Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Իշխանություններն ամեն ինչ անում են՝ վարկաբեկելու շարժումը»

«Իշխանություններն ամեն ինչ անում են՝ վարկաբեկելու շարժումը»
16.05.2022 | 09:21

Էս լուսնի տակ ոչինչ հավերժ չէ, առավել ևս՝ Հայաստանում: Շուրջ մեկ ամիս երկրում բողոքի ցույցեր են: Ժողովուրդը հեղեղել է փողոցները: Իշխանությունները և նրանց ծառայամիտ հետևորդները ամեն ինչ անում են՝ վարկաբեկելու շարժումը: Լրատվության միջոցներով ամենախայտառակ որակումներն են տալիս վարչապետի հրաժարականի պահանջով փողոց ելածներին:

Կարդում և զայրանում ես: Շարունակ խոսում եք միասնության, ազգի համախմբման մասին, կոչ անում հանդուրժողականություն ցուցաբերել և, միաժամանակ, ստեղծված իրավիճակից դժգոհ, մեղավորներին դատելու կոչ անողներին անվանում եք թուրք, անվանում եք փողոցային թափթփուկ, վարորդներին կոչ եք անում մեքենան քշել նրանց վրա, ոստիկաններին կոչ եք անում ջարդուփշուր անել նրանց... Հենց նոր կարդում եմ մի տիկնոջ բարբաջանքը: Ստուգեք միտինգավորների անձնագրերը՝ կոչ է անում նա, ոչ մի հայ չկա նրանց շարքերում, կամ անաղուհաց ղարաբաղցի են, կամ արտասահմանցիներ: Չշարունակեմ: Ասելիքս կարճ ասեմ:
Իսկ դուք, մեծաբերան չնթռլոներ, երբևէ չե՞ք մտածում, որ այսօր կամ վաղը ձեր այդ փողոցային կոչած զանգվածը կարող է իշխանության գալ: Ինչպե՞ս: Այնպես, ինչպես դուք եկաք: Եվ որոշեց ձեզ ըստ արժանվույն պատասխանել: Հավարը պիտի գցեք, չէ՞, աշխարհով մեկ ՝ եկեք, հասեք, օգնեք...


Չէ, սպառնալիքի մի վերածեք հանգիստ ասածս, այլ ընդունեք որպես ընկերական խորհուրդ: Եթե ի վիճակի չեք սթափ մտածել, գոնե կարողացեք ձեր լեզուն մի փոքր չափավորել:


Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 30491

Մեկնաբանություններ