Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թագուհի Թովմասյան. Խորհրդարանի ինքանալուծարման մասին օրենսդրական նախաձեռնության մասին խոսելը մեծ բլեֆ է

Թագուհի Թովմասյան. Խորհրդարանի ինքանալուծարման մասին օրենսդրական նախաձեռնության մասին խոսելը մեծ բլեֆ է
02.02.2021 | 20:39

Իշխանական շատ գործընկերներ օրումեջ հայտարարում են Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների, տնտեսական ազատ հարաբերությունների և լավ հարևանություն անելու իրենց ցանկությունների մասին, ցավալի է, որ այդ ցանկությունների դրսևորումն ընդամենը միակողմանի դրսևորում է, և ինչպես արձանագրվում է Սյունիքում՝ ադրբեջանական կողմի ագրեսիան ընդհանրապես չի պակասել՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ՄԻՊ-ի՝ Սյունիքի գյուղերի մասին հրապարակմանը, որ ադրբեջանցիները անընդհատ կրակոցներ են արձակում՝ փորձելով ահաբեկել տեղացիներին:

«Ադրբեջանի որևէ քաղաքական գործչի մոտ չկա հայերի նկատմամբ հանդուրժողականություն և բարիդրացիական հարաբերությունների պատրաստակամություն, ընդհակառակն՝ անընդհատ մեզ վերացնելու տեսակետներ են հնչեցնում: Ցավոք, մենք ունենք երկու տարբեր իրականություններ, ու կուզեի իշխանական պատգամավորները իրականությանը նայեն ուղիղ աչքերով և իրականությունից բխող որոշումներ կայացնեն»,- նշեց նա:


Հարցին, թե իշխանությունը նշել է ԱԺ-ի հնարավոր ինքալուծարման մասին, Թագուհի Թովմասյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ օրենսդրական նախաձեռնության մասին խոսելը մեծ բլեֆ է, և չեմ կարծում, որ այն կարող է կյանքի կոչվել: Խիստ դատապարտում եմ նման մտածողությունը, որ խորհրդարանական երկրում մենք կարող ենք պատկերացնել, որ խորհրադարանը պետք է դառնա ամենախոցելի կառույցը, որ ով ուզի,երբ ուզի, ում մտքով ինչպես անցնի Խորհրդարանի ինքանալուծարման մասին հարց բարձրացնի և հասնի դրա լուծմանը, սա անընդունելի է»: Նրա խոսքով՝ խորհրդարանի ինքնալուծարումն ընդհանրապես, կամ Սահմանադրության փոփոխությունը խորհրդարանի լուծարման մասով, պետք է լինի ամենադժվար իրագործելի քայլերից մեկը, որպեսզի մենք կարողանանք ունենալ խորհրդարանի անկախություն և խորհրդարանական երկրում խորհրդարանականների գործունեության երաշխիքներ. «Այնպիսի տպավորություն է, որ Կառավարության որոշումները ավելի քիչ փոփոխման ենթակա են, քան Սահմանադրություն, օրումեջ Սահմանադրության փոփոխություն ենք բերում ու իրավիճակային լուծումներ տալիս, դրանք ոչ հեռանկարային են կամ տասնյակ տարիների պլանների հետ են կապված, դրանք կարճ, կոնկրետ իշխանության պահպանման խնդիրները լուծելու նպատակ ունեն»:


Նրա խոսքով՝ իր համար տարօրինակ է, որ իշխանական շատ գործիչներ մինչև հիմա չեն պատկերացնում ի՞նչ է եղել. «Ժողովուրդ, մենք մեր հայրենիքի կեսը կորցրել ենք, ու այս իշխանությունը դրա համար պետք է պատժվի, այսինքն դու եկել ես իշխանության և ձախողել ես. այդ ձախողումը, որևէ կերպ պե՞տք է դրսևորվի, սրանից ավելի ի՞նչ պետք է լինի, որ իշխանությունը գնա, սրանից ավել վատ բան ի՞նչ կարող էին անել: Այն, ինչ արել են այս իշխանությունները մեր երկրի հետ, ես չեմ պատկերացնում, որ դրանից ավելիվատ բան անել հնարավոր էր: Հիմա կասեն՝ պատերազմում պարտվել ենք, բայց պարտվել ենք, պատերազմում ապաշնորհ կառավարման արդյունքում, դրա մասին բազմիցս խոսվեց և ՊՆ նախկին նախարարը և Գլխավոր շտաբի պետը, բազմաթիվ սխալներ մատնանշվեցին: Ասել՝ ժողովուրդը մեզ վստահում է, ոչ դուք վաղուց գտնվում եք երազանքների գրկում, ձեզ ժողովուրդն առաջվա պես չի վստահում, որովհետև դուք մեր հայրենիքի կեսը տվել եք Ադրբեջանին»:


Անդրադառնալով ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, որ չենք հասցրել պատրաստվել պատերազմին, Թովմասյանը նշեց. «Բա ինչո՞վ էիր զբաղվում, որպես ՊՆ նախարար, բա ո՞ւմ հույսով էիր ասում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, եթե պատրաստ չէիր անհպում պատերազմի, իսկ դու չգիտեի՞ր, որ Թուրքիան կանգնած է Ադրբեջանի թիկունքում, չգիտեի՞ր, որ հաջորդ պատերազմը լինելու է նոր սերնդի պատերազմ, որտեղ ձեր թանկ գներով առած «Կալաշնիկովը» կրակելու անհրաժեշտություն չի ունենալու: Մարդիկ 44 օր պատերազմում մի փամփուշտ չեն կրակել, որովհետև դրա ահրաժեշտությունը ուղղակի չի եղել: Մարդիկ պայքարում էին օդում սավառնող հրթիռների դեմ և համարում եմ ամենաանպատասխանատու ձևակերպումը, որը կարող էր հնչել»:

Դիտվել է՝ 4831

Մեկնաբանություններ