«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Թուրքիան ու Վրաստանը քննարկել են ռազմավարական համագործակցության հեռանկարները

Թուրքիան ու Վրաստանը քննարկել են ռազմավարական համագործակցության հեռանկարները
23.02.2021 | 21:37

Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի և Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալի հանդիպումը, հաղորդում է Անադոլուն։ Հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի ԱԳն-ում, փակ դռների ետևում։ Այն տևել է մոտ մեկ ժամ։

Բանակցություններին մասնակցել են նաև Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը և Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան։ Քննարկվել են Թուրքիայի և Վրաստանի երկկողմ կապերի և ռազմավարական համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր։

Դիտվել է՝ 18436

Մեկնաբանություններ