«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Բայդենի արտաքին քաղաքական առաջին փորձությունը

Բայդենի արտաքին քաղաքական առաջին փորձությունը
23.01.2021 | 11:01

Բայդենի վարչակազմը աշխատանքային առաջին լիարժեք օրը բախվեց առաջին լուրջ արտաքին քաղաքական փորձությանը Ռուսաստանի հարցում, նույն ուղղությամբ, որ ստվերը կախված էր նրա նախորդի վրա տարի՝ գրում է Կատրինա Մենսոնը Financial Times-ում:

Նախընտրական խոստումների համապատասխան՝ Սպիտակ տունը հինգշաբթի հայտարարեց, որ ցանկանում է Կրեմլի հետ երկարացնել միջուկային սպառազինության վերահսկողության համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է, իսկ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկար ժամանակ դիմադրում էր այդ քայլին: Բայց СНВ-III-ը երկարացնելու Ջո Բայդենի առաջարկը հնչեց նոր պաշտոնյաների դատապարտումի համապատկերում նրա, ինչ վերլուծաբաններն անվանում են վերջին տարիներին Կրեմլի ամենաագրեսիվ հակաարևմտյան գործողություններից մեկը: Իմա՝ մասշտաբային կիբեռհարձակումը ԱՄՆ-ի կառավարական ցանցի վրա, որի մեջ մեղադրում են Ռուսաստանին, և ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը: «Մենք արդեն 7 տարի ԱՄՆ-ՌԴ ճգնաժամի մեջ ենք, որտեղ Վաշինգտոնը ոչ շահավետ վիճակում է»՝ ասում է Կառնեգիի հիմնադրամի փորձագետ Էնդրյու Վայսը՝ երկու երկրների միջև լարման սկիզբ համարելով 2014-ին Ղրիմի անեքսիան: Բայդենի համար, որ հակված է վերականգնել ամերիկյան մուլտիլատերալիզմը, միջուկային սպառազինության պայմանագրի երկարացումը նշանակում է կտրուկ խզում Թրամփի հետ, որ իր նախագահության ընթացքում դուրս է եկել Մոսկվայի հետ երկկողմ համաձայնագրերի մեծ մասից: Բայդենի օգնականները նախընտրում են առավել կոշտ դիրքորոշում Մոսկվայի նկատմամբ, քան եղել է Թրամփի կամ Բարաք Օբամայի օրոք: Պետքարտուղարի թեկնածու Էնտոնի Բլինկենը Սենատի լսումներում հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինային մահաբեր զենքի տրամադրումը Ռուսաստանից պաշտպանվելու համար և Վրաստանին ՆԱՏՕ հրավիրելը՝ դա ագրեսիվ քաղաքականություն է, որին Օբաման դիմադրում էր: Բլինկենը միացել է ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական Ջեկ Սալիվանին՝ Նավալնիի հարցում: Սալիվանը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Նավալնիին, որ ձերբակալվել է կիրակի օրը Մոսկվա վերադառնալով Բեռլինից: Նոր վարչակազմը դժվար փորձի առաջ է՝ հավասարակշռել, որ վերակագնի սառը պատերազմի ժամանակների անվտանգության ճարտարապետությունը, որ մերժեց Թրամփը և պատասխանատվությունը դնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ նրա առավել հանդուգն հակաարևմտյան գործողությունների համար: Վայսը գտնում է՝ ռիսկը, որին բախվում է Բայդենը, այն է, որ Ռուսաստանը կդառնա «ավելի վտանգավոր ու անկանխատեսելի» նոր ամերիկյան ճնշման առաջ և լավագույնը, որի հույսը կարող է ունենալ նախագահը՝ իրավիճակը վերահսկելի պահելն է:


«Բայց Պուտինը միայն բարդացրեց հարաբերությունների նորմալացման ճանապարհների որոնումը,-գտնում է Վայսը,- կառչելով ամենասկզբից Բայդենի նախագահությունը խարխլելու փորձերից»: Նա հավելում է, որ Կրեմլը շարունակում է տարփողել, որ Բայդենի նախագահությունը լեգիտիմ չէ: СНВ-III-ը կարող է դառնալ Բայդենի լավագույն հույսը՝ Պուտինին ներգրավելու միջոց գտնելու: Կողմերից ոչ մեկը չպետք է ինչ-որ զիջումների գնա, որ համաձայնի 10 տարվա պայմանագրի հնգամյա երկարացման համար, որի ժամկետը լրանում է փետրվարի 5-ին: «Ռազմավարական միջուկային զենքի պաշարների սահմանափակման պայմանագրի երկարացումը մինչև 2026-ը երկու երկրներին ժամանակ ու տարածություն է տալիս ուսումնասիրելու սպառազինությունների վերահսկողության նոր մեխանիզմները, որ կարող են ավելի շատ նվազեցնել ռիսկերը ամերիկացիների համար»՝ հայտարարել է Պենտագոնի նոր ներկայացուցիչ Ջոն Կիրբին: Կրեմլն արդեն հայտարարել է, որ պատրաստ է երկարացնել СНВ-III՝ անցած տարի Պուտինն առաջարկել է Թրամփին մեկ տարով երկարացնել առանց որևէ նոր պայմանի:
Կատրինա Մենսոն, Financial Times


Հ.Գ. Թեպետ ռուսական հեռուտաալիքները հունվարի 6-ից ԱՄՆ ժողովրդավարությունը հողին են հավասարեցնում, իսկ Ջո Բայդենին որակում են ոչ միայն չընտրված, այլև ոչ լեգիտիմ, այլ ընդամենը լեգալ նախագահ, Ջեն Փսակիի հայտարարությանը ժամեր անց արձագանքեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Պարզվեց, որ Մոսկվան ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման» պայմանագրի ժամկետը 5 տարով երկարաձգելու առաջարկը և պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել ամերիկյան կողմի հետ՝ մոռանալով, որ առաջարկը հնչեցրել է «ոչ լեգիտիմ» նախագահը:

«Ռուսաստանը հետևողականորեն հանդես է եկել և հանդես է գալիս նման որոշման ընդունման օգտին»,- ընդգծել է Զախարովան։ Վաշինգտոնում գտնում են, որ պայմանագրի գործողության ժամկետի երկարացումը չափազանց կարևոր է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում լարվածության, անգամ՝ փոխադարձ թշնամանքի պայմաններում: ԱՄՆ-ն ու Ռուսաստանը «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման» պայմանագիրը ստորագրել են 2010-ին: Ըստ պայմանագրի՝ կողմերից յուրաքանչյուրն իր հարձակողական սպառազինությունները կրճատում է այնպես ու այնքան, որպեսզի յոթ տարի անց երկուսի ունեցած սպառազինությունը համատեղ չգերազանցի 700 մայրցամաքային բալիստիկ հրթիռը, սուզանավերին տեղակայված բալիստիկ հրթիռները, 1550 մարտագլխիկ ունեցող ծանր կործանիչները և այլն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 15859

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ