Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Արման Աբովյան. Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունները խոր զարմանքով են վերաբերվել նոր դեսպանի նշանակման խոսակցություներին

Արման Աբովյան. Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունները խոր զարմանքով են վերաբերվել նոր դեսպանի նշանակման խոսակցություներին
25.01.2021 | 21:33

Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունները, առանց որոնց ոչ մի հայանպաստ գործընթաց հնարավոր չէ իրականացնել, արդեն խոր զարմանքով են վարեբերվել նոր դեսպանի նշանակման խոսակցություներին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը շարունակում է վարել անհեթեթ քաղաքականություն և մինչ օրս ոչ մի խոսակցություն պատշաճ բացատրություն չի ստացել, չի էլ ստանալու: «Տարբեր վարկածներով փորձում ենք տրամաբանությունը հասկանալ, դա աննորմալ երևույթ է: Մինչև Փաշինյանը երբեք չի եղել նշանակում, որը հասկանալի չէր լինի: Այս պարագայում ամեն մեկս փորձում ենք հասկանալ, թե ինչի են սրանով ուզում հասնել», - ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ իշխանությունը ադեկվատ չէ բացատրություն տալու:

Դիտվել է՝ 1600

Մեկնաբանություններ