Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արմեն Աշոտյան. «Пощечина, затрещина или оплеуха?»

Արմեն Աշոտյան. «Пощечина, затрещина или оплеуха?»
14.01.2021 | 19:25

«ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան համանախագահ Պոպովի այսօրվա պաշտոնական պարզաբանումը իր հիմնական շեշտադրումներով բառ առ բառ համընկնում է Արցախյան բանակցությունների մասին մեր կողմից քանիցս տրված տեղեկատվության հետ։

Պոպովը փաստեց, որ՝

Կարգավորման ոչ մի հիմնարար սկզբունքի եւ էլեմենտի մասով մենք երբեք որեւէ բան չենք թաքցրել ժողովրդից։


Մինչեւ 2018 բանակցված փաստաթուղթը, լինելով փոխզիջումային, մշտապես ներառել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման միջազգային երաշխիքները։

Արցախին տրվելու էր միջանկյալ կարգավիճակ, որն անհամեմատ բարձր էր իր ունեցած դե ֆակտո կարգավիճակից։

Արցախի վերջնական կարգավիճակի հարցը եղել է բանակցային գործընթացի անկյունաքարը՝ իր հստակ լուծումով։

Լաչինի եւ Քելբաջարի վերադարձի հարցը կարգավորվելու էր միայն Արցախի վերջնական կարգավիճակի խնդիրը լուծելուց հետո։

Ոչ մի խոսք չի եղել երբեք Ադրբեջանին դեպի Նախիջեւան տրվող

ճանապարհների եւ կոմունիկացիաների մասին։

Մինչեւ 2018 թվական եղել է կանոնավոր բանակցային գործընթաց, որը խաթարվեց Նիկոլ Փաշինյանի պատճառով, ինչը դարձավ աղետաբեր պատերազմի հիմնական պատճառը։

Ռուսաստանը այսպիսով պաշտոնապես արձանագրեց Սերժ Սարգսյանի թողած բանակցային հայանպաստ ժառանգությունը։

Ռուսաստանը պաշտոնապես արձանագրեց նաեւ, որ դավաճանը միջազգային ասպարեզ սպրդած արկածախնդիր սուտասան է։

Հ.Գ. Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանի կողմից Նիկոլին հերթական նվասատացման համար ռուսերեն որ բառն է ավելի բնութագրական. пощечина, затрещина или оплеуха?»:

Դիտվել է՝ 9774

Մեկնաբանություններ