Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել»

«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել»
25.05.2022 | 07:33

«Փարիզ» հյուրանոցի «Մոնմարտր» սրահում Newmag-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի «Նոր երկիր» բանաստեղծական ժողովածուի առաջին մասի շնորհանդեսը:
Թարգմանիչն է Սամվել Գասպարյանը, խմբագիրը` Հասմիկ Առաքելյանը:


Ժողովածուն ամփոփում է 1940-2010 թվականներին գրված 500 երգերի տեքստեր, որոնց մի մասը շանսոնյեին հաջողություն է բերել, մի մասը` մեծ աղմուկ բարձրացրել, իսկ որոշ գործեր էլ նրան ստիպել են կատարելագործել սեփական ոճն ու մուտք գործել գրական աշխարհ:
Սիրուց մինչև դառնություն, միությունից մինչև բաժանում, կյանք ու հավերժություն, կարեկցանք ու ափսոսանք, նուրբ հումոր և անկեղծ զգացմունքների մեծ չափաբաժին, ինքնասպանություն, խաբեություն, խաղամոլություն, ապաշխարում ու զրույց Աստծո հետ:
Ազնավուրի գրչի համար արգելված թեմաներ չկան:
Պոեզիայի միջոցով նա համարձակվել է խոստովանել իր թուլությունը և բոլոր կանանց սեր խոստովանել:


«Կարծում եմ,- խոստովանում է Ազնավուրը,- կարողացել եմ մոտ գտնվել իմ ժամանակակիցների մտքին ու սրտին, նրանց ստիպել ժպտալ, երազել, հուշերի գիրկն ընկնել, նաև իմ համարձակությամբ հրահրել նրանց: Այդ ամենն արել եմ այնքան նրբորեն, ասես բառերս մետաքսով եմ փաթաթել»:
Ազնավուրը մեզ ժառանգություն թողել է 1400-ից ավելի ստեղծագործություն, բայց այս գրքում ընտրվել ու զետեղվել է միայն 500-ը:
Newmag-ն այն վերածել 4 հատորի:
Սամվել Գասպարյանը նկատեց , որ Newmag հրատարակչությունը ծավալուն, շատ պատասխանատու, ռիսկային գործ է արել, ինչը հատուկ է իսկապես լուրջ հրատարակչությանը:
Թարգմանիչը համոզված է, որ մյուս հատորները, ինչպես և ծրագրել է հրատարակչությունը, ընթերցողին կհասցնի Ազնավուրի ծննդյան 100-ամյակին:
«Գիրքը գաղափարակիր երևույթ է: Հրատարակչական գործը մտքից է սկսվում»,- համոզված է թարգմանիչը:


Սամվել Գասպարյանի կարծիքով՝ Շառլը նաև հիանալի բանաստեղծ է:
Ազնավուրին հանրության բոլոր շերտերն են սիրում, քանի որ տարբեր թեմաներ են ընդգրկված նրա ստեղծագործություններում:
Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանն իր խոսքում մեջբերեց ռուս հայտնի թարգմանիչ Ժուկովսկու այն միտքը, թե` արձակի թարգմանիչը հեղինակի հետ գործընկեր է, պոեզիայի թարգմանիչը՝ մրցակից:
Նա այդ սահմանման մեջ տեսավ Սամվել Գասպարյանին և Շառլ Ազնավուրին:
Ըստ նրա, կան բանաստեղծություններ, որոնց հայերեն թարգմանությունը գերազանցում է ֆրանսերենին, ավելի լավն է, ավելի երգեցիկ, ավելի ռոմանտիկ:
Նրա կարծիքով, առաջին անգամ ունենք գիրք, որը հստակեցնում է, թե անցյալ դարի 40-ականներին Ազնավուրն ինչու էր երիտասարդության կուռքը, ինչու էր համաշխարհային մեգաաստղ` 50-ականներին, իսկ 60- ականերին ինչու էր սեքսուալ հեղափոխության դրոշակակիրներից մեկը:


Ազնավուրը ֆրանսիական էստրադայի ամենահայտնի աշխարհահռչակ աստղն էր:
«Նոր երկիրը» ազնավուրյան ֆենոմենը բացահայտելու համար է:
«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել»,- Ազնավուրին ասել է Շառլ դը Գոլը:


Անժելա Վարդանյան

Դիտվել է՝ 19228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ