Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայկական արտադրության Հունգ Իլ Հոնգը

Հայկական արտադրության Հունգ Իլ Հոնգը
28.05.2022 | 11:16

(կամ` ինչու՞ հենց հիմա ասպարեզ նետվեց «Տիեզերք» բլեֆը)

2014 թ. նոյեմբերի 7:


Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռուստատեսության հաղորդած լուրը «ցնցեց» աշխարհը. 17-ամյա տիեզերագնաց Հունգ Իլ Հոնգը վայրէջք է կատարել Արևի վրա: Լուսատուի մակերևույթից ոչ միայն պահանջվող նմուշներն է վերցրել, այլև ողջ-առողջ վերադարձել է Երկիր մոլորակ:
Հայրենիքում նրան դիմավորել են որպես հերոսի: Այժմ նա հանդիպելու է երկրային Արևի` Կիմ Չեն Ինի հետ:
ՈՒ որպեսզի տեղական զոմբիներն ավելորդ հարցեր չտան կամ չբացականչեն՝ ո՜նց, արեգակի մակերեսին ջերմաստիճանը 5500 C է, իսկ հեռավորությունը երկրից 150 միլիոն կիլոմետր,
բացատրել են`
ա) թռիչքն ընդհանուր առմամբ տևել է 36 ժամ,
բ) պահպանվել են անվտանգության բոլոր նորմերը,
գ) թռիչքն իրականացվել է ուշ գիշերով, երբ Արևը վաղու՜ց մայր էր մտել:


Ասել է` մինչ լուսատուն կհասցներ բացել աչքերը, Հունգ Իլ Հոնգն արդեն տանն էր և պատրաստվում էր երկրային արևի` Կիմ Չեն Ինի հետ հանդիպմանը:
Եթե 2011-ի դեկտեմբերին շատ հյուսիսկորեացիներ լացից կոտորվում էին հանրախանութներից մեկի շարժասանդուղքը գրկած («Սիրելի Առաջնորդ» պատվանունով Կիմ Չեն Ինը Երկիրը լքելուց առաջ ձեռքով դիպել էր մետաղական այդ կառուցվածքին), ապա այժմ համբուրում էին երկրային արևի` հյուսիսկորեական բռնապետի լուսանկարը և խեղդվում ուրախության արցունքներից:


2022 թ. մայիսի 26:
Հյուսիսային կորեացիների օրինակով ցնծում էր հայաստանյան ՖԲ տիրույթը:
Չէ, 451-ի մայիսի 26-ին Տղմուտի ափին մղած ազգային ազատագրական պայքարը չէին մտաբերել: Եվ ո՛չ էլ հայերիս տարած բարոյական հաղթանակը:
Հաղթանակ, հանուն որի, ի գիտություն գերագույն գլխավոր դասալիքի` 1036 հայ ազատամարտիկների հետ զոհվեց և Վարդան Մամիկոնյանը (պարսիկները տվեցին 3544 զոհ):
Հաղթանակ, որը Պարսից արքունիքին ստիպեց Հայաստանից հետ կանչելու իր զորքերը:
Ի՞նչ էր պատահել մեր օրերի Հայաստանում:
Ըստ գլխավոր մանիպուլյտորի` «Հայաստանը թևակոխել է տիեզերքի դարաշրջան: Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը»:
Եվ, ասես, առատության եղջյուրից հոսեցին մեծարանքներ ու հաճոյախոսություններ, սիրո խոստովանություններ առ Մեծ Աճպարար:


Ոմանց հիացական-արցունքախառն գրառումները ստիպում էին արտաբերել ժողովրդական հայտնի ասացվաքը` ամեն պար պարել էինք, մնացել էր սարի սմբուլը:
Իսկ ուշաթափվող այդ զանգվածը տեղյա՞կ էր, թե կավե ոտքերով իր կուռքի անմիջական մասնակցությամբ Հայաստանի թալանված-բզկտված բյուջեի վրա որքան էր նստել հիշյալ «սմբուլը»:


Ասեմ` իմացե՛ք, ինչպես տեղեկացնում է ՖԲ օգտատեր Հայրապետ Արիստակեսյանը, երեք միլիարդ 200 միլիոն դրամ, որ դուրս է գրվել ՀՀ բյուջեից երեք ամիս առաջ:
Եզրակացությունը մեկն է` իսկապես որ «մեծ կոմբինատորը» տիեզերական մասշտաբների գործ արեց` հաջողությամբ ավարտին հասցրեց հատկապես իրեն վստահված «ՈՒղեղների լվացում» բարդ օպերացիան:
Ի դեպ, «Տիեզերք» խայծը հենց այնպես չնետվեց ասպարեզ:
Ամենայն հավանականությամբ, մեզ դարանակալել է մի նոր ազգակործան անակնկալ, որի զանգը Կապիտուլյանտը կհնչեցնի առաջիկա օրերին:


Փիրուզա Մելիքսեթյան

Դիտվել է՝ 43841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ