Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կիրիակոս Միցոտակիս. Եթե Թուրքիայի հետ տարաձայնությունները չկարողանանք հարթել, կդիմենք միջազգային դատարան

Կիրիակոս Միցոտակիս. Եթե Թուրքիայի հետ տարաձայնությունները չկարողանանք հարթել, կդիմենք միջազգային դատարան
22.01.2021 | 21:52

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Կանադայի «Monocle» ամսագրին հարցազրույցում անդրադարձել է մի շարք թեմաների, այդ թվում՝ թուրք-հունական հարաբերություններին:

Վարչապետը շեշտել է, որ ինքը միշտ բարեկամության ձեռք է մեկնել Թուրքիային և աջակցել, որ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկեն իրենց հիմնական տարաձայնությունը՝ ծովային գոտիների սահմանազատման հարցը։ Լրագրողի հարցին, թե ինչպես կգնահատի ներկայիս աշխարհաքաղաքական մթնոլորտը Միջերկրական ծովի մյուս ծայրում, քանի որ ամռանը իրավիճակը մի փոքր «կծու» էր, երկրի ղեկավարը պատասխանել է.


««Կծու»-ն հետաքրքիր բառ է՝ ամռանը տեղի ունեցածը նկարագրելու համար: Այն, անշուշտ, թեժացել է Թուրքիայի հետ: Մենք նորից կարևորում ենք Արևելյան Միջերկրական ծովի ռազմավարական նշանակությունը, որ կարևոր է ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի, այլ նաև Եվրոպայի համար: Թուրքիայի հետ մեր տարաձայնություններն ազդում են նաև Եվրոպայի հետ նրա հարաբերությունների վրա: Այդ պատճառով, կարծում եմ, Եվրոպան որոշում է կայացրել Թուրքիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու մասին` կապված երկրի կողմից ապօրինի հորատման և ածխաջրածինների անօրինական գործունեության հետ Արևելյան Միջերկրական ծովում: Ընդհանուր կարծիք կա, որ Թուրքիան իրեն այնպես է պահում, որը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության և բարեկամության խթանմանը: Ես միշտ բարեկամության ձեռք եմ մեկնել Թուրքիային: Եվ ես միշտ խրախուսել եմ նախագահ Էրդողանին նստել և քննարկել մեր հիմնական տարաձայնությունը, որը մեր ծովային գոտիների սահմանազատումն է: Պատմությունը տասնամյակների վաղեմություն ունի, բայց մենք կարող ենք լուծել: Եթե չկարողանանք, կարող ենք դիմել Միջազգային դատարան: Դրա համար գոյություն ունեն միջազգային դատարաններ», - ընդգծել է նա:

Դիտվել է՝ 3297

Մեկնաբանություններ