Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բլինկեն. ԱՄՆ-Չինաստան հարաբերություններն օրեցօր ավելի թշնամական են դառնում, սակայն դա չի բացառում համագործակցությունը

Բլինկեն. ԱՄՆ-Չինաստան հարաբերություններն օրեցօր ավելի թշնամական են դառնում, սակայն դա չի բացառում համագործակցությունը
28.01.2021 | 13:25

ԱՄՆ-Չինաստան հարաբերություններն օրեցօր ավելի թշնամական են դառնում, սակայն դա չի բացառում համագործակցությունը՝ հայտարարել է ԱՄՆ նորընտիր պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխանցում է Reuters-ը։

«Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններն աշխարհում, թերևս, ամենակարևորն են։ Դրանք շատ առումներով կձևավորեն ապագան, որում մենք բոլորս կապրենք։ Բայց ավելի ու ավելի հաճախ այդ հարաբերություններում առաջանում են որոշ թշնամական տարրեր, այդ թվում՝ մրցակցային տարրեր, թեև կան նաև համագործակցության տարրեր: Եվ համագործակցությունը գործում է այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,- նշել է նա:


Բլինկենն ընդգծել է, որ ընդհանուր հետաքրքրությունների դաշտում է նաև կլիմայի շուրջ ստեղծված իրավիճակը: «Ի շահ Չինաստանի, ԱԱՄՆ-ի և ամբողջ աշխարհում այլ երկրների, պետք է գլոբալ տաքացման դեմ պայքարում հասնել կոնկրետ հաջողությունների։ Ես վստահ եմ՝ մենք ի վիճակի ենք իրագործել դա»,- ընդգծել է պետքարտուղարը՝ հույս հայտնելով, որ Պեկինի հետ աշխատանքը կշարունակվի։


Սենատում անցած շաբաթ լսումների ժամանակ Բլինկենը հայտարարել էր, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ն Չինաստանի նկատմամբ գործելու է «ուժի դիրքերից» ՝ հենվելով դաշնակիցների վրա և մեծացնելով իր զինված ուժերը:

Դիտվել է՝ 3253

Մեկնաբանություններ