Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վիտալի Բալասանյան. Պատերազմից կարող էինք խուսափել, եթե ճկուն քաղաքականություն վարեինք ՌԴ-ի հետ, հարևան Իրանի հետ

Վիտալի Բալասանյան. Պատերազմից կարող էինք խուսափել, եթե ճկուն քաղաքականություն վարեինք ՌԴ-ի հետ, հարևան Իրանի հետ
29.12.2020 | 14:04

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայաստանում հանդիպումներ է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի, ՊՆ նախարարի հետ, ՀՀ-ի և Արցախի զինված ուժերի ապագա համագործակցության հարցերն են քննարկվել, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի եղել՝ Արցախի հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցում հայտնել է Վիտալի Բալասանյանը։


Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր էր խուսափել պատերազմից, Վիտալի Բալասանյանն ասել է. «Պատերազմից կարող էինք խուսափել մեր վարած քաղաքականությունով, բայց Հայաստանի քաղաքական իշխանությունը, ի դեմս Փաշինյանի, սխալ քաղաքականություն էր վարում, անհրաժեշտ էր, որ Արցախի Հանրապետությունն իր սեփական քաղաքականությունը վարեր՝ իհարկե համաձայնեցնելով ՀՀ-ի քաղաքական և ռազմական վերնախավի հետ, ցավոք, մենք չկարողացանք դա անել և 2020-ի ընտրությունից հետո Արցախի սուբյեկտայնության խնդիրը կար։ Պետք է ամեն ինչ անեինք, որ Արցախի Հանրապետությունը որպես սուբյեկտ կայանար»,-ասել է նա։ Վիտալի Բալասանյանը նշել է, որ ՀՀ-ի քաղաքական իշխանության սխալ քաղաքականության այլընտրանքը պատերազմն էր, իսկ պատերազմից հնարավոր էր խուսափել, եթե մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի բարվոք լինեին։ «Մենք պետք է ճկուն քաղաքականություն վարեինք մեր հարևան Իրանի հետ, ՌԴ-ի հետ, որը միշտ մեր բարեկամական, ռազմավարական գործընկերն է եղել, բայց մենք չկարողացանք։ Դա մեծ պատասխանատվություն է ՀՀ-ի իշխանության համար»,-ասաց նա՝ հավելելով, որ իր կարծիքով Հայաստանի և Արցախի համար դեռ ամեն ինչ կորսված չէ։ «Արցախի Հանրապետության տարածքն այժմ ավելի վատ վիճակում չէ, քան 1991, 92, 93 թվականի հունիսին, այսօր պետք է ճիշտ վերլուծություն անենք, դասեր քաղենք և սկսենք թե ռազմական, թե քաղաքական գործընթացը ՀՀ-ի հետ, ՌԴ-ի հետ՝ կոնկրետ որպես սուբյեկտ հանդես գալով»։


Խոսելով նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորագրված փաստաթղթի մասին՝ նա հիշեցրեց, որ այդ փաստաթղթում Արցախը, որպես սուբյեկտ, չկա։ Բալասանյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ իշխանությանը, որը, իր խոսքով, ամեն օր փորձել է կանխել պատերազմը։

Դիտվել է՝ 18883

Մեկնաբանություններ