Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արա Այվազյան. Տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնկրետ նախագիծ չկա

Արա Այվազյան. Տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնկրետ նախագիծ չկա
28.01.2021 | 13:16

Տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնկրետ նախագիծ չկա, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը:

«Որևէ կոնկրետ նախագիծ այս պահի դրությամբ հստակեցման առարկա չէ», - նշեց նա: Այվազյանը հայտնեց, որ Թուրքիայի հետ Կարս-Գյումրի հատվածի մասով ևս բանակցություններ այս պահին չեն տարվում:

Դիտվել է՝ 4292

Մեկնաբանություններ