Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Միտրոպոլիտ Անտոնի Սուրոժսկի. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ»

Միտրոպոլիտ Անտոնի Սուրոժսկի. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ»
15.05.2022 | 10:24

Այսօր լսելով ավետարանական պատմությունը ձուկ բռնելու և Պետրոս Առաքյալի սարսափի մասին, երբ նա հանկարծ իմացավ, թե իր խարխուլ մակույկի մեջ ով է կողքին, պետք է սարսափ զգանք այն անլուրջ վերաբերմունքից, որով մոտենում ենք Աստծուն, ակնկալելով երես առ երես հանդիպել Նրա հետ։


Աստծուն պետք է մոտենանք, սակայն զղջումով և խոնարհ սրտով, գիտակցելով, որ արժանի չենք այդ հանդիպմանը։ Բայց եթե կայանա այդ հանդիպումը, ապա միայն Աստծո անսահման և անըմբռնելի ողորմածության շնորհիվ։
Սակայն մենք այդպես չենք գնում Աստծո մոտ։ Կանգնում ենք աղոթելու կամ մտնում ենք եկեղեցի Աստծուց ասես պահանջելով, որ Նա մեզ աղոթելու տրամադրություն տա։ Ապրում ենք` օրեցօր մոռանալով Նրա ներկայությունը, բայց այն պահերին, երբ հանկարծ հիշում ենք այդ ներկայության մասին, ասես պահանջում ենք Աստծուց, որ Նա արձագանքի անմիջապես մեր պաղատանքին, մեր ճիչին, մեր ցանկությանը։


Հաճախ Աստված չի մոտենում մեզ, որովհետև եթե մենք այդ կերպ ենք դիմում Նրան, ապա հանդիպումը մեզ համար կլինի դատապարտություն, որին չենք կարողանա դիմանալ։ Նա կկանգնի մեր առաջ և կասի. «Դու կանչե՞լ ես Ինձ։ Ինչո՞վ ես Իմ առաջ կանգնած»։ Եվ մենք կմնանք անխոս, դողդոջուն ու դատապարտված։ Այդ պատճառով, երբ աղաչում ենք Աստծուն, որ Նա արագ և շոշափելիորեն արձագանքի մեր ողբին կամ պարզապես Իր հետ հանդիպելու մեր ցանկությանը, սխալ ենք գործում. պե՛տք է փնտրենք Աստծուն, սակայն երկյուղածությամբ պիտի սպասենք այն պահին, երբ կցանկանա հայտնվել։ Բայց ի վիճակի կլինե՞նք այդ հանդիպումը վերապրելու Պետրոսի պես. նա հասկացավ, թե Ով էր իր կողքին, ընկավ Նրա առաջ և ճչաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տեր, ես մեղավոր մի մարդ եմ»։
Մենք հաճախ աղոթում ենք, երևակայելով, թե արդեն գտնվում ենք Աստծո արքայությունում, թե արդեն Աստծո ընտանիքի անդամ ենք, նրանց շրջապատում ենք, ովքեր կարող են ցնծալ Նրա ներկայությամբ։


Եթե մենք կանգնեինք և դուռ ծեծեինք, եթե գիտակցեինք, թե ինչքան դեռ խորթ ենք այն ամենին, ինչը նշանակում է Աստծո արքայություն, այդ ժամանակ մենք չէինք ձգտի, ինչպես հաճախ անում ենք, ունենալ ինչ-որ շոշափելի կրոնական ապրումներ կամ Նրա ներկայության և Նրան հաղորդակից լինելու անմիջական Աստվածային հայտնությունը։ Կկանգնեինք խոնարհ, լուռ ու հեզ, գիտակցելով, որ իրավունք չունենք լինելու այնտեղ, որտեղ Նա է, սակայն նաև իմանալով, որ Նրա սերը տարածվում է մինչև երկրի սահմանները։
Հաճախ հիշե՛ք Պետրոսի զարմանալի խոսքերը. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տեր, ես մեղավոր մարդ եմ», և երբ սկսենք աղոթել, սկսենք այս ոգով, խոնարհաբար կանգնելով դռան մոտ, ծեծելով այն դողդոջուն ձեռքով, արդյո՞ք կբացի Տերը։ Բայց եթե չբացի էլ, թող մեզ համար բավական լինի այն ուրախությունը, որ մենք ճանաչում ենք Նրան ու սիրում, որ մենք ձգտում ենք հասնելու Նրան, և ցույց կտանք Նրան մեր սիրո ճշմարիտ լինելը, մեր հավատի իսկությունը, մեր ձգտումների ազնվությունն ու մաքրությունը, որը հնարավորություն կտար հանդիպելու Տիրոջը երես առ երես և լսելու նրանից օրհնության խոսքեր։

Դիտվել է՝ 4912

Մեկնաբանություններ