«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը ստորագրել են Իսլամաբադի հռչակագիրը

Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը ստորագրել են Իսլամաբադի հռչակագիրը
16.01.2021 | 09:45

Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը ստորագրել են Իսլամաբադի հռչակագիրը, որ ապահովում է համագործակցության խորացումը բազում ոլորտներում, նախևառաջ՝ քաղաքական, տնտեսական, խաղաղության ու անվտանգության ապահովման: Թուրքիայի, Ադրբեջանի ու Պակիստանի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուի, Ջեյհուն Բայրամովի և Շահ Մահմուդ Կուրեյշիի ստորագրած հռչակագրում շեշտը դրվում է երկրները միմյանց կապող՝եղբայրության վրա հիմնված անկեղծ պատմական ու մշակությային կապերի, փոխադարձ հարգանքի, ու վստահության վրա՝ հիմք ընդունելով 2017-ի նոյեմբերի 30-ին Բաքվում կայացած հանդիպումը, արտահայտվում է բոլոր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության խորացման ձգտումը՝ այդ թվում՝ քաղաքական, ռազմավարական, առևտրական, տնտեսական ոլորտներում, խաղաղության ամրապնդման ու անվտանգության, գիտության ու տեխնոլոգիաների և մշակույթի: Հռչակագրում ընդգծվում է, որ Պակիստանը, Թուրքիան ու Ադրբեջանը մեծ նշանակություն են տալիս իրենց տարածաշրջաններում խաղաղության, կայունության ու զարգացմանը նպաստող ջանքերին, ձգտում են առաջ մղել այդ իդեալները իրենց ժողովուրդների ընդհանուր բարգավաճման ու անվտանգության համար ավելի մեծ մասշտաբով:


Կողմերը հայտարարում են, որ գիտակցում են բազում մարտահրավերներն ու նոր սպառնալիքները, որոնց բախվում են մուսուլմանական համայնքները շատ երկրներում, այդ թվում՝ արտասահմանից ֆինանսավորվող ահաբեկչության սպառնալիքը, կիբեռհարձակումները, հիբրիդային պատերազմները, ապատեղեկատվության նպատակային արշավները, աճող իսլամաֆոբիկ միտումները, որ ազդում են մուսուլմանների խաղաղ գոյության վրա: Հռչակագրում լուրջ անհանգստություն է արտահայտվում մարդու իրավունքների ծանր խախտումների,մարդկության դեմ հանցագործության առնչությամբ, որ գործվում են մուսուլմանական համայնքների նկատմամբ ամբողջ աշխարհում:
Կողմերը ընդգծում են, որ լիովին գիտակցում են նոր տիպի կորոնավարակի (covid-19) համաճարակի մասշտաբային հետևանքները, համապատասխան տարածաշրջանների խոցելիությունը կլիմայի փոփոխության բացասական հետևանքներից:


Հռչակագիրը համերաշխություն է հայտնում Ադրբեջանի կառավարության ու ժողովրդի հետ՝ ադրբեջանականա ազատագրված տարածքների վերականգնման գործում:
Կողմերը հերթական անգամ հաստատում են տարածաշրջանային կոնսենսուսի ամրապնդման հավատարմությունը՝ ի շահ խաղաղության ու զարգացման, նաև հաստատուն և հստակ աջակցությունը ինքնիշխանության սկզբունքի պաշտպանությանը, տարածքային ամբողջականությանն ու պետությունների միջազգային սահմանների անձեռնմխելիությանը:
Կողմերը պայմանավորվել են համատեղ ջանքեր գործադրել միջազգային ու տարածաշրջանային ասպարեզում իսլամաֆոբիայի, մուսուլմանների շահագործման ու ճնշումների դեմ, հայտարարում են, որ գնահատում են ՙԱսիայի սիրտ-Ստամբուլի գործընթաց» նախաձեռնության շրջանակներում Աֆղանստանում խաղաղության գործընթացի, կայունության և խաղաղության, բարգավաճման գործում ներդրումը, Պակիստանի պահանջը տարածաշրջանում խնդիրների քաղաքական կարգավորման վերաբերյալ:


Հայտարարարության մեջ նշվում է միջազգային կազմակերպություններում համատեղ պայքարի մասին՝ հանուն խաղաղության, անվտանգության, կայունության՝ ահաբեկչության, միջազգային հանցագործ կազմակերպությունների, թմրամիջոցների անօրինական շրջանառության, մարդկանց առևտրի, փողերի լվացման, մշակութային ու պատմական ժառանգության դեմ հանցագործությունների, կիբեռհանցագործությունների դեմ:
Հռչակագրում հիշատակվում է նաև Իսլամական համագործակցության կազմակերպության բանաձևը՝ Ջամմայի ու Քաշմիրի հատուկ կարգավիճակը 2019-ի օգոստոսի 5-ից փոխելու Հնդկաստանի որոշման վերաբերյալ և նշվում է. ՙԽոր անհանգստություն է հայտնվում 2019-ի օգոստոսի 5-ին ձեռնարկված միակողմանի գործողությունների և մարդու իրավունքների լուրջ խախտումների վերաբերյալ: Խախտումների և Ջամմայի ու Քաշմիրի ժողովրդագրական կառուցվածքը փոխելու ջանքերի պատճառով հաստատվել է տվյալ վեճի խաղաղ կարգավորման անհրաժեշտության սկզբունքային դիրքորոշում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա»: Կողմերը նաև որոշում են ընդունել աջակցել Կիպրոսի խնդրին, նաև Էգեյան ծովի ու Արևելյան Միջերկրածովյան խնդիրներին՝ միջազգային իրավունքի համապատասխան՝ արդարացի, կայուն, ռեալիստական և փոխընդունելի հիմքով:
Հռչակագրում հայտարարություն կա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ. «Նորից աջակցություն է հայտնվել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի դադարեցմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա և հարաբերությունների նորմալացման՝ ինքնիշխանության հարգանքի, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների հիման վրա»:


Հռչակագրում նշվում է, որ կողմերը համագործակցելու են պաշտպանության և անվտանգության ոլորտում՝ ներառյալ համատեղ զորավարժությունները, ներուժի մեծացումը, նոր և բարելավված տեխնոլոգիաների փոխանակումը, փոխայցերը: ՙՔննարկվել են տնտեսական աճի ու բնակչության առողջության համար նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի մասշտաբային հետևանքները,-նշվում է փաստթղթում: -Ընդունվել են գիտելիքների, հետազոտությունների, առաջավոր փորձի փոխանակման որոշում, նաև կոչ է արվել ընդարձակել միջազգային համագործակցությունը և համերաշխությունը ֆինանսական տեսակետից՝ խնդիրները արդյունավետ և հասկանալի լուծելու տեսակետից»: Կողմերը պայմանավորվել են համագործակցության խորացման մասին՝ եռակողմ առևտրի և ներդրումների մեծացման վերաբերյալ, պայմանավորվել են նախապատրաստել երեք երկրների մասնագիտական գերատեսչությունների գործողությունների ծրագիր՝ ներառյալ խորհրդատվական որոշումները մաքսային ու ոչմաքսային խոչընդոտները վերացնելը, տրանսպորտային ծախսերը նվազեցնելը, բանկային համակարգի համար լավագույն պայմաններ ստեղծելը, համատեղ ներդրումների պաշտպանությունը: Կողմերը ընդգծել են տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունը զարգացնելու, առևտրի, էներգետիկայի, ժողովուրդների հաղորդակցության, կրթության, զբոսաշրջության, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մտադրությունը:


Հռչակագրում նշվում է, որ ժամանակին արված միջազգային արձագանքը այնպիսի հարցերին, ինչպես պարենային անվտանգությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, կայուն զարգացումը, պայքարը կլիայի փոփոխությունների դեմ, նույնքան կարևոր է մինչև 2030-ը կայուն զարգացման նպատակների իրականացման համար: Որոշվել է եռակողմ սամիթը դարձնել ամենամյա և հաջորդ հանդիպումը ունենալ 2022-ին Թուրքիայում:
Մուհամեդ Թարհան, Բեխյուլ Չետինկայա, Anadolu (Թուրքիա)


Հ.Գ. Կյանքումս այսպիսի Հռչակագիր չէի կարդացել, փաստացի՝ սա Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի համար ինքնախոստովանական ցուցմունք է միջազգային դատարանում՝ Հռչակագրում նշվում են բոլոր այն մեղքերը, որոնց մեջ խրված այդ երկրները պատրաստվում են մեղադրել այլ երկրների, կամ՝ պաշտպանվել նրանց հնարաովի մեղադրանքներից՝ արտասահմանից ֆինանսավորվող ահաբեկչության սպառնալիքը, կիբեռհարձակումները, հիբրիդային պատերազմները, ապատեղեկատվության նպատակային արշավները, փողերի լվացումը, մշակութային ու պատմական ժառանգության դեմ հանցագործությունները,… Եռակողմ այս հռչակագիրը ինքնին հանցագործության մասին հաղորդում է, որ գործել և պատրաստվում են գործել երեք երկրները՝ ծածկվելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերով և համագործակցության մտադրություններով: Հետաքրքիր է՝ ինչ արձագանք է ունենալու Կրեմլը այս հռչակագրին, Կրեմլը, որ մտադիր է Թուրքիայի հետ ստեղծել տարածաշրջանային անվտանգության նոր համակարգ՝ Անկարային դուրս բերելով ՆԱՏՕ-ից՝ տարբեր խայծերով: Խնդիր, որ չի լուծվի առաջիկայում, բայց հնարավորություն կտա Անկարային շանտաժի ենթարկել ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին, հավասարապես՝ Մոսկվային: Փաստացի՝ Էրդողանը փորձում է տարածաշրջանային իր ծրագրերին միացնել Պակիստանին հրապարակային քաղաքականության մակարդակում՝ մուսուլմանական աշխարհի իր առաջնորդությունը ևս մեկ երկրի պարտադրելով: Եթե ստացվի: Եվ, իհարկե, օգտագործելով Պակիստանի ֆինանսական միջոցները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 16959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ