«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Տարոն Սիմոնյան. Երբ պատգամավորն ասում է, որ պատրաստվում ենք Ադրբեջանի հետ բարեկամություն հաստատել, ճանապարհները բացել, մեր դատական պրոցեսին հակասում է

Տարոն Սիմոնյան. Երբ պատգամավորն ասում է, որ պատրաստվում ենք Ադրբեջանի հետ բարեկամություն հաստատել, ճանապարհները բացել, մեր դատական պրոցեսին հակասում է
18.01.2021 | 15:23

«Ադրբեջանի նախագահը շարունակում է ամեն օր հայերի նկատմամբ խոր ատելություն պարունակող տեղեկատվություն սփռել, և դա հայատյացության պետական քաղաքականության ակնհայտ դրսևորում է։ Ես ցանկանում եմ հիշեցնել, որ ՀՀ կառավարությունը 2 ամիս առաջ իրավական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման վերաբերյալ կոնվենցիայի շրջանակներում, որի առարկան այն է, որ հայատյաց քաղաքականությունը պետք է դատապարտվի և ավարտվի։ Սա կարևոր քայլ է, սրան զուգահեռ կառավարության ներկայացուցիչները, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները տարբեր հանրային քննարկումներում այնպիսի արտահայտություններ են կատարում, որոնք ուղղակիորեն հակասում են կառավարության կողմից սկսած իրավական գործընթացին, որը դեմ է օգտագործվելու»,- ԱԺ նիստում ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ երբ կառավարության ներկայացուցիչը կամ պատգամավորը կանգնում ու հայտարարում են, որ՝ մենք պատրաստվում ենք Ադրբեջանի հետ բարեկամություն հաստատել, ճանապարհները բացել, առևտուր անել, փող աշխատել, սա մեր դատական պրոցեսին հակասում է և շատ շուտով մեր դեմ է օգտագործվելու։

«Ես էլ չգիտեմ՝ սա ոնց բացատրեմ ձեզ, ստիպված այս ամբիոնից եմ ասում։ Եթե դուք դա անում եք չիմանալով, ապա ես կրկին խորհուրդ եմ տալիս՝ կառավարությունում կան միջազգային իրավունքի շատ լավ մասնագետներ, խորհրդակցեք, նոր հանդես եկեք հայտարարություններով։ Եթե դա իմանալու արդյունք է, ապա դա ավելի մեծ աղետ է, քան կարելի էր պատկերացնել»,- ասաց Տարոն Սիմոնյանը։

Դիտվել է՝ 2177

Մեկնաբանություններ