«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Զուր մի ջանացեք

Զուր մի ջանացեք
11.02.2021 | 18:13

Երբ իշխանությունը բոլոր ձախողումների, խնդիրների համար մեղավորներ չի գտնում կամ սպառել է նախկինների վրա բարդելու բոլոր հնարավորությունները, միշտ կա պահեստային մի օղակ, որը մեղավոր է ամեն ինչում ու ամեն պարագայում։ Դա լրատվամիջոցներն են։

Հայաստանում լրատվամիջոցները դարձել են իշխանության ամենամեծ թշնամին, փաշինյանականներն ամեն ինչ անում են, որ և օրենքով, և բոլոր հնարավոր տարբերակներով կապանքներ սահմանեն ԶԼՄ-ների համար։ Օրենքներ են բերում, որ իբր անանուն աղբյուրներին հղումը արգելեն, զրպարտության համար աստղաբաշխական տուգանքներ են սահմանում, արգելում են ընդդիմադիր լրագրողներին անգամ խորհրդարան մուտք գործել(նման բան նախկին ոչ մի իշխանություն իրեն թույլ չի տվել) և անգամ որոշում ԱԱԾ-ին էլ անմասն չթողնել այս գործում։ Բնավ ոչ անսպասելիորեն ԱԱԾ-ի միջոցով էլ պատնեշ են փորձում դնել Սյունիքի անվտանգության խնդիրները լուսաբանելու համար։
ՈՒմ մտքով կանցներ, որ խմբագիր վարչապետ ու խորհրդարանում բազմաթիվ լրագրողներով համալրված «Իմ քայլը» խմբակցություն ունենալու պարագայում լրատվամիջոցները կհայտնվեին աշխատանքային նման բարդ վիճակում։ Դեռ բազմաթիվ խնդիրները մի կողմ, բայց, օրինակ, շատ հետաքրքիր է, որ Սյունիքի անվտանգությունը, հակասահմանադրական որոշումներով Հայաստանի սահմանների փոփոխությունը, մեր երկրի տարածքները թշնամուն զիջելը ԱԱԾ-ին հեչ չի անհանգստացնում, բայց այդ մասին լուսաբանող լրատվամիջոցների աշխատանքը նրանց խիստ վրդովեցնում է։ Սակայն ԱԱԾ-ն էլ հասկացավ, որ ոչ բարով իշխանությունից անհեթեթ հրահանգ է ստացել, դրա համար վաղօրոք արած հայտարարությունը պարզաբանող այլ հայտարարությամբ հանդես եկավ։ Բայց մեծ հաշվով իրավիճակը նույնն է․ իշխանությունը փորձում է առանց աչքերի ու ականջների Ադրբեջանի հետ որոշակի պայմանավորվածության համաձայն Հայաստանի սահմանները ձևափոխել ու այդ մասին հանրությանը չիրազեկել։ Դրա համար այդ մասին լրատվամիջոցների նախապես գաղտնազերծումը վերջիններիս հունից հանում է և ստիպում գնալ հանրության իրազեկելու իրավունքի, ազատ խոսքի դեմ կոշտ արգելքների։


Այսօր մեր երկրում միակ օղակը լրատվամիջոցներն են, որ պարբերաբար հիշեցնում են, թե այս իշխանությունն ինչ արհավիրքներ է բերել երկրի գլխին։ Ընդդիմությունն ու հանրությունն այս առումով իշխանությանը միցակից չեն։ Ընդդիմության պարագայում շատ հեշտ է անվստահություն սերմանել ու հասնել հաջողության, իսկ հանրության մի մասը վշտի մեջ է, մյուսներն էլ անտարբեր են, հաջորդին էլ հուզում է միայն գրպանի ու սառնարանի պարունակությունը, իսկ Սյունիքը շատ «հեռու» մի տեղ է թվում։ Այս ամենի մեջ լրատվամիջոցները մենակ են մնացել, որոնք առաջնագծում են և իրական պայքարի մեջ են իշխանության հետ։ Իսկ խմբագիր Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչ ուժ ունի մամուլը, դրա համար էլ փորձում է այս դիմադրությունն էլ չեզոքացնել։ Հանուն արդարության պիտի ասել, որ նոր չէ նա անհաշտ պայքարի մեջ մտել իր քիմքին ոչ հաճելի ԶԼՄ-ների հետ, բայց 3 տարի է դեռ ոչինչ չի ստացվում։ Հիասթափեցնենք՝ հազիվ էլ ստացվի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 61751

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ