Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էդմոն Մարուքյան. Վարչապետի հետ չի եղել կոնսենսուս

Էդմոն Մարուքյան. Վարչապետի հետ չի եղել կոնսենսուս
21.01.2021 | 17:26

«Վարչապետի հետ եղել է մեր հանդիպումը, հանդիպման ժամանակ եղել է առաջարկություն արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու առումով։ Եվ առաջարկվել է ստորագրել հուշագիր, որով կպարտավորվենք, որ հրաժարականից հետո կոնկրետ մեր պարագայում իմ թեկնածությունը չենք առաջադրի»,- այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։


«Ես ասել եմ, որ մեր օրակարգը անցումային կառավարություն ձևավորելու օրակարգ է։ Անցումային կառավարության մեր թեկնածուն ես եմ և պետք է առաջադրվեմ։ Իսկ արտահերթ ընտրություններ կազմակերպելու օրակարգը իշխանության առաջ բերած օրակարգն է՝ ի պատասխան ընդդիմության՝ վարչապետի հրաժարականի պահանջի»,- մանրամասնեց Մարուքյանը։ Նա նշեց, որ չի եղել կոնսենսուս այդ հարցով, և հուշագրի թեման փակվել է։ «Այսինքն՝ էն, ինչ հիմա ամբիոնից ասում են, դա արդեն քննարկել ենք իրենց առաջնորդի հետ, և այդ թեման փակվել է։ Այսինքն՝ չի ստորագրվում հուշագիր, ինքն էլ հրաժարական չի տալիս»,- նշեց նա։ Մարուքյանը նշեց, որ իրենք հրապարակային ասում են՝ վարչապետի թեկնածու առաջադրելու են։

«Բայց էդտեղ հարց է առաջանում, մենք ԲՀԿ-ի հետ թող կազմենք 45 հոգի մարդ, գումարենք 5 հոգի էլ դուրս եկած պատգամավորները՝ 50։ 132-ից եկեք հանենք 50, քանի՞ հոգի մնաց տակը՝ 82։ Հիմա հարց՝ կարո՞ղ ա 50-ը մեծ ա 82-ից, ըստ իշխանության։ Եթե իրենք վստահ չեն իրենց 82-ի վրա, որ հնարավոր է ես առաջադրվեմ, ինձ ընտրեն, ուրեմն դա ուրիշ քննարկման հարց է։ Եթե վստահ են, ուրեմն ի՞նչ խնդիր կա»,- ասաց նա։

Դիտվել է՝ 1800

Մեկնաբանություններ