Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

MADE IN TURKEY (մաս 6-րդ)

MADE IN TURKEY (մաս 6-րդ)
07.06.2022 | 07:28

Սկիզբը՝ այստեղ


(Հայաստանի Հանրապետության վերջին չորս՝ 2018-2022 թթ., տարիների պատմությունը)


ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ
(կամ` эй, ты, Склифосовский, ու՞մ համար ես «օվերտոնի պատուհան» բացում)


НЕ К ДОБРУ?
Ռուսական մի ասացվածք կա. “В понедельник корабли в море не выходят”!
Պատճա՞ռը:
Նույն ռուսների հավաստմամբ` “Дурная примета”!
Իսկ եթե ավելի հստա՞կ:
Երկուշաբթին «սև» օր է, որ միայն դժբախտություն է բերում:
Թերևս, նախապաշարմունքի` գրեթե «օրինական ուժ» ստացած, կանխակալ կարծիքի դրսևորում:
Հավատա՞լ, թե՞ չհավատալ:
Համարյա շեքսպիրյան հարցադրում, որի վերծանման բանալին, հայաստանյան զարգացումների տեսանկյունից, ժամանակի տիրույթում է:


ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ԱՆՊԱՏՃԱՌ ԿՀՆՉԵՆ, ՍԱԿԱՅՆ ՀԵՏՈ
Մի «սև» օր` 2018-ի ապրիլի 23-ին, հակառակ ռուսական նախապաշարմունքի, Հայաստանը դուրս եկավ «մեծ նավարկության» ու ինքնակամ հանձնվեց խռովահույզ «ծովի» կործանարար տարերքին:
Հայոց երկրին ու հայ ժողովրդին ի՞նչ էր տալու ապրիլյան այդ «սև երկուշաբթին»:
Դժվար էր ասել:
Պատասխանը (այն էլ ինչպիսի՜) կտրվի հետո:
Հետո՛, միա՜յն հետո՛:


Երբ «զտարյուն» դավաճանի իրականացրած նորօրյա ցեղասպանությունը կդառնա կատարված փաստ:
Երբ ողբերգական զարգացումները թատերաբեմ կնետեն համլետյան համամարդկային արժեք դարձած` «ժամանակն իր շավիղից դուրս է սայթաքել» եզրահանգում-գնահատականը:
Այնուամենայնիվ, ինչու՞ այդպես ստացվեց:
Որտե՞ղ էր սխալը. Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի, փողոցներ լցված, դագաղներ ու սև ժապավեններ պտտեցնող, մեքենաների տակ պառկող, ճանապարհներ փակող ու սթափ մտածողներին սպառնացող-սևացնող ամբոխի, ի վերջո, բոլորի։
Այս ի՞նչ «ձեռք» էր, որ Հայաստանը, որպես պատանդ, կապկպեց ու հանձնեց մեկ հտպիտի քմահաճույքին։
Հարցեր, որոնք անպատճառ կհնչեն, սակայն հետո, և որոնց պատասխանները ժամանակը կտա ու կրկին` հետո:
Որքա՜ն շատ են «հետո»-ները, որ առայժմ «բանտված» են հիստերիկ խեղկատակին շարժման մեջ դրած աշխարհաքանդ ուժերի կամքով:


«Հետո»-ն նաև կարձանագրի` Գյումրիից իր «քայլը» սկսած ու Երևան հասած «Ջոկերը», որ հայ իրականությունը վերածեց իսկական մղձավանջի, դարձրեց «ազգային սարսափ ֆիլմ», 2018-ին գործողության մեջ դրվեց դիվային մի ծրագրի հետ, որի հանգուցային կետերից մեկն էլ «բիոմասսա» դարձածների աչքերն ու հոգիները անտեսանելի թելերով կապել-կապկպելն էր ու համատեղ ուժերով մահվան առաջ երկրի դարպասները կրնկի վրա բացելը:


«ԳԵՅ-ԼՈԲԲԻՆԳԻ» ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ «ՋՈԿԵՐԻ» ԹԻԿՈՒՆՔՈՒՄ
Ապրիլի 23, ժամը 20:00, Հանրապետության հրապարակ:
«ՀՀ ժողովրդի ցավն է տանում» «զորահանդեսի հրամանատարը» և Անատոլի Կաշպիրովսկուն հատուկ մաներայով բղավում` «Ժողովուրդ ջան, մենք հաղթեցինք»:
Հանրահավաքի մասնակիցներն իսկական հոգեխանգարմունքի մեջ են:
«Մեկ անգամ էլ ենք կրկնում. «Քայլ արա, մերժիր Սերժին»:
Բազմահազարանոց ամբոխը թութակի նման կրկնում է կոդավորված մանտրան ու չի հասկանում, թե իրենց «առաջնորդող» արկածախնդիրն ու նրա իրական տերերն ի՜նչ վտանգավոր խաղ են սկսել:


Չի նկատում, որ հիմնական «ասողի» կողքին հանգրվանել ու նրա հետ իրեն «դաս» են տալիս-«սովորեցնում» բանակից ճողոպրածները, զինվորական տարբերանշանները միմյանցից չզատողները, թմրանյութերի սիրահարները, աղանդավորները:
Ցնծացող «բիոմասսան» ի՞նչ իմանա, որ իրեն հմայախոսքերով «դյութողի» թիկունքում հայտնի այլ ուժերին զուգահեռ կանգնած են միջազգային «կոնցեռնի» բացահայտված ու խիստ վտանգավոր դեմքեր, որոնք «գեյ-լոբբինգի» առաջամարտիկներ են և վայելում են արևմտյան տարբեր հիմնադրամների, դեսպանատների, ուժային կառույցների աջակցությունը: Դրանց թվում են և «պատուհասի» հետ սերտ կապեր ունեցող Արսինե Խանջյանն ու Սերժ Թանկյանը, որոնք ԼԳԲՏ համայնքի իրավունքների նվիրյալ պաշտպաններ են, և Աստծուց մերժվածների սարդոստայնին հուզող խնդիրները վեր հանողները:


Օխլոսն աչքեր ունի, բայց չի «նկատում», որ ամբիոնում տղամարդու կերպարանքով ծղրտացողը թերուս, անկիրթ, ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող մեկն է, որը հանուն իշխանության պատրաստ է զոհաբերելու ամենքին և ամեն ինչ:
Մեկը, որն ավերակներ «արարելու» ճանապարհին չի՛ էլ փորձի ընկալել պետություն և իշխանություն հասկացությունների տարբերությունը:
Չգիտի (իսկ գուցե գիտի՞), որ խաղերը, առավել ևս թելադրված-պարտադրված դրսից, սպառնալիք են տվյալ երկրի ու ժողովրդի ազգային անվտանգությանը:
Չգիտի, որ ո՛չ ոք իրավունք չունի հանուն իշխանության վտանգելու պետությունը:
Չգիտի, որ «Սիրո ու համերաշխության հեղափոխությունը» (միայն խոսքով) չի կարող դեմ լինել պետությանը:


«ՕՎԵՐՏՈՆԻ ՊԱՏՈՒՀԱՆ»
Կաշպիրովսկու հայաստանյան ծաղրանկարը շարունակում է.
«Կարծում եմ, այս հաղթանակով (իմա` Սերժ Սարգսյանի հրաժարականով-Փ. Մ.) մենք մեր մեծագույն հարգանքի տուրքն ենք մատուցել Ապրիլի 24-ի զոհերի հիշատակին, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՑՅԱԼ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՄԵՆՔ ՀԱՂԹԱԾ, ՀԱՂԹՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ (ընդգծումը` Փ.Մ.-ի): Մեծագույն տուրք է սա ապրիլյան քառօրյայի, Սարդարապատի ճակատամարտի, Արցախյան շարժման, Մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Վաղը՝ ապրիլի 24-ին, եթե արտառոց ոչինչ չպատահի, վաղը մեր գործողությունները տեղավորում ենք օրվա խորհրդի համատեքստում, վաղը ժամը 15:00-ին, մենք Հանրապետության հրապարակից իրար հետ քայլում ենք դեպի Ծիծեռնակաբերդ՝ մեր նահատակներին ասելու՝ մեր սրի քաշված, կոտորված, տնավեր արված ժողովուրդ, դու այլևս հաղթող ես ու անպարտ ես դու: Հաղթանա՛կ»:
Հանրահավաքի մասնակիցները վանկարկում են` «Հա՜ղ-թա՜-նա՜կ»:


ՈՒ չկա սթափ մեկը, որ կանչի հանրահայտ ֆիլմի սիրված հերոսի ոճով.
“Эй, ты, Склифосовский”!
ա) Ի՞նչ է նշանակում`«ցեղասպանությունն այլևս անցյալ է, որովհետև մենք հաղթած, հաղթող ժողովուրդ ենք»:
Նախ`
ու՞մ ես «հաղթել», գենետիկ թշնամու՞դ` թուրքի՞ն, որ անվերջ հաղթանակի մասին ես գոռում:
Եվ հետո`
«Ցեղասպանությունն այլևս անցյալ է», քանի որ Թուրքիան արդեն ընդունե՞լ է պատմական ոճրագործությունը, դատապարտե՞լ է 1.5 միլիոն հայերի եղեռնը: Ներողությու՞ն է խնդրել անցյալի վայրագություններրի համար ու պատրաստ է ֆինանսական-նյութական փոխհատուցմա՞ն:
Թ՞ե «Ցեղասպանությունն այլևս անցյալ է», որովհետև Արցախի հետ նույն «փաթեթով» քեզ «քայլեցնողներին» ես ծախել և մեր պահանջատիրությունը:


բ) Ի՞նչ «օվերտոնի պատուհան» ես բացում և ու՞մ համար: Ինչո՞վ են փոխկապակցված Սերժի հրաժարականն ու ցեղասպանության ներկա կամ անցյալ լինելու խնդրիը:


գ) Սերժ Սարգսյանի հրաժարականն ինչո՞վ է շաղկապվում «ապրիլյան քառօրյայի, Սարդարապատի ճակատամարտի, Արցախյան շարժման, Մարտի 1-ի զոհերի հիշատակին»:


դ) Մարտի 1-ի շարժիչ ուժն ու գլխավոր սադրիչը դու՛ էիր: Մի՛ փորձիր Սերժին հագցնել այն «ծրագիրը», որը համապատասխան ուժերը դեռևս 2008-ին «կարել» են քո չափերով:
Պսիխոզի մեջ բղավողների և ընդհանրապես բոլորի ուշադրությունից վրիպում է հայրենասիրական լարերը թրթռացնող, շքեղ «փաթեթավորմամբ» մատուցված և օրվա ասելիքի հիմնաքար դարձրած թույնի անհրաժեշտ չափաբաժինը` «ցեղասպանությունն այլևս անցյալ է»:
Միտք, որը մեկ անգամ ևս խորամանկ ձևակերպումով, որպես «աղանդեր» մատուցվում է խոսքի վերջում` այդ իսկ ակնթարթից ստանալով «գոյության իրավունք».
«… քայլում ենք դեպի Ծիծեռնակաբերդ՝ մեր նահատակներին ասելու՝ մեր սրի քաշված, կոտորված, տնավեր արված ժողովուրդ, դու այլևս հաղթող ես ու անպարտ ես դու: Հաղթանա՛կ»:


Ամբոխացած «բիոզանգվածը» ո՜նց կարող է «չթռչել» երջանկությունից. իրենց կուռքը մեկ օր բանտում պահվելուց հետո տվեց բոլոր այն «զրպարտիչների» պատասխանը, ովքեր համառորեն շարունակում են պնդել, թե «ապագա կապիտուլյանտն ուսապարկում «թավշյա հեղափոխության» նախապես շարադրված ծրագրի»` «Երկրի հակառակ կողմը» հայհոյախառն խզբզոցի հետ, քարշ է տալիս նաև Արցախը»:
Մինչդեռ, ի հեճուկս «զրպարտիչների», ուսապարկում արգելափակածը կախարդական փայտիկ է, որի օգնությամբ, ընդամենը 200 կիլոմետր քայլելով հաղթեցին Սերժ Սարգսյանին և լուծեցին հարյուրամյակից ավելի ձգվող թնջուկը, որ «հայկական հարց» անվանումն էր ստացել:


Այսուհետ «սրի քաշված, կոտորված, տնավեր արված ժողովուրդ»-ը «հաղթող ու անպարտ» է դառնալու, թշնամին ծնկած ներողություն է խնդրելու գործած ավերի, պատճառած մարդկային ու տնտեսական ահռելի կորուստների համար, ասելու է. «Ermeni kardeşler, դուք եք տերը ձեր երկրի, տալիս եմ` վերցրե՛ք, վայելե՛ք ու ներեք ինձ` ցեղասպանությունն այլևս անցյալ է»:
Ամբոխահաճո կերպարը հավարտ «հաղթական» հանրահավաքի, արդեն որերորդ անգամ գոռում է նույնը. «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, դուք հաղթել եք, ես ուզում եմ մենք միասին կրկնենք այն կարգախոսը, որով հաղթել ենք՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»:


Սերժ Սարգսյանի հրաժարականով ցնծացողներից և ո՛չ մեկը չի մարգարեանում.
«Մերժի՛ր», «մերժի՛ր», ապագա կապիտուլյանտ, բայց և մի մոռացիր բումերանգի մասին:
Այն վերադառնալու շատ «վատ», հատկություն ունի:
Կգա ժամանակն ու կտեսնես, թե քեզ ինչ ուժով և էնտուզիզմով են մերժելու, որպես դավաճանի, հողատուի, կապիտուլյանտի ու վաշխառուի»:
Իհարկե կգա՛ ժամանակը:


Բայց դա կլինի հետո: Առայժմ նրա «աստեղային ժամն» է:
Оխլոսը խելագարության նոպայի մեջ իրենից «գողացվածը» «կոպեկ առ կոպեկ» վերադարձնողին (միայն խոստումներով) դեռ պատվանդան է բարձրացնում, որպեսզի վաղը շպրտի գետին, անխնա տրորի սմբակների տակ, հետո Չաուշեսկու դարձնի, գուցե և Քադաֆի:
Այդ ամենը հետո:
Առայժմ կոդավորված-հանգավորված «կարգախոսները», «առատության եղջյուրից» թափվող դատարկ խոստումները տեղը տեղին, «լվանում-տանում» են փողոցում կամա թե ակամա հայտնվածների զգոնությունը, զրկում մտածելու և անհրաժեշտ եզրահանգումներ անելու ունակությունից:


Օխլոսացածները ոռնում են հաճույքից, անտեղյակ, որ իրենց կուռքը գիտակցական ողջ կյանքում զբաղվել է ստելով, խառնակչությամբ, բանսարկությամբ, «գործ տալով», մարդկանց վրա պատվերներ ստանալով և իր «դեղին» թռուցիկում տպելով:
Հանուն սրա սեփական զավակներին զոհաբերելու պատրաստ ծնողները դեռ չգիտեն, որ արդարության, հավասարության, եղբայրության ու ազնվության դիրքերից ճամարտակողը հիանալի տիրապետում է «շանտաժ» մակնիշի գերժամանակակից «հզոր զենքի» կիրառման մանրամասներին:


«Հզոր զենք», որը նրա ձեռքում ո՛չ թե «Իսկանդերի» նման 10 %-ով է «կրակում» (ինչպես պատերազմից հետո կհայտարարի ի լուր աշխարհի ու կդառնա ծաղրի առարկա), այլ ամբողջ «հզորությամբ»:
Ցուցարարներն անհասկանալի տրանսի մեջ հավատում են մատուցվող հրաշապատում հեքիաթներին և լուրջ փոփոխություններ ակնկալում, չգիտակցելով, որ «նաղլասացը» խորհրդային մանկա-պատանեկան, նաև մուլտֆիլմերից հայտնի Кащей Бессмертный կոչվածն է:


Հետո՞ ինչ, որ ձեռքին չունի իր մշտական ուղեկցի` Баба-яга-ի, հիմնական ատրիբուտը` ցախավելը:
Ա՛յդ էլ կլինի:
Երբ գա հերթական շոուի ժամանակը:
Կհագնի մեկ չափ փոքր կոստյում, կկապի փողկապ, կդնի սպիտակ ձեռնոցներ, կվերցնի ցախավելն ու թիկնապահների ուղեկցությամբ երևանյան ինչ-որ փողոցում կավլի ցուցադրաբար:


ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ՅՈԹԵՐՈՐԴ ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Ո՞րն էր ապրիլյան «սև երկուշաբթին»:
2. «Զտարյուն» դավաճանն ի՞նչ պատուհան էր բացում «Ցեղասպանությունն այլևս անցյալ է» արտահայտությամբ:
3. Ո՞վ էր մարտի 1-ի շարժիչ ուժն ու գլխավոր սադրիչը:
4. Ի՞նչ հատկություն ունի բումերանգը:
5. Ինչպե՞ս են կոչում ռուսական հեքիաթների հայտնի չարագործին:
(շարունակելի)


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 30096

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ