Վազգեն Մանուկյան. Նիկոլը պատասխան է տալու ամեն ինչի համար

Վազգեն Մանուկյան. Նիկոլը պատասխան է տալու ամեն ինչի համար
17.02.2021 | 22:10

Նիկոլ Փաշինյանը դարձել է վտանգավոր մեր երկրի ապագայի համար, նա ուժասպառ փորձում է ամեն գնով իշխանություն պահել, ոչ հարգանք ունի ժողովրդի կողմից, ոչ հարգված է արտաքին աշխարհի կողմից, նա որևիցե օգուտ Հայաստանին բերել չի կարող, իր ամենահայրենասիրական քայլը կլիներ, եթե կամավոր դուրս գար ու գնար՝ Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Հիշեցմանը, թե այսօր տեսագրություններ են տարածվում, որ ժողովուրդը աջակցություն է հայտնում, Մանուկյանը նշեց, որ իշխանությունն այդպիսի բաներ միշտ կարողանում է կազմակերպել, դա դժվար չէ։ «Եթե հետևենք, թե Գյումրիում, որ մասն էր եկել հանդիպման, կտեսնենք, որ դա կազմակերպված ներկայացում է»:


«Հասարակության մեջ ցանկացած ղեկավարի դեպքում կլինեն մարդիկ, որ հարգանքով են վերաբերում: Բոլոր արվեստագետները, գիտնականները այն մարդիկ, որոնք ամեն ինչ հասկանում են որևիցե հարգանք իր հանդեպ չունեն, իսկ ժողովուրդն էլ նրա ղեկավարման տարիներին ավելի լավ չի ապրել և Նիկոլը պատասխան է տալու այս ամեն ինչի համար, բայց լինելու է երկու դատ, առաջին դատում պատասխան է տալու կոռուպցիայի համար, որ երկիրը խրեց այն կոռուպցիայի մեջ, որի դեմ պայքարում էր, երկրորդը՝ պատերազմի դավաճանության համար»,- ընդծեց նա: Մանուկյանը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժման ժամանակավոր դադարն օգնել է, որ ժողովրդի որոշ հատվածներ հասկանան, թե ինչ վիճակում են գտնվում: Ըստ նրա՝ ժողովրդին հուզում է իշխանությունը փոխվելուց հետո հնարավո՞ր է ոտքի կանգնել և մեկ տարի հետո ձևավորված իշխանությունը կկարողանա՞ արդյոք իրականացնել իրենց հույսերը:


Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե իրենք ոչ թե բանակցել են, թե ինչ են տալու, այլ ի՞նչ են ստանալու, Մանուկյանը ասաց, որքան տեղյակ է բանակցային վերջին փաստաթուղթը եղել է՝ մենք տալիս ենք 5 շրջան, որոշ ժամանակ հետո հանրաքվեից հետո կորոշվի Արցախի ստատուսը՝ Քարվաճառը ու Լաչինը Արցախի հետ միասին պետք է մտնեին ստատուս քվոյի մեջ, մինչև ընտրությունները. «Ես կարծում եմ շատ լավ տարբերակ էր, եթե ապահովվում էր անվտանգությունը: Այդ մի թիզ չենք տալուն՝ առաջացավ մարդկանց միջին շերտից, որոնք շատ հայրենասեր էին ձևացնում, բայց իրականութունը չէին
պատկերացնում: Իրականությունը այն է, որ մեզ ջարդել ու ոչնչացրել են, մեր հետ արհամարհանքով են խոսում»:

Դիտվել է՝ 1772

Մեկնաբանություններ