Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դերենիկ Դեմիրճյանի ժառանգության արժևորումը՝ ժամանակակից գիտական խոսքով

Դերենիկ Դեմիրճյանի ժառանգության արժևորումը՝ ժամանակակից գիտական խոսքով
23.03.2022 | 07:28

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը կազմակերպում է գիտաժողով` նվիրված գրողի 145-ամյակին։ Այն կկայանա մարտի 25-ին, ժամը` 12։00-ին, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ Գիտաժողովը կընթանա հագեցած օրակարգով. այն ներկայացնում ենք ստորև:


Բացման խոսք
Կարինե Ռաֆայելյան

Ելույթներ
Վահագն Սարգսյան
Էդվարդ Միլիտոնյան
Վարդան Դևրիկյան
Վահե Շահվերդյան

Զեկուցումներ
Վիլյամ Սարոյանը Դերենիկ Դեմիրճյանի հակասական գնահատումներում
Կարինե Ռաֆայելյան
Դեմիրճյանի «Վարդանանքը» և Եղիշեի «Պատմությունը»
Աելիտա Դոլուխանյան
Կնոջածին մարդը կարո՞ղ է արդարանալ Աստծո առաջ ¥Դերենիկ Դեմիրճյանի «Հովնան մեծատուն» դրամայի մեկնության փորձ¤
Մարգարիտա Խաչատրյան
1920-ական թվականների երկրորդ կեսին Խորհրդային Հայաստանում Դերենիկ Դեմիրճյանի հասարակական գործունեության պատմությունից
Համո Սուքիասյան
Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպը
Սամվել Մուրադյան
Անօգնական մարդու կերպարը Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» և «Հովնան մեծատուն» ստեղծագործություններում
Ազնիվ Չիլինգարյան
Դերենիկ Դեմիրճյանի ազգային, հասարակական, քաղաքական գործունեության էջերից
Վահան Մելիքյան
Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշերում»
Սիրանույշ Գալստյան
Լեզուն՝ որպես ազգապահպանման կարևոր կռվան, Դերենիկ Դեմիրճյանի «Մեսրոպ Մաշտոց» անավարտ վեպում
Նաիրա Բալայան
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի և Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի համագործակցությունը
Գայանե Գրիգորյան
Գիտաժողովի մուտքն ազատ է:


Գիտաժողովից օրեր անց՝ մարտի 30-ին, ժամը՝ 14:00-ին, կկազմակերպվի երթ՝ դեպի Երևանի քաղաքային պանթեոն:
2010 թվականին գրողի շիրմաքարը ենթարկվել էր վանդալիզմի. քարե պատվանդանի վրայից պոկել-տարել էին հսկայական բրոնզե կիսանդրին, որի հեղինակն էր անվանի քանդակագործ Գրիգոր Ահարոնյանը:
Տասներկու տարի անց գրողի համերկրացի Տաճատ Վարդապետյանի ջանքերով շիրմաքարը վերակագնվել է:


Դ. Դեմիրճյանի նոր շիրմաքարը վերականգնվել է քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի նախագծի համաձայն. պահպանված նախկին պատվանդանի վրա տեղադրվել է նրա արած հարթաքանդակը:


Կարինե Ռաֆայելյան

Լուսանկարներ

. .
  • Հին շիրմաքար, Գրիգոր Ահարոնյան
  • Նոր շիրմաքար Ֆ. Առաքելյան, 2022
Դիտվել է՝ 31000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ