Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալիևը կարողացավ օգտվել Հայաստանի իշխանությունների թույլ տված ողբերգական սխալներից և հիմա վայելում է հաղթանակը

Ալիևը կարողացավ օգտվել Հայաստանի իշխանությունների թույլ տված ողբերգական սխալներից և հիմա վայելում է հաղթանակը
26.01.2021 | 23:59

Le Monde-ը անդրադարձել է Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռք բերած ժողովրդականությանը: Նոյեմբերի 9-ից հետո ժպիտը չի հեռանում Ալիևի դեմքից: Երկար ժամանակ չվայելելով համաժողովրդական սեր, 2003-ին իշխանությունը ժառանգելով իր հորից և ապրելով շքեղության մեջ՝ այժմ Աիևը վայելում է այս անձնական, համբերատար նվաճած հաղթանակը:

Ալիևը կարողացել է օգտվել Հայաստանի իշխանությունների թույլ տված ողբերգական սխալներից. մասնավորապես, 2020-ի հուլիսին, երբ Նիկոլ Փաշինյանը Շուշիում ասել է. «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ» ՝ առաջացնելով ադրբեջանական հասարակության զայրույթը: Ալիևը նաև հմտորեն օգտվել է ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա համաշխարհային հանրության ուշադրության գործոնից:


Հաղթանակը տանելով՝ Ալիևը դուրս է գալիս դժվար իրավիճակից: 2014-ից նավթի գների անկումը ծանր հետևանքներ է ունեցել այդ երկրի՝ մեծապես ածխաջրածիններից կախված տնտեսության վրա: 2020-ին, ըստ Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալների, նավթը կազմել է Ադրբեջանի արտահանման 90%-ը և ՀՆԱ-ի մեկ երրորդը: Covid-19 համավարակի դեմ պայքարի համար սահմանված խիստ սահմանափակումները ծանր հարված են հասցրել աղքատ բնակչությանը ՝ սրելով սոցիալական անհավասարությունը: Շքեղ Բաքվում, որն իր երկնաքերերով և ճանապարհներին ճոխ ամենագնացների առատությամբ հավակնում է «Կովկասյան Դուբայ» կոչմանը, իրականում անթիվ հետնախորշեր են թաքնված:
Իլհամ Ալիևը ընտրվել է երեք անգամ (2008, 2013 և 2018)՝ ընտրություններում ստանալով ավելի քան 85% ձայներ, որոնք, ըստ ԵԱՀԿ-ի, նշանավորվել են բազմաթիվ խախտումներով: Հաջորդ ընտրությունները նշանակված են 2025-ին: Խորհրդարանը հնազանդվում է նախագահի հրամաններին՝ ազատվելով բոլոր ընդդիմադիրներից, իշխանության ինստիտուտները կատարում են դեկորատիվ գործառույթ: Ճնշվում է ցանկացած այլակարծություն: Սակայն Ղարաբաղյան պատերազմից հետո անգամ Ալիևի ընդդիմախոսները սկսել են աջակցել նրան:


Ալիևի նախկին ընդդիմախոս լրագրողուհիներից մեկի խոսքերով՝ Ալիևը շատ է ամրապնդել իր դիրքերը պատերազմից հետո:
Դեկտեմբերի 10-ին Բաքվում զորահանդեսից հետո Ալիևը Զանգեզուրի շրջանը (հարավային Հայաստան) և Երևանը ներկայացրել էր «Ադրբեջանի պատմական հողեր»: Լավատեսները կարծում են, որ նախագահը միայն հիշեցրել է, որ մինչև 1987-ը ադրբեջանցիների մի զգալի մասը բնակվում էր ժամանակակից Հայաստանի տարածքում: Մեկ այլ տագնապալի ազդանշան է, որ 2021-ի փետրվարի 1-12-ը Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններ պետք է անցկացվեն Թուրքիայի սահմանային Կարս նահանգում: Սա ամենակարևոր զորավարժությունն է, որը երբևէ իրականացրել են երկու դաշնակից պետությունները՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազային հարող տարածքում:

Դիտվել է՝ 1748

Մեկնաբանություններ