա­գույնն է քա­մել՝ ի հա­շիվ դի­մա­կայու­թյան ըն­թաց­քում ար­ձա­նագր­ված միակ գո­լի։
«Անժ»-«Մար­սել» մր­ցակ­ցու­թյու­նում ու­ժեղ են ե­ղել տան­տե­րե­րը՝ 2։1։ Ի դեպ վեր­ջին ե­րեք խա­ղում սա մար­սել­ցի­նե­րի երկ­րորդ պար­տու­թյունն էր ու այլևս նրանց հա­մար չի գոր­ծում պո­տեն­ցիալ լի­դեր հաշ­վար­կը, որ­քան էլ ի­րեն­ցից վերև ե­ղած­նե­րի նկատ­մամբ ու­նեն պա­կաս անց­կաց­րած եր­կու խա­ղի ա­ռա­վե­լու­թյուն։
«Լիոնն» ու «Լիլն» ու­նեն 36-ա­կան, «Պա­րի Սեն Ժեր­մե­նը»՝ 35, «Ռե­նը»՝ 31, «Մար­սե­լը»՝ 28 միա­վոր։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7383

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ