Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ասում են

Ասում են
18.05.2022 | 09:41

Մեկ օրվա ընթացքում վարչական ձերբակալվածների քանակով մայիսի 17-ին սահմանվել է Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքի ռեկորդը՝
ձերբակալվել է 417 արժանապատիվ քաղաքացի:

Բոլոր այդ մարդիկ պահանջել են մեկ բան՝ առանց թուրքի Հայաստան, իսկ ոստիկանությունը, փաստորեն, դիմադրել է այդ պահանջին:


Արսեն Բաբայան

Դիտվել է՝ 41258

Մեկնաբանություններ