Իրանն ԱՄՆ-ին հորդորել է վերացնել պատժամիջոցները

Իրանն ԱՄՆ-ին հորդորել է վերացնել պատժամիջոցները
19.02.2021 | 19:48

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել Վաշինգտոնին վերացնել հակաիրանական պատժամիջոցները:

«ՄԱԿ ԱԽ-ի 2231 բանաձևին համապատասխանելու համար ԱՄՆ-ը պետք է առանց որևէ պայմանի և գործնականում, վերացնի բոլոր պատժամիջոցները, որոնք վերականգնվել և կիրառվել էին (Դոնալդ) Թրամփի կողմից: Այս դեպքում մենք անմիջապես կչեղարկենք բոլոր ուղղիչ միջոցները», - Զարիֆը գրել է Twitter-ում: Նա մեկնաբանել է ԱՄՆ-ի որոշումը՝ չեղյալ համարելու Դոնալդ Թրամփի վարչակազմի հայտարարությունն Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու մասին՝ ասելով, որ Թեհրանը համաձայն է, որ դա անօրինական է:

Դիտվել է՝ 1646

Մեկնաբանություններ