Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վլադիմիր Վարդանյան. Գերիների հարցով անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք, պարզապես պետք է գտնել ճիշտ ձևաչափը

Վլադիմիր Վարդանյան. Գերիների հարցով անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք, պարզապես պետք է գտնել ճիշտ ձևաչափը
18.01.2021 | 15:21

Գերիների հարցով անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք, պարզապես պետք է գտնել ճիշտ ձևաչափը, որով կարելի է աշախատել՝ ԱԺ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Այո, մենք մեր միջազգային գործընկերներին պետք է ամենօրյա ռեժիմով տեղյակ պահենք խնդիրների մասին, միջազգային հարթակներում պետք է խոսենք սրա մասին, չափազանց կարևոր է։ Մամուլը, սենսացիաների հետևից ընկնելով, նույնիսկ գրում է հոդվածներ, որ ԱԺ-ն հրաժարվեց քննարկել գերիների հետ կապված հարցը։ Ես պարզապես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ընդամենը օրեր առաջ կրկին ԼՀԿ խմբակցության ներկայացրած հայտարարության տեքստ քննարկվեց, և ընդունեցինք հայտարարություն, որում արտացոլված է մեր դիրքորոշումը այն ռազմագերիների և գերեվարված անձանց նկատմամբ, որոնք պահվում են Ադրբեջանում։ Այսինքն՝ այդ գործընթացը ծավալվել է արդեն։ Առաջարկում եմ ձևավորել աշխատանքային խումբ և աշխատել»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Դիտվել է՝ 2419

Մեկնաբանություններ