Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մարուքյանը Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց. «Քաղաքական ճգնաժամը շարունակվում է»

Մարուքյանը Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց. «Քաղաքական ճգնաժամը շարունակվում է»
29.12.2020 | 22:05

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ Ազգային ժողովի «Լուսավոր Հայասատան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց՝ վարչապետին է ներկայացրել իրենց կուսակցության դիրքորոշումը, առաջարկել, որ Փաշինյանը հրաժարական տա, խորհրդարանը նոր վարչապետ ընտրի. «Դրանից հետո ձևավորվի անցումային կառավարություն այն ուժերից, որոնք կոնսենսուս ունեն տվյալ վարչապետի թեկնածուի շուրջ: Պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված՝ կաբինետի ձևավորվի, երկրի ներքաղաքական անկայունությունը կայունանա ու բոլորով նախապատրաստվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների:Բայց վարչապետն առաջարկում է՝ ինքը շարունակի պաշտոնավարել, ու ընտրությունների գնանք, ինչին մենք դեմ ենք արտահայտվել: Այսօր էլ վերահաստատեցինք մեր դիրքորոշումը: Եվ, փաստորեն, քաղաքական ճգնաժամը շարունակվում է»:


Մարուքյանը շեշտում է՝ պատրաստվում է առաջադրվել որպես ճգնաժամային կառավարության վարչապետի թեկնածու: Ավելին՝ չի բացառում, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ առաջադրվի: Լրագրողների դիտարկմանը, թե իշխանությունն արտահերթ ընտրությունների նախապատրաստական աշխատանքն արդեն իսկ սկսել է, օրինակ, Ընտրական օրենսգիրք է բարեփոխում և այլն, Մարուքյանն այսպես արձագանքեց. «88 ձայն ունե՞ն, որ ընդունեն»:

Դիտվել է՝ 19395

Մեկնաբանություններ