Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գևորգ Գորգիսյանը՝ Վահրամ Դումանյանին

Գևորգ Գորգիսյանը՝ Վահրամ Դումանյանին
10.02.2021 | 15:39

Ստիպված եմ հիշեցնել, որ Դուք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն եք և ոչ թե ԵՊՀ պաշտպանը կառավարությունում կամ այստեղ: Ազգային ժողովում, երբ քննարկվում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ասաց ԼՀԿխմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

«Երբ գրված է՝ ԵՊՀ-ն բացառիկ հաստատություն է, Ձեր հնչեցրած բոլոր մտքերը և հիմնավորման մեջ գրվածները մոտ են եթե ոչ ցնդաբանության, ապա ակադեմիական ռասիզմի, սա ուղղակի անթույլատրելի է»,-ասաց պատգամավորը և նշեց, որ բոլոր պետական բուհերի համար պարտավոր են ապահովել նույն պայմանները: Գևորգ Գորգիսյանը նկատեց, որ նախագծում կրթության և գիտության մասին են խոսում, բայց բարձրագույն կրթության և գիտության կապը չի երևում, և հետարքրքվեց, թե այս փոփոխության մեթոդը նպաստելո՞ւ է գիտության զարգացմանը:


«Պարոն պատգամավոր, Ձեզ կոչ եմ անում կոռեկտության, զսպվածության և հարգալից արտահայտչաձևեր ընտրել։ Ինձ պետք չէ հիշեցնել իմ զբաղեցրած պաշտոնը, ես չեմ մոռացել, որ ես ԵՊՀ ներկայացուցիչը չեմ, նախարարն եմ»,-ասաց նախարարը և կոչ արեց բովանդակային հնչեցնել հարցերը և գալ պրոֆեսիոնալ դաշտ: Գևորգ Գորգիսյանը հարց բարձրացրեց, որ երբ ասում են, թե ԵՊՀ-ն բացառիկ է, ինչով է նրա մշակութային գործունեությունն ավելի բացառիկ, քան Թատերական ինստիտուտի կամ Կոնսերվատորիայի, ինչով է գիտական գործունեությունը բացառիկ, քան Բժշկական կամ Պոլիտեխնիկական համալսարաններինը, որոնք բոլորը նույն կարգավիճակն ունեն և պետության կողմից հիմնադրված կառույցներ են: «Այո, սա խտրականություն է, որը կոչում եմ ռասիզմ, և եթե Դուք այստեղ Ձեզ թույլ եք տալիս մոռանալ, որ Դուք նաև մյուս բոլոր բուհերի զարգացման պատասխանատուն եք, այո, ես պետք է հիշեցնեմ»,-ասաց նա:


Վահրամ Դումանյանը, արձագանքելով, պատասխանեց. «Կարծում եմ, որ ոչ թե ես ԵՊՀ-ի փիարով եմ զբաղված, այլ Դուք եք ռասիզմի փիարով զբաղված: ԵՊՀ-ն ԵՊՀ է, և եկեք չքննարկենք»: Վահրամ Դումանյանը նշեց, որ գիտական ինստիտուտներին տրվում է հնարավորություն բուհի հետ համատեղ ծրագրեր իրականացնել, և դա հայտնագործություն չէ, և մինչ այժմ էլ համագործակցություն է եղել:


«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի նպատակն է բուհական ոլորտում իրավահավասարության ապահովումը, խտրականության բացառումը, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը և բուհերի ինքնավարությունը: Նախագծով առաջարկվում է կրճատել բուհական խորհուրդների կազմերը՝ 16-ից դարձնելով 9-ը, 5-ը՝ լիազոր մարմնի, 4-ը՝ բուհի կողմից: Առաջարկվում է նաև ԵՊՀ-ին տալ հատուկ կարգավիճակ:

Դիտվել է՝ 2858

Մեկնաբանություններ